Երևան
12 °C
Ապրիլին կայանալիք հանրաքվեի Լոռու մարզի «ԱՅՈ՛» քարոզչական խումբը, որի պատասխանատուն մարզպետ Անդրեյ Ղուկասյանն է, այսօր այցելել է Սպիտակի տարածաշրջանի 7 գյուղական համայնքներ:
Քարոզարշավի առաջին կանգառը Լուսաղբյուր գյուղն էր: Բնակիչներին մարզպետը նախ հանձնեց «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագրեր»-ը՝ նախընտրական բուկլետները, որից հետո արդեն ներկայացրեց պետության կողմից կատարված այն բոլոր աշխատանքները, որոնք իրականացվել ու իրականացվելու են Լուսաղբյուրում: Ղուկասյանը խոսեց նաեւ սահմանադրական հանրաքվեին բնակչության ակտիվ մասնակցության մասին՝ նշելով, որ Հայաստանում, հեղափոխությունից հետո, որոշողը քաղաքացին է, հետեւաբար՝ իրենց է տրված այս կարեւոր ու օրակարգային հարցի լուծման բանալին: Լուսաղբյուրի բնակիչներից մեկը, տեղից բացականչեց՝ «Ըդիգ շուտ պտի էնեիք, որ էսքան չոգեւորվեին ու վերջապես հասկանային, որ Հայաստանում իրենք, իրանց ձեռքով ու իրանց համար գրված օրենքներն էլ տեղ չունեն…»:
Քարոզարշավին եկած գյուղացիները բարձրաձայնեցին նաեւ մի գյուղում դեռեւս առկա խնդիրների մասին:
Հարթագյուղում էլ, ինչպես Լուսաղբյուրում, մարդիկ եկել էին անձամբ մարզպետից լսելու, թե ինչով է կարեւոր սահմանադրական հանրաքվեն ու թե ինչու պետք է հենց «Այո» ասել: Հարթագյուղից հետո քարոզչական խումբը եղավ Սարալանջ համայնքում: Չնայած ցուրտ եղանակին, բնակչությունը հավաքվել էր դպրոցի բակում: Հավաքված մարդիկ վստահեցնում էին՝ ինչպես հեղափոխությունը սկսեցին, այնպես էլ կհասցնեն տրամաբանական ավարտին:
Մեծ Պարնի համայնքում բնակչությունը լսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոռիում գտնվելու մասին, լուրեր էին հասել, թե իրենց գյուղ էլ է գալու: Վարչապետը չէր եկել, փոխարենը՝ մարզպետն էր ներկա: Խոսելով կատարված աշխատանքների մասին, մարզպետը վստահեցրեց՝ թավշյա հեղափոխությունից հետո յուրաքանչյուրի կյանքում շատ բան է փոխվել ու դեռ փոխվելու. «Թավշյա հեղափոխությունից հետո ինքներդ համոզվեցիք՝ Հայաստանում որոշողը քաղաքացին է, ու այսօր իշխանությունը մեկ անգամ եւս ձեզ որոշում կայացնելու իրավունք է տվել»:
«Այսօր մենք հավաքվել ու գիտակցում ենք, որ վճռորոշ ու վճռական քայլ ենք կատարելու, գիտակցելով, որ գնում ենք սահմանադրական բարեփոխումների, այդ բարեփոխումները լինելու են այսօրվա սերունդների բարեկեցության եւ վաղվա սերունդների բարօրության համար: Սահմանադրական բարեփոխումները լինելու են Հայաստանի վաղվա ազատության, անկախության ու անվտանգության համար, այդ սահմանադրական բարեփոխումները լինելու են ժողովրդի իրավունքի պաշտպանության համար: Այլեւս Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նախկին իշխանությունների օրոք էր, ամենանաթողության ու անպատժելիության մթնոլորտ, չպետք է լինի»,-իր ելույթում նշեց Մեծ Պարնի գյուղի բնակիչ Արմեն Բադալյանը:
Ծաղկաբերում, որտեղ հեղափոխությունից հետո, պետական աջակցությամբ բազմաթիվ լուրջ ծրագրեր են իրականացվել, սպասում էին թե՛ մարզպետի այցին, ու թե՛ նախընտրական քարոզչական խմբին: Զրույցի թեման նույնն էր՝ գյուղի խնդիրներ, արված աշխատանքներ ու ապագա անելիքներ, սահմանադրական հանրաքվեի մասնակցություն, որին քարոզչությանը եկած ծաղկաբերցիները, իրենց վստահեցմամբ, «Այո» են ասելու. «Ինչքան «Ոչ»-ին արժանի բան կար՝ 2 տարի առաջ ասել ենք, հիմա «Այո»-ի ժամանակն է», իսկ թե ինչու պետք է ասեն՝ այսպես մեկնաբանեցին. «Հեղափոխությունից հետո գյուղում էնքան բան ա փոխվել, թեկուզ հենց այդ փոփոխությունների, որակյալ ասֆալտապատման, իրականացված ծրագրերի ու գյուղացիներին պետության կողմից դարձվող ուշադրության համար»:





լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT