Այս հանրաքվեն կբերի դատական համակարգի ապաքաղաքականացման եւ ապահանրապետականացման. Արման Եղոյան

2020 թ. ապրիլի 5-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է: Սա այն փուլն է, երբ մենք, միասին «Այո» ասելով, ավարտին ենք հասցնում իշխանության երրորդ ճյուղի՝ դատական իշխանության մասը կազմող ՍԴ-ի փոփոխությանը, ու հաստատվում է ժողովրդի կողմից, ժողովրդի կամքով ձեւավորված նոր դատավորների կազմ: Վայքի համայնքապետարանին կից հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը մեկնարկեց «Այո»-ի շտաբի ղեկավար, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով: «Ամենակարեւորն այն է, որ այստեղ որոշում կայացնողը ՀՀ քաղաքացին է: Ապրիլի 5-ին ասում ենք «Այո՛»»,- Պապիկյանի այս խոսքին հրապարակն արձագանքեց «Այո՜»:

Աժ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր ելույթում նշեց, որ նախորդ օրերին Վայքի փողոցներում զբոսնելիս եւ մարդկանց հետ զրուցելիս արձանագրել է, որ ժողովրդի դժգոհության առանցքում է դատական համակարգը. մարդիկ անարդարություն են նկատում դատարանների որոշումներում՝ լինեն դրանք կենցաղային խնդիրներ, թե քաղաքական լուրջ հարցեր: «Հիմնական խնդիրը գործող ՍԴ-ի հետ կապված այն է, որ այն գերքաղաքականացված է: Այսօրվա ՍԴ նախագահը ՍԴ նախագահ եւ անդամ ընտրվելուց մեկ ժամ առաջ Հանրապետական կուսակցության անդամ էր դե յուրե եւ դե ֆակտո մինչ օրս շարունակում է մնալ այդ կուսակցության անդամ ու սպասարկել այդ կուսակցության շահերը: Սա էական է»,- նշեց նա:

Երկրորդ կարեւոր կետը, ըստ պատգամավորի, այն մտավախությունն է, որ դուրս մղելով ՍԴ այս կազմին՝ ներկայիս կառավարությունը կարող է նշանակել իր կադրերին: «Նախ, կառավարությունն իրավունք ունի Աժ-ին առաջարկել նշանակել ՍԴ ինն անդամներից միայն երեքին: Մյուս երեքին նշանակում է դատավորների ընդհանուր ժողովը, մյուս երեքին՝ ՀՀ նախագահը: Այսինքն՝ ապաքաղաքական ինստիտուտներ, որ չունեն որեւէ կուսակցական հավակնություններ: Կառավարությունը, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, չի կարող դատավոր նշանակել իրեն հաճո մարդկանց: Եվ կառավարությանը պետք էլ չէ, որ նշանակի իրեն հաճո մարդկանց: Մենք ունենք Աժ, որտեղ ունենք իշխող քաղաքական մեծամասնություն: Տեսնում եք՝ քանի անգամ ենք մի հարցը դնում-վերցնում, ովքեր են հիմնական հարցերը բարձրացնում: Լինում է՝ մեր առաջադրած հարցի հետ կառավարությունը չի համաձայնում: Մի հատ կառավարության նիստերը նայեք. ինչքան բազմակողմանի քննարկում է ծավալվում այն նիստերում, որոնք նախկին իշխանությունը նախատեսում էր դարձնել դռնփակ (եթե չեմ սխալվում հեղափոխությունից առաջ այդպիսի մի դռնփակ նիստ էլ եղավ): Հիմա մեզ մեղադրում են դաշտը մոնոպոլիզացնելու մեջ. աբսուրդ է»:

Նրա խոսքով՝ այս հանրաքվեն ոչ միայն չի քաղաքականացնի, այլեւ, ընդհակառակը, կբերի դատական համակարգի ապաքաղաքականացման եւ ապահանրապետականացման:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1602 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C