Կալանավորը փնտրում է վարձու մարդասպան

12/03/2020 schedule16:18

Հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը, որը փողերի հափշտակության գործով անազատության մեջ է, մեղադրում է ռուսաստանյան գործարար Վիտալի Գրիգորյանցին իր դեմ շինծու գործ «կարելու» համար: Հակառակ կողմը անհերքելի ապացույցներ ունի Մարտիրոսյանի կողմից կատարված հանցանքի հիմնավորվածության, ինչպես նաև, որ նա ցանկանում է մահափորձ կազմակերպել ՌԴ քաղաքացի Վիտալի Գրիգորյանցի եւ ՀՀ քաղաքացի Արսեն Միքայելյանի դեմ և այն իրականացնելու համար փնտրում է կատարող: Հայաստանյան մամուլում ակտիվորեն շրջանառվող այս թեման բազմաթիվ մեկնաբանությունների առիթ է դարձել, ինչի առթիվ էլ զրուցեցինք տուժող Վ. Գրիգորյանցին պատկանող «ՊՈՒԼՀԱՄ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Վարդգես Գևորգյանի հետ.

Հարց - Վերջին օրերին մամուլում շրջանառվում է հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի բողոքը՝ իբր իր նկատմամբ գործը շինծու է, պատվիրված: Ո՞վ է իրականում Ս. Մարտիրոսյանը, եւ ինչո՞ւ է նրա դեմ քրգործ հարուցված:

 
 

Պատ. - Ստեփան Մարտիրոսյանը ՀՀ քաղաքացի է, որը երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում: Նա հանցավոր անցյալ ունեցող անձնավորություն է, դեռեւս խորհրդային տարիներին դատապարտվել է անազատության: Նա ԱՄՆ-ում բնակվելու տարիներին՝ 1989 և 1993 թթ., խնդիրներ է ունեցել տեղի իրավապահ մարմինների հետ, «կոկային» տեսակի թմրամիջոցների շրջանառության համար դատապարտվել: ԽՍՍՀ-ում բնակվելու տարիներին նույնպես դատապարտվել է, որի պատճառով էլ հավանաբար լքել է երկիրը, մեկնել ԱՄՆ: Ս. Մարտիրոսյանը Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի ժող. դատարանի 1978 թ.-ի օգոստոսի 21-ի դատավճռով ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 17-1121-րդ հոդվածի 1-ին մասով (հանցակցությամբ բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը), նույն օրենսգրքի 17-115-րդ հոդվածով (հանցակցությամբ անառակաբարո գործողություններ անչափահասների նկատմամբ կատարելը), նույն օրենսգրքի 17-116-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցակցությամբ արվամոլություն կատարելը), նույն օրենսգրքի 147-րդ հոդվածով  (շորթում կատարելը), 228-րդ հոդվածով (պոռնոգրական առարկաներ պատրաստելը կամ վաճառելըայդ հոդվածների համակցությամբ դատապարտվել է ազատազրկման և պատիժ կրել քրեակատարողական հիմնարկում, նրա նկատմամբ վերոհիշյալ դատավճիռը ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1978 թ.-ի սեպտեմբերի 12-ի որոշմամբ թողնվել է անփոփոխ:

Ինչ վերաբերվում է այն պնդումներին, որ Մարտիրոսյանը ԱՄՆ-ում հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր է, իրականում այդպես չէ: Նա պրոդյուսեր է դարձել Վ. Գրիգորյանցից հափշտակված գումարների մի մասը ֆիլմարտադրության մեջ ներդնելով, փորձել է շատ թե քիչ ճանաչում ձեռք բերել հանրաճանաչ հոլիվուդյան աստղերի հետ նկարվելու միջոցով: Հարց է ծագում՝ իսկ ինչու թեկուզ մեկ նկար չունի Ջեֆֆրի Հովարդի հետ: Ինչպես պարզվել է հետագայում, նման անձ գոյություն չի ունեցել: Ավելին՝ նա առավել ճանաչված և հայտնի է ԱՄՆ-ի Լաս Վեգասի Բելաջիո կազինոյում՝ որպես ՎԻՊ հաճախորդ:

Հարց - Ի՞նչ գործով է անցնում Ս. Մարտիրոսյանը, եւ ի՞նչ առնչություն ունի այն տուժող գործարար Վիտալի Գրիգորյանցի հետ:

Պատ. - Լինելով գործարարի վաղեմի ծանոթը՝ ժամանակի ընթացքում ձեռք է բերել վերջինիս վստահությունը, և չարաշահելով այն՝ 2010-2015 թթ. ընթացքում խարդախությամբ հափշտակել է 49.045.000 ԱՄՆ դոլար գումար վերջինիս պատկանող «Պուլհամ Հոլդինգս» ՍՊԸ-ից:

Նշված դրամական միջոցները Մարտիրոսյանը հափշտակել է ԱՄՆ-ում ֆիլմերի արտադրության մեջ ներդնելու պատրվակով: Գումարները օրինականացնելու նպատակով ներկայացրել է «Ինվիժն Էնթերթեյնմենթ» ընկերությունը, հայտնել է, որ այդ ընկերության հիմնադիր տնօրենը հանդիսանում է իր ընկեր Ջեֆֆրի Հովարդը (քր. գործով ապացուցված է, որ  նման անձնավորություն իրականում գոյություն չունի) և առաջարկել նշված ընկերության միջոցով մուտք գործել ֆիլմարտադրության շուկա, քանի որ Գրիգորյանցին պատկանող «Պուլհամ Հոլդինգս» ՍՊԸ տվյալ ոլորտում չունի համապատասխան փորձ, իսկ առաջարկվող ընկերությունը երկար տարիներ ֆիլմարտադրության ոլորտում իբր մասնագիտացված է:

Այդ նպատակով ՀՀ տարածքում գործող բանկային հաշիվներից Մարտիրոսյանին փոխանցվել է 97.019.905 ԱՄՆ դոլար: Վերջինս հափշտակված գումարներից ֆիլմերում ներդրել է միայն 47.974.905 ԱՄՆ դոլար, սակայն համաձայն կողմերի միջև կնքված պայմանագրերի՝ ֆիլմերի սեփականատեր հանդիսացել է ոչ թե տուժող կողմը՝ «Պուլհամ Հոլդինգս» ՍՊԸ-ն, այլ ԱՄՆ-ում Ս. Մարտիրոսյանին պատկանող «Ինվիժն Էնթերթեյնմենթ» ընկերությունը:

«Պուլհամ Հոլդինգս» ընկերությանը 2017 թ.-ին հայտնի է դարձել, որ Մարտիրոսյանը, յուրացնելով գումարները, փոխանցումներ է կատարել իր անձնական տարբեր հաշվեհամարների, այդ թվում՝ ԱՄՆ-ի Լաս Վեգասի Բելաջիո հյուրանոց-կազոյի իր հաշվեհամարներին, ինչպես նաև իր քրոջ՝ Բեսսի Մարտիրոսյանի հաշվեհամարին՝ 200.000 ԱՄՆ դոլար գումար: Փաստացի նա հարազատ քրոջը ներքաշել է փողերի լվացման մեջ:

Այսպիսով, Ս. Մարտիրոսյանի հանցավոր գործողությունների հետևանքով «Պուլհամ Հոլդինգս» ՍՊԸ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 97.019.905 ԱՄՆ դոլար գումար: Մարտիրոսյանը կատարած հանցավոր արարքի համար Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թ.-ի հունվարի 14-ի դատավճռով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման 7 տարի ժամկետով և կալանավորվել:

Հարց - Ստեփան Մարտիրոսյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նշել է, որ Վիտալի Գրիգորյանցը, հին իշխանությունների հետ ունենալով կապեր, իր նկատմամբ ապօրինի գործ է «պատրաստել». որ ինքը բոլոր գումարները ներդրել է ֆիլմարտադրության մեջ, սակայն դրանք եկամուտ չեն բերել:

Պատ. - Վիտալի Գրիգորյանցի ենթադրյալ կապը հին կամ նոր իշխանությունների հետ որևէ առնչություն չի կարող ունենալ տվյալ գործի հետ: Մարտիրոսյանը կատարել է քրեորեն պատժելի արարք և պետք է կրի հանցագործությամբ վաստակած իր պատիժը:

Ինչ վերաբերվում է նրա այն պնդմանը, որ բոլոր գումարները ներդրվել է գործի մեջ, իրականության հետ աղերս չունի: Ասեմ ավելին՝ ֆիլմատադրության մեջ ներդրած գումարները բերել են եկամուտներ, որոնք հիմնավորված են քրեական գործի տվյալներով:

Հարց - Ստեփան Մարտիրոսյանի կողմից հափշտակված գումարները ապացուցված եւ հիմնավորված են արդյոք քրեական գործի փաստական տվյալներով:

Պատ. - Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող գումարների հափշտակությունը ապացուցված է գործի փաստական տվյալներով:

Ապացույցները հիմնականում եղել են փաստաթղթային, որոնք ժխտել կամ հերքել պարզապես անհնարին է: Պաշտպանության կողմը, իհարկե, ընտրեց ապացույցների անթույլատրելի ճանաչելու մարտավարությունը, սակայն՝ ապարդյուն:

Հարց - Ս. Մարտիրոսյանը պնդում է, որ դատարանը եղել է կաշառված, իր նկատմամբ կայացրել է խիստ դատավճիռ, վեց տարի ազատազրկում սահմանելու դեպքում ինքը համաներմամբ ազատ կարձակվեր:

Պատ. - Իմ կարծիքով՝ Ս. Մարտիրոսյանը պաշտպանվելու սխալ մարտավարություն է ընտրել՝ փորձելով սևացնել դատարանին: Դատարանի կաշառված լինելու մասին զրպարտչական արտահայտությունները համարում եմ ոտնձգություն արդարադատության նկատմամբ: Նրա այն հայտարարությունը, որ իր նկատմամբ սահմանվել է խիստ պատիժ, վկայում է, որ նա անուղղակի ընդունում է իր կողմից կատարված հանցանքը, այլապես ինչու պետք է արդարացում պահանջող անձը սահմանված պատժի խստության մասին խոսեր:

Հարց - Ս. Մարտիրոսյանը պնդում է, որ բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի դատավճիռը և պահանջելու, որ իր նկատմամբ կայացվի արդարացման դատավճիռ: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք:

Պատ. -  Դա նրա դատավարական իրավունքն է, ինչ վերաբերվում է նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելուն, ապա ես համոզված, որ նման ապացուցողական բազայի պայմաններում այն գրեթե անհավանական է:

Հարց - Տեղյակ եմ, որ տուժող կողմին հայտնի է դարձել, որ արդեն ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ստեփան Մարտիրոսյանը ցանկանում է մահափորձ կազմակերպել ՌԴ քաղաքացի Վիտալի Գրիգորյանցի եւ ՀՀ քաղաքացի Արսեն Միքայելյանի դեմ և այն իրականացնելու համար փնտրում է կատարող:

Պատ. - Բարեբախտաբար, նման տեղեկությունը մեզ հայտնի է դարձել: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետից 25.09.2018 թ.-ին ստացվել է թիվ 3/10556 պաշտոնեական գրությունը, համաձայն որի՝ տեղյակ է պահվել ՀՔԾ այն մասին, որ ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 61205617 քրեական գործով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ստեփան Մարտիրոսյանը ցանկանում է մահափորձ կազմակերպել ՌԴ քաղաքացի Վիտալի Գրիգորյանցի, ՀՀ քաղաքացի Արսեն Միքայելյանի դեմ և այն իրականացնելու համար փնտրում է կատարող:

Ավելին՝ տուժող կողմը ձեռք է բերել Ստեփան Մարտիրոսյանի հեռախոսային խոսակցությունը, որ վերջինս պատվիրում է սպանել Վիտալի Գրիգորյանցին: Այդ կապակցությամբ մեր կողմից հավաքվում են լրացուցիչ փաստարկներ իրավապահ մարմիններին համապատասխան հաղորդում ներկայացնելու համար:

Հարց - Տեղյակ ենք նաեւ, որ Գիրգորյանցը միշտ բարեհաճ է եղել Մարտիրոսյան ընտանիքի նկատմամբ եւ պարբերաբար աջակցություն է ցուցաբերել:

Պատ. - 2000 թ. ԱՄՆ-ում տեսնելով Ստեփան Մարտիրոսյանի նյութապես ծանր վիճակը, վարձով բնակվելը, իր միջոցներով նրա համար ձեռք է բերել սեփական բնակարան, օգնել է նրա քրոջ՝ Բեսսի Մարտիրոսյանի որդուն՝ Հակոբ Գասպարյանին, ուսման վարձերի վճարման հարցում: Վճարել է նաև Բեսսի Մարտիրոսյանի ուսումնական ծախսերը ԱՄՆ-ի բժշկական ուսումնական հաստատություններից մեկում, բացի դրանից, նրանց մշտապես օգնել է: Անգամ այդ պարագայում  Ստեփան Մարտիրոսյանն ազնիվ չի գտնվել, այդ ծախսերը ներկայացրել է ուռճացված և ստացել է ավելի գումարներ:

Սրանով հանդերձ՝ քրեական գործի նախաքննության ընթացքում տուժող կողմի մոտ հայտնվել է ՌԴ Մոսկվա քաղաքի մեկուսարանից ուղարկված Ստեփան Մարտիրոսյանի նամակագրությունները, որոնցից ակնհայտ է դարձել նաև, որ վերջինս հանձնարարություններ է տվել տարբեր մարդկանց՝ իրեն արդարացնելու նպատակով փաստաթղթեր կեղծել, տարբեր պաշտոնյաների կաշառել, անգամ խաղադրույքներ կատարել:

Հարց - Ինչպիսին է տուժող կողմի դիրքորոշումը Մարտիրոսյանի վերաբերյալ կայացված դատավճռի նկատմամբ, այն բավարարում է:

Պատ. - Ս. Մարտիրոսյանի վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թ.-ի հունվարի 14-ին կայացված դատավճիռը պատժի մասով կարելի է համարել համաչափ, սակայն մեր կարծիքով նրա նկատմամբ պետք է սահմանվեր տվյալ հոդվածով նախատեսված պատժի առավելագույն չափը, քանի որ ՀՀ-ում դատական պրակտիկան վկայում է, որ տնտեսական հանցագործությունների դեպքում որպես կարևոր հանգամանք դատարանը պատիժ սահմանելիս հիմնականում հաշվի է առնում պատճառված վնասի չափը և այն  վերականգնելու հանգամանքը: Պատճառված վնասի վերականգնում  Մարտիրոսյանի կողմից չի կատարվել, բացի դրանից  նա իրեն մեղավոր չի ճանաչել և չի զղջացել կատարած հանցավոր արարքի  համար:

Հարց - Ձեր կարծիքը Ստեփան Մարտիրոսյանի կողմից կատարված հանցագործություններին և տրված իրավական գնահատականների վերաբերյալ:

Պատ. - Ս. Մարտիրոսյանի կողմից կատարված հանցավոր արարքների տրված իրավական գնահատականին տուժող կողմն ունի այլ դիրքորոշում: Մեր կարծիքով՝ վարույթն իրականացնող մարմինը նրա նկատմամբ ցուցաբերել է բարյացակամ վերաբերմունք՝ որոշ չափով անտեսելով տուժող կողմի շահերը:

Մեղադրանքի ծավալում չի ընդգրկվել նաև Ստեփան Մարտիրոսյանի կողմից  ՌԴ գործարար Դմիտրի Դոյխենից հափշտակված 7.685.000 ԱՄՆ դոլար գումարը:

Նրան մեղադրանք չի առաջադրվել նաև փողերի լվացման համար: Միայն տուժող կողմի նոր հաղորդման հիման վրա է ՀՀ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու դեպքի առթիվ 13.06.2019թ. հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Ճիշտ է, ՀՀ Գլխավոր դատախազության կողմից այն վերացվել է, սակայն տուժող կողմի բողոքի համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է տուժողի բողոքը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողել է անփոփոխ, այսինքն՝ քրեական գործը մնացել է հարուցված:

«ՊՈՒԼՀԱՄ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ 

Ներկայացուցիչ, փաստաբան՝ ՎԱՐԴԳԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2291 դիտում

Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին

Պլան Ա-ն տապալվել է. Ռուսաստանն ունի պլան Բ. ինչու են պնդում, թե ընտրությունները կեղծվել են. տեսանյութ

Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրվելուն. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան

Քվեարկությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել․ ԿԸՀ

Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ջրատար փոսը․ կան վիրավորներ

Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ երբ կգործարկվի

Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան

ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ներկայացրել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքը

Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան

Արտուր Օսիպյանի կալանքը կվերացվի

Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել․ Խուդաթյան

Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Գան ԱԺ՝ քաղաքականապես պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է

Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи

Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել

Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում

«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան

«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը

Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից

ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ

ԿԸՀ-ն պարզաբանել է ԱԺ հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը»

Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի հունիսի վճարումը

Չունենք դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան

Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին

Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է

Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը

Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ

Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին

Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Սահմանադրական հիմքեր են պետք ենթադրյալ հանցանք թույլ տված ուժին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար

Նոր Սահմանադրության տեքստը դեռևս վերջնական տեսքի չի բերվել, հրապարակման ժամկետի վերաբերյալ որոշում չկա. Գալյան