Երևան
12 °C
Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի հաշվին իրականացվել է ծրագրի 70 տոկոսը: Այսօր ավագանու հերթական նիստին «Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ավագանու ընդդիմադիր անդամները ներկայացրին չկատարված կամ թերի կատարաված աշխատանքները՝ պարզաբանումներ խնդրելով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից:
Քաղաքապետն էլ իր հերթին մատնանշեց տարիներ շարունակ եղած թերություններն ու խոչընդոները, որոնք շտկվել են այս ընթացքում, եւ որոնց պատճառով աշխատանքը փոքր-ինչ տուժել է:
Նախագծի քննարկման ժամանակ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց՝ այս կատարողական փաստաթղթի 30 տոկոս թերակատարման հետ կապված վարչության պետերից կամ փոխքաղաքապետներից որեւէ մեկը գրավոր նկատողություն ստացե՞լ է, թե՞ ոչ:
«Այդ հարցն ավելի շատ աշխատակազմի ղեկավարինն է, ես եթե դժգոհություն կամ ինչ-որ խնդիր եմ ունենում՝ անկախ նրանից դա կատարողականին է վերաբերում, ինչ-որ հանձնարարականի սխալ կատարման, թե ինչ-որ թերացմանը, բնականաբար, թե՛ գրավոր, թե՛ բանավոր՝ նայած՝ որ դեպքում որը, ստանում են նկատողություն»,- արձագանքեց Հայկ Մարությանը:
Թեհմինա Վարդանյանը քաղաքապետի պատասխանից եզրակացրեց՝ այս հարցի հետ կապված որեւէ մեկը նկատողություն չի ստացել եւ հայտարարեց․ «Քանի որ Երեւանի ավագանու առաջին լիազորությունը քաղաքապետի աշխատանքը վերհասկելն է, պարո՛ն քաղաքապետ, ես էլ ձեզ եմ բանավոր նկատողություն տալիս՝ դեղին քարտ, որովհետև սա իսկապես խայտառակ կատարողական է»:
Ապա արտահերթ ելույթի իրավունքով հանդես եկավ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը եւ ընդգծեց, որ 2019-ի բյուջեն, որը ծրագրվել է ամբողջությամբ այս ավագանու կողմից ու իրականացվել է ամբողջությամբ այս քաղաքային իշխանությունների կողմից՝ իր բացասական ցուցանիշով, ծախսային մասով, գերազանցել է 2018-ին, երբ մենք ամիսներ շարունակ ունեինք անցումային, նախընտրական շրջան:
«Նախադպրոցական հաստատություների՝ մանկապարտեզների հիմնանորոգման եւ վերանարոգման համար Երեւանի ավագանին նախատեսել էր 1 մլրդ 397 մլն դրամ, ես ուզում եմ հասկանալ, թե մենք ի՞նչ սրտով ենք այս կատարողականին կողմ քվեարկելու, եթե կատարվել է նախատեսված գումարից ընդամենը 125 մլն դրամը, որը կազմում է 10 տոկոսը՝ տարեկան ճշտվածի եւ 8.97 տոկոսը՝ հաստատվածի: Այսինքն՝ մենք ունենք 90 եւ ավելի տոկոս թերակատարում, ինչը նշանակում է՝ մեր հարկատուները վճարել են, որ 2019-ի համար մանկապարտեզներ վերանորոգենք, եւ մենք այդ գումարից ծախսել ենք ընդամնեը 10 տոկոսը, աշխատանքը մնացել է: Մանկապարտեզների գույքի համալրման աշխատանքի կեսից ավելին չի կատարվել, պետք է ծախսվեր 150 մլն դրամ, ձեռք բերվեր գույք, սակայն դրա կեսն է ձեռք բերվել»,- ասաց նա։
Խաժակյանը նաեւ տեղեկացրեց, որ ոռոգման ցանցի բարելավման մասով ավագանին նախատեսել էր 154 մլն դրամ, կատարվել է ընդամենը 50 մլն դրամը:
Քաղաքապետը հանդես եկավ ելույթով եւ մանրամասնեց, թե ինչու մի շարք աշխատանքներ մինչեւ հիմա արված չեն: Նա նշեց, որ վարչություններում մարդիկ տարիներ շարունակ չեն իմացել, թե ինչպես գրեն մրցույթներին մասնակցելու տեխնիկական բնութագիր, չեն իմացել, քանի որ դրա կարիքը չի եղել: «Ըկերությունը մեկին ծեծելով, մյուսին վախեցնելով՝ մենակ եկել մասնակցել, շահել գնացել է: Ինչ կատարվեց անցած տարի: Մարդիկ եկան, հասկացան, որ այլ իրավիճակ է: (Մրցույթը շահած, բայց աշխատանքը չկատարած կազմակերպություններից) մեկին տույժ-տուգանք տվեցինք, մյուսին՝ մեկ այլ բան, արդյունքում գործը տուժեց: Բայց ոչինչ. մենք կարողացանք հիմք դնել համակարգային փոփոխությունների»,- ասաց նա:
Մարությանը նաեւ նկատեց, որ եղան մարդիկ, որոնք նոր պայմաններում համարձակվեցին մասնակցել մրցույթներին, սակայն չկարողացան որակ ապահովել, եւ նրանց թույլ չտրվեց աշխատանքը շարունակել: Աշխատանքերի մեծ մասը չեն ընդունել, բայցեւ գումարները չեն կորել: «Այդ գումարը մերն է, համայնքինն է, երեւանցիներինն է»,- ասաց նա՝ հավելելով, որ համակարգային այս փոփոխությունների մեծ մասը պետք է արված լիներ դեռ 20 տարի առաջ:
«Քանի քաղաքապետն եմ, երաշխավորում եմ՝ այդ բոլոր գործերն արվելու են եւ արվում են 100 տոկոսով ազնիվ, թափանցիկ, արդար, առանց կոռուպցիայի: Գլուխն եմ կտրելու էդ մարդու, որը որ կոռուպցիայով է զբաղվելու: Կներեք, որ այսպես կոպիտ եմ ասում. ամբողջ ժողովուրդը վստահել է մեզ՝ նոր իշխանություններին, եւ եթե մեկն իր մտքում կարող է պատկերացնել, որ կարող է դավաճանել ժողովրդին, ամենակոպիտ պատասխանն է ստանալու բոլորի կողմից, որպես քաղաքապետարանի ղեկավար՝ իմ կողմից»,- ասաց Մաությանը:
Գրանցվեց ավագանու 46 անդամ՝ 40 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ: Երեւան քաղաքի 2019 բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին որոշումն ընդունվեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆոր հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. մանրամասներ
Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանն արցախցիների վրան են այցելել, ԶԼՄ-ների համար փակ քննարկում ունեցել
Եթե ՀՀ անվտանգության մասով սպառնալիք լինի, հանրության հետ կկիսվենք. Արմեն Գրիգորյան
Ես հրաժարական չեմ նեկայացնելու․ Դավիթ Առուշանյան
ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել ու պարզաբանել դատախազին «խոնարհվելու» վերաբերյալ կեղծ պնդումները
Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում․ Տիգրան Դադունց
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին
Թվային վճարումների էվոլուցիան, «չեկ դուրս գրելուց» մինչև կենսաչափական նույնականացում
Մարդ 30 տարի փարոս է ստանում. վարչապետը հանձնարարել է պարզել` քանի մարդ է տասնյակ տարիներ փարոսի համակարգում
«Նիսսան Մարչ»-ը կոտրել է գազատարն ու հայտնվել ձորակում. վարորդը հոսպիտալացվել է
Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի «մնացել» եմ նույն դասարանում. Փաշինյան
Նոր Գեղիի ու Բյուրեղավանի քոլեջները կմիավորվեն. սպասվում է օպտիմալացման գործընթաց
Էջմիածնում հիմնանորոգվում են մի շարք շենքերի բակային տարածքներ. տեանյութ
Բացահայտվել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության 800 միլիոն դրամի թերհայտարարագրման դեպք
Ծրագիրը չի գործում. Նիկոլ Փաշինյանը՝ «խելացի անասնաշենքերի» մասին
Դատախազությունը պահանջում է վառելիք ներկրող ընկերության սեփականատիրոջից բռնագանձել 14 գույք, 59 մլն դրամ
Օտարերկրյա ֆիլմարտադրողները ՀՀ-ում ֆիլմ նկարահանելու դեպքում ներդրումների մինչև 35 տոկոսի վերադարձ կստանան
Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայր
Թրամփը հայտարարել է՝ անհրաժեշտ դեպքում պատրաստ է ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ
Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից բռնագանձել 15 անշարժ գույք, շուրջ 6 մլրդ դրամ
Լիբանանում ծեծի են ենթարկել հայ արվեստագետի. «Արևելք»
Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Շենգավիթի դատարանում նիստի ժամանակ մահացել է 51-ամյա դատական կարգադրիչը. նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրան-Հայաստան զnրավարժությունների հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է. ԻՀՊԿ պաշտոնյա
Ադրբեջանի ՊՆ հերթական հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային վարչարարության մի շարք առանցքային ոոլորտներում արձանագրված բարեփոխումները
Շրջանների մեծ մասում տեղացել են «ցեխային անձրևներ». ի՞նչն է պատճառը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է
Երևանում գողություն կատարելու կասկածանքով 3 երիտասարդ է ձերբակալվել
ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար
Ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից. ՄԻՊ
Եզակի առաքելությամբ ուղեծիր դուրս կբերվի Biomass արբանյակը. հայտնի է՝ որ տիեզերակայանից այն կարձակվի
Քոչարյան-Սարգսյան «սիամական զույգը» արցախցիների պրոբլեմների «սոուսի տակ» փորձում է Երևանը Ստեփանակերտ դարձնել
Ջիաննի Ինֆանտինոն շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին
90-օրյա կասեցում. Թրամփը մաքսատուրքերի մասով որոշում է ընդունել
Լավրովը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ. ի՞նչ են քննարկել կողմերը
Զագրեբում պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Վայքում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
«Արարատ-Արմենիա»-ն՝ Սուպերգավաթակիր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT