Ռազմիկ Ամյան, Լիլիթ Հովհաննիսյան, Նունե Եսայան. հայ հայտնիներ, որոնց արտասահմանյան համերգները հետաձգվեցին

Վերջին օրերին աշխարհում ստեղծված իրավիճակն իր ազդեցությունն է թողել կյանքի տարբեր ոլորտների վրա: Չի շրջանցել նաեւ հայ երգիչներին, որոնք ստիպված են եղել փոփոխություններ կատարել իրենց աշխատանքային գրաֆիկում: Նրանց մի մասը հետաձգել է արտասահմանյան համերգները:

Հայկական շոու-բիզնեսի այդ ներկայացուցիչների թվում են Նունե Եսայանը, Լիլիթ Հովհաննիսյանը եւ Ռազմիկ Ամյանը: Նունե Եսայանը պետք է հանդիսատեսին ներկայանար ապրիլի 4-ին Կրեմլում: Օրերս, սակայն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրաման է ստորագրել, ըստ որի, մինչեւ ապրիլի 10-ը Մոսկվայում արգելվել են մասսայական բոլոր միջոցառումները, որոնցում նախատեսված է 5 հազար եւ ավելի մարդու մասնակցություն: Երգչուհին համերգի հետաձգման մասին մի քանի օր առաջ հայտնել է սոցիալական ցանցերում՝ նշելով, որ դրա վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի:

Իր համաշխարհային շրջագայությունն ընդհատելու որոշում է կայացրել Լիլիթ Հովհաննիսյանը: «Dream» խորագրով շրջագայությունը նա սկսել էր 2019թ.: Նախատեսում էր ելույթ ունենալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իսպանիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների 70 քաղաքներում: Օրերս երգչուհին որոշել է դադար վերցնել:  

«Հայցում եմ ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար, բայց հիմա ինձ համար միայն կարեւոր է ձեր առողջությունն ու անվտանգությունը»,- գրել է նա՝ ավելացնելով, որ համերգների 90%-ը տեղի էր ունեցել, եւ մնացել էին մի քանի կարեւոր ելույթներ:

Երեկ՝ մարտի 18-ին, Ռուսաստանում կայանալիք համերգի հետաձգման մասին էլ հայտնեց նաեւ Ռազմիկ Ամյանը: Նա մարտի 28-ին պետք է ելույթ ունենար Կրասնոդարի ռեստորաններից մեկում, սակայն, ինչպես ինքն է նշել, դա հնարավոր չէ Հայաստանում արտակարգ դրության ու Ռուսաստան մուտք գործելու արգելքի պատճառով: Երգիչը նշել է, որ համերգը հետաձգվում է անորոշ ժամանակով եւ ներողություն խնդրել իր հանդիսատեսից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5135 դիտում

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել