Երևան
12 °C
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում են, որ 2020 թվականի մարտի 3-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում կայացրած որոշումների վերաբերյալ։
«Հանձնաժողովը գումարել է թվով 3 նիստ և կայացրել է 3 որոշում։ Նշված ժամանակահատվածում Հանձնաժողովը կայացրել է երկու եզրակացություն և կազմել է մեկ արձանագրություն արձանագրված մեկ խախտման համար, որի հիման վրա վարույթ հարուցելու իրավական հիմքերը բացակայել են։
1. 2020 թվականի մարտի 06-ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով հարուցված վարույթի արդյունքում Հանձանաժողովը կայացրել է հետևյալ եզրակացությունը։ «Թեև Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո պահպանել է «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ-ում, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ում և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ում իր բաժնեմասը, սակայն նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել, և եկամուտ, շահույթ չեն ապահովել։
Օրենքի պահանջի ձևական մեկնաբանությամբ «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ-ում, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ում և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ» «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ում բաժնեմասը հավատարմագրային կառավարման չհանձնելը հանդիսանում է անհամատեղելիության պահանջի խախտում։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել, Հանձնաժողովը եզրակացրել է, որ օրենքի բովանդակային իմաստով անհամատեղելիության պահանջների խախտում առկա չէ»:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ հրապարակված փաստերի հիմքով 2019 թվականի դեկտեմբերի 09-ին Հանձնաժողովը վարույթ հարուցելու մասին որոշում էր կայացրել։
2. Հանձնաժողովը «Ագլա լոյերս» փաստաբանական ընկերության դիմումի հիման վրա, իսկ այնուհետև իր կողմից հայտնաբերված փաստերի շուրջ երկու ամիսների ընթացքում իրականացրել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից 2013 թվականից մինչև 2019 թվականը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերերի ուսումնասիրությունը։ Հանձնաժողովը մի շարք գրություններ է ուղարկել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, ինչպես նաև Երևանի քաղաքապետարան։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «2014թ. բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն, նրա հետ համատեղ ապրող ծնողին, չափահաս և չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պարկանող գույքի և եկամուտների հայտարարագրերում» տվյալ տարում ձեռք բերված հողամասի վերաբերյալ տվյալները լրացված չեն։ Հողամասի վերաբերյալ տվյալները հետագայում ներառնվել են 2017 թվականի հայտարարագրում, երբ կառուցվել է տուն և տան նկատմամաբ գրանցվել են սեփականության իրավունքները։ Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ 2014թ. դրությամբ ՀՀ օրենսդրությամբ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ լրացնելը չի հանդիսացել վարչական իրավախախտում, բացի այդ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսրքի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ կարող է հարուցվել և տույժ նշանակվել, եթե խախտումն իրականցնելուց հետո մեկ տարին չի լրացել։ Այնուամենայնիվ, Հանձնաժողովն արձանագրել է խախտումը, որպեսզի հայտարարու այլ պաշտոնատար անձանց համար հայտարարգրում նման տվյալների լրացման անհրաժեշտությունը հասանելի լինի և նման խախտումներ չլինեն։
3. ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից Էթիկայի կանոնների խախտման առիթով վարույթի արդյունքում Հանձնաժողովը կայացրել է հետևյալ եզրակացությունը։ Հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից ՀՀ Փաստաբանների պալատի անդամ փաստաբան Վահագն Մնացականյանին հասցեագրված պատասխան գրությունը, դրանում օգտագործած արտահայտությունները չեն արտահայտում հանրային ծառայողի կողմից մարդու իրավունքներն հարգելու սահմանադրական պարտականության, բարեկրթության և հարգալիրության սկզբունքի էությունը, այնումենայնիվ, հանրային ծառայողի վարքագծի կանոնների բացակայության պարագայում Հանձնաժողովն իրավաչափ հիմք չունի այն որակել որպես վարքագծի կանոնի խախտում և այդ հիմքով առաջարկել Կարեն Կարապետյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառել։
Հանձնաժողովի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքից` www.cpcarmenia.am, ֆեյսբուքյան էջից՝ CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795 կամ Ձեր հարցերն ուղղել գրավոր՝ cpcarmenia@gmail.com էլ․ հասցեին»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել Երևանի և Նեապոլի միջև
Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ
Թուրքիան և Իսրայելն Ադրբեջանում բանակցություններն են անցկացրել. Ալիևը դա անվանել է իր «ձեռքբերումը»
Զվարթնոցի կամրջի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Լեքսուս»-ում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Նոր հրատապ սոցիալական աջակցության միջոցառում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. մանրամասներ
Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանն արցախցիների վրան են այցելել, ԶԼՄ-ների համար փակ քննարկում ունեցել
Եթե ՀՀ անվտանգության մասով սպառնալիք լինի, հանրության հետ կկիսվենք. Արմեն Գրիգորյան
Ես հրաժարական չեմ ներկայացնելու․ Դավիթ Առուշանյան
ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել ու պարզաբանել դատախազին «խոնարհվելու» վերաբերյալ կեղծ պնդումները
Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում․ Տիգրան Դադունց
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին
Թվային վճարումների էվոլուցիան, «չեկ դուրս գրելուց» մինչև կենսաչափական նույնականացում
Մարդ 30 տարի փարոս է ստանում. վարչապետը հանձնարարել է պարզել` քանի մարդ է տասնյակ տարիներ փարոսի համակարգում
«Նիսսան Մարչ»-ը կոտրել է գազատարն ու հայտնվել ձորակում. վարորդը հոսպիտալացվել է
Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի «մնացել» եմ նույն դասարանում. Փաշինյան
Նոր Գեղիի ու Բյուրեղավանի քոլեջները կմիավորվեն. սպասվում է օպտիմալացման գործընթաց
Էջմիածնում հիմնանորոգվում են մի շարք շենքերի բակային տարածքներ. տեանյութ
Բացահայտվել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության 800 միլիոն դրամի թերհայտարարագրման դեպք
Ծրագիրը չի գործում. Նիկոլ Փաշինյանը՝ «խելացի անասնաշենքերի» մասին
Դատախազությունը պահանջում է վառելիք ներկրող ընկերության սեփականատիրոջից բռնագանձել 14 գույք, 59 մլն դրամ
Օտարերկրյա ֆիլմարտադրողները ՀՀ-ում ֆիլմ նկարահանելու դեպքում ներդրումների մինչև 35 տոկոսի վերադարձ կստանան
Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայր
Թրամփը հայտարարել է՝ անհրաժեշտ դեպքում պատրաստ է ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ
Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից բռնագանձել 15 անշարժ գույք, շուրջ 6 մլրդ դրամ
Լիբանանում ծեծի են ենթարկել հայ արվեստագետի. «Արևելք»
Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Շենգավիթի դատարանում նիստի ժամանակ մահացել է 51-ամյա դատական կարգադրիչը. նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրան-Հայաստան զnրավարժությունների հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է. ԻՀՊԿ պաշտոնյա
Ադրբեջանի ՊՆ հերթական հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային վարչարարության մի շարք առանցքային ոոլորտներում արձանագրված բարեփոխումները
Շրջանների մեծ մասում տեղացել են «ցեխային անձրևներ». ի՞նչն է պատճառը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է
Երևանում գողություն կատարելու կասկածանքով 3 երիտասարդ է ձերբակալվել
ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար
Ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից. ՄԻՊ
Եզակի առաքելությամբ ուղեծիր դուրս կբերվի Biomass արբանյակը. հայտնի է՝ որ տիեզերակայանից այն կարձակվի
Քոչարյան-Սարգսյան «սիամական զույգը» արցախցիների պրոբլեմների «սոուսի տակ» փորձում է Երևանը Ստեփանակերտ դարձնել
Ջիաննի Ինֆանտինոն շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին
90-օրյա կասեցում. Թրամփը մաքսատուրքերի մասով որոշում է ընդունել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT