Լյովա Սարգսյանի արտահանձնումը Մարտի 1-ի բուն գործով օգտակարություն կունենա. Սեդա Սաֆարյան

20/03/2020 schedule20:00

11 տարվա վաղեմության ավազակային հարձակումը պատվիրելու գործով հետախուզվող նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի պաշտպան Աշոտ Սարգսյանը նրա արտահանձնման որոշման մասին մամուլից է տեղեկացել: ՀԺ-ի հետ զրույցում պաշտպանը նշեց, որ այդ հարցերով Սարգսյանի Մոսկվայի փաստաբանն է զբաղվում, ինքը որեւէ տեղեկություն չունի եւ երբ ծանոթանա որոշմանը, այդ ժամանակ միայն կկարողանա մեկնաբանություն անել: Մեր հարցին՝ արտահանձնման որոշումը ենթադրո՞ւմ է, որ Սարգսյանի՝ ՌԴ քաղաքացի դառնալու դիմումը մերժվել է, պաշտպանը պատասխանեց. «Նա այդ դիմումը վաղուց էր ներկայացրել՝ դեռ 2017 թվականից, ընթացքի մասին ես տեղեկություն չունեմ, բայց տրամաբանորեն երեւի թե այդ հարցը չի լուծվել, ո՞նց կարող է լուծված լինել, եթե արտահանձնում են»:

Հիշեցնենք՝ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու համար Լեւոն Սարգսյանը ԱԱԾ-ում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Նա հայտնաբերվել եւ ձերբակալվել էր 2019 թվականի նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում, իսկ 4 օր անց ՌԴ դատարանը բավարարել էր արտահանձնելու հարցը քննարկելու շրջանակներում նրան կալանավորելու միջնորդությունը: 2020 թվականի հունվարին էլ կալանավորման ժամկետը երկարաձգվել էր: Լեւոն Սարգսյանի անունը, սակայն, շոշափվում է նաեւ Մարտի 1-ի գործի շրջանակում: Դեռեւս 2019 թվականի մայիս ամսին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում նշված մերձավոր անձանց թվում է նաեւ Լեւոն Սարգսյանը: Արթուր Դավթյանը մանրամասնել էր, որ խոսքը վերաբերում է օլիգարխների թիկնազորին համազգեստ բաժանելու դրվագին:

Մեր զրույցում Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը նշեց, որ Սարգսյանի արտահանձնումը Մարտի 1-ի՝ նախաքննությունը շարունակվող գործով որոշակի օգտակարություն կունենա. «Ես սրանով չեմ մխիթարվում, որովհետեւ կարեւոր է, որ հատկապես իրավական համակարգը  աղավաղած եւ այդ համակարգում մեծ դեր ունեցած մարդկանց եւս հանձնեն, չնայած չեմ թերագնահատում նաեւ Լեւոն Սարգսյանի դերը. Մարտի 1-ի գործով բազմաթիվ հարցեր, հանգամանքներ, մասնավորապես՝ որոշակի զենքերի հնարավոր կիրառման, դրանց պատկանելիության, սպանությունների խնդիրների հետ կապված ասելիք նա ունի, եւ այդ առիթով բազմաթիվ առերեսումներ կունենա, իհարկե, միաժամանակ կարեւոր է նաեւ ԱԱԾ-ում քննվող քրեական գործը»:

Սաֆարյանը հիշեցրեց՝ զենքերի մասին արտահայտվելիս Լեւոն Սարգսյանը դրանք պատմական է անվանել. «Զենքեր էր բերում, ասում էր՝ լավ նայեք, սրանք պատմական զենքեր են, իսկ այդպիսի բնորոշում կստանային միայն այն դեպքում, եթե դրանք կիրառված լինեին, ուրիշ պարագայում չէր կարող այն պատմական լինել, դրա համար էլ մենք կարծում ենք, որ դրանք կիրառվել են»: Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ լավ է, որ ՀՀ դատախազությունը կարողացել է նրա հարցում հետեւողականություն դրսեւորել. «Մտավախություն կա, որ Դատախազության կողմից հետամուտ լինելու սկզբունք չկա, ժողովրդի մեջ էլ է այդպիսի տրամադրվածություն, օրինակ են բերում, ասում են՝ գիտեն, չէ՞, Կոստանյանը որտեղ է դասախոսում, ինչո՞ւ չեն գնում, այնտեղից վերցնում, տանում մեր դեսպանատուն, ուզում եմ ասել՝ մարդիկ արդեն ճանապարհներն էլ են հուշում, ինչը շատ անդուր իրավիճակ է ստեղծում. երբ գիտես, որ քո երկրի իրավապահ համակարգը հետամուտ չի լինում այդ հարցը լուծելուն, հոգեբանորեն է ծանր իրավիճակ առաջանում այսօրվա՝ հեղափոխական իրավիճակից հետո»:

Անդրադառնալով Լեւոն Սարգսյանի քաղաքացիության դիմում ներկայացնելուն, Սաֆարյանն ասաց, որ միայն այն հանգամանքը, երբ քաղաքացիության հարց են ուզում լուծել մեկ այլ երկրում քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, պիտի արդեն մերժման հիմք լինի. «Այդ առումով չեմ բացառում, որ նրան մերժած լինեն, բայց հակված չեմ նաեւ այս որոշումը բացառապես դրանով պայմանավորել»: Ընդհանուր առմամբ, արտահանձնումների գործընթացներում ընտրելիության սկզբունքը Սաֆարյանի համար ընդունելի չէ. «Այդ տարանջատումը, որ կարելի է, օրինակ, Վահագն Հարությունյանին, Միհրան Պողոսյանին, Գեւորգ Կոստանյանին չհանձնել, բայց Լեւոն Սարգսյանին հանձնել, էլի օրինական չեմ դիտարկում, բայց, դե, երեւի այն բազմաթիվ հայտարարությունները, որ ՌԴ-ն մշտական վարք է դրսեւորում ՀՀ-ի կողմից փնտրվող անձանց պաշտպանության տակ առնելու առումով, հասկացրել է, որ երկու պետությունների միջեւ իրավական հարթության վրա խնդիրները չլուծելը հանգեցնելու է քաղաքական հայտարարությունների»: Ըստ Սեդա Սաֆարյանի՝ այնպիսի տպավորություն է, որ ՌԴ-ն իր մեծ ազդեցության ոլորտը ի վնաս մեր ազգի է օգտագործում. «Չեն տալիս ու վերջ, չեն տալիս, իսկ մենք այլ լծակներ այդ առումով չունենք, բացի օրինական ընթացակարգերով բողոքարկումը»:

Լեւոն Սարգսյանի արտահանձնումը, Սաֆարյանի խոսքով, շատ չի ուշանա. օրենքը դրա համար տասնօրյա ժամկետ է նախատեսում. «Ես չգիտեմ՝ կարող են բողոքարկել, չեն կարող, չեմ կարծում, թե ինչ-որ մեկը շահագրգիռ կլինի այդ որոշումը բողոքարկել, բացի այն անձից, ում արտահանձման խնդիրն է դրված, եւ չեմ էլ կարող ասել՝ Լեւոն Սարգսյանը ցանկանո՞ւմ է գալ Հայաստան թե՞ ցանկանում է այդ կարգավիճակով մնալ այնտեղ՝ անորոշության մեջ թողնելով իր կողմից տրվելիք ցուցմունքների ճակատագիրը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2433 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի