Երևան
12 °C
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է որոշակի փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում՝ հստակեցնելով արտակարգ դրության ժամանակ պարապուրդի կամ հեռահար աշխատանքի պարտադրված աշխատողների և գործատուների իրավունքներն ու պարտականությունները: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:
Ըստ նրա՝ այսօր գործող երկու օրենք տարընկալումների առիթ են տվել: Աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածով նախատեսված են պարապուրդին վերաբերող կարգավորումները, նկարագրված են այն իրավիճակները, որով սահմանվում է պարապուրդը, որ առաջանում է ոչ աշխատողի մեղքով: Մասնավորապես նախատեսված է, որ գործատուն իրավունք ունի պարապուրդի ժամանակահատվածում աշխատողին տեղափոխելու այլ աշխատանքի, որը համապատասխանում է իր մասնագիտությանը: Սակայն միշտ չէ, որ այդ հնարավորությունը գործածում ունենում է: Եվ եթե այդ հնարավորությունն առկա չէ, նախատեսված է, որ գործատուն փոխհատուցում է այդ պարապուրդի համար միջին ժամային աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի չափը: Սա այն դեպքերի համար է, երբ ոչ աշխատողի մեղքով է աշխատավայրում առկա պարապուրդ: Սակայն միևնույն ժամանակ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ մասով առկա է կարգավորում, որ վերաբերում է անհաղթահարելի ուժին, և անհաղթահարելի ուժ առաջանալու դեպքերում սահմանված է, որ գործատուն չի վճարում պարապուրդի համար:
«Հաշվի առնելով, որ, այս երկու հոդվածների կարգավորումների միջև առկա են մի շարք տարընկալումներ, աշխատողները փորձում են առաջնորդվել առաջին մասի կարգավորումներով, այսինքն՝ համարելով, որ աշխատողի համար պարապուրդ է, և աշխատողը մեղավոր չէ, ու պետք է վճարումն իրականացվի, ինչպես ներկայացված է օրենսգրքում, իսկ մի շարք գործատուներ առաջնորդվում են երկրորդով՝ համարելով, որ իրենց համար անհաղթահարելի ուժ է և չեն վճարելու աշխատողներին»,- նշեց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով հարցի հրատապությունն ու կարևորությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագիծ, որն այս պահին դեռևս քննարկումների փուլում է, շահագրգիռ կողմերի հետ դեռևս համաձայնեցման ընթացքում է: Նա փաստեց, որ ստեղծված իրավիճակում «հեռավար աշխատանք» արտահայտությունը գործածվում է «կորոնավիրուս» բառից հետո ամենահաճախը, սակայն այն սահմանված չէ: «Մասնագետներից ոմանք կարծում են, որ Աշխատանքային օրենսգրքում կան տնաշխատների վերաբերյալ կարգավորումներ: Սակայն դա՝ 98-րդ հոդվածը, այն դեպքերի համար է, երբ աշխատանքներն ի սկզբանե նախատեսված են եղել, որ պետք է իրականացվեն տանը, և աշխատանքային պայմանագիրն ի սկզբանե այդպես է կնքված եղել աշխատողի և գործատուի միջև: Հեռավար աշխատանքն այն աշխատանքն է, որ հնարավոր չէ իրականացնել աշխատանքի վայրից, և ստիպված աշխատողը փոխում է իր աշխատանքի վայրը»:
Այժմ նախարարությունն առաջարկում է, որ եթե աշխատանքը կատարվում է հեռավար եղանակով, և աշխատանքի արդյունավետությունը կամ աշխատանքի բնականոն գործունեությունը սահմանված աշխատաժամանակի տեսակետից ամբողջությամբ պահպանվում է, նույնությամբ պահպանվում է և վարձատրությունը:
«Առաջարկվում է նաև հնարավորություն տալ գործատուներին փոփոխել աշխատանքային ռեժիմը, քանի որ և՛ աշխատանքի ռեժիմը, և՛ վայրը աշխատանքային պայմանագրով էական պայմաններ են համարվում, որի փոփոխման դեպքում օրենսգքրի պահանջ է, որ գործատուն պետք է նախապես ծանուցի՝ կախված աշխատողի ստաժից: Սակայն քանի որ հիմա գործատուները չունեն այդ ժամանակը, որ նախապես ծանուցեն, առաջարկվում է, որ արտակարգ դրության պայմաններում աշխատելու վայրը փոխելը չհամարվի աշխատանքի վայրի փոփոխություն, և եթե գործատուն լրիվ աշխատանքի ժամից ստիպված է անցնել ոչ լրիվի, ներգրավել մեկ հերթափոխի ընթացքում երկու աշխատողի փոխարեն երեքի, նաև ճկուն լինի աշխատաժամանակի ժամերը փոփոխելու հարցում: Սա ճկունություն կհաղորդի գործատուի գործիքակազմին»,- ասաց Սարգսյանը:
Եթե աշխատողը արտակարգ դրությամբ պայմանավորված չի կարողանում ներկայանալ աշխատանքի, քանի որ ներկայիս օրենսդրական կարգավորումները հնարավորություն են տալիս գործատուին մեկ օր անհարգելի բացակայելու պատճառով ազատել աշխատողին, ապա ստեղծված իրավիճակում առաջարկվում է, որ գործատուն իր նախաձեռնությամբ չկարողանա լուծարել պայմանագիրը միակողմանիորեն՝ հաշվի առնելով, որ կարող են մի շարք պայմաններ լինել, որ աշխատողը օբյեկտիվորեն չկարողանա հասնել աշխատավայր:
Հաշվի առնելով, որ, ուսումնական հաստատությունները չեն գործոմ, և շատ ծնողներ նաև խնամում են իրենց մանկահասակ, դպրոցահասակ երեխաներին, առաջարկվում է, որ իրենց բացակայություններն ու ուշացումները գործատուն համարի հարգելի և չկիրառի կարգապահական տույժ կամ չազատի աշխատանքից:
Ե՛վ արտադրական կամ այլ պատճառներով առկա պարապուրդի պարագայում, և՛ արտակարգ դրությամբ պայմանավորված իրավիճակում, երբ գործատուն չի կարողանում աշխատողին ապահովել աշխատանքով, վարձատրության խնդիրը առայժմ քննարկվում է:
«Եթե գործատուն ապահովել է աշխատանքով, սակայն աշխատողը չի ներկայացել կամ ներկայացել է ուշացումով, ապա վարձատրվում է առնվազն փաստացի աշխատած աշխատաժամանակին համապատասխան: Ուսումնական-հանրակրթական արձակուրդներով պայմանավորված՝ եթե աշխատողը չի կարողանում ներկայանալ աշխատանքի կամ ուշացումով է ներկայանում, ապա առաջարկվում է, որ եթե այդ ուշացումները մինչև երկու ժամ են, ապա աշխատողը վարձատրվի ամբողջությամբ: Սակայն եթե գերազանցում է երկու ժամը, ապա արդեն երեխա խնամող ծնողը կվարձատրվի առնվազն փաստացի աշխատած աշխատաժամանակին համապատասխան»,- նշեց նա:
Ստեղծված իրավիճակում, Սարգսյանի խոսքով, նաև կարող է անհրաժեշտ լինել, որ աշխատողը աշխատի արտաժամ. «Արտակարգ դրության պարագայում նախատեսել ենք, որ արտաժամը կարող է լինել նույնիսկ 8 ժամ (սովորական պայմաններում՝ առավելագույն 4 ժամի փոխարեն). այս 8-ը գումարվելով 40-ին՝ կազմում է առավելագույն 48-ը (շաբաթական)»:
Եվ մի առաջարկ էլ ապագա արձակուրդների հետ կապված. «Հաշվի առնելով, որ ամեն դեպքում աշխատողին տարվա ընթացքում պետք է տրամադրվի արձակուրդ՝ առաջարկում ենք գործատուի ապագա ծախսերը բերել ներկա: Կարծում եմ, որ սա ճկունություն է հաղորդում գործիքակազմին, քանի որ այսօր տրամադրում են արձակուրդը, բայց եթե վաղը արտակարգ դրությունից դուրս գան և տնտեսվարող սուբյեկտները լծվեն աշխատանքի, արդեն աշխատողները չեն գնա արձակուրդ: Եվ բաց թողած այս թե՛ ժամանակը, թե՛ ռեսուրսները կկարողանան հետ բերել, և արդեն աշխատողին արձակուրդ տրամադրելու խնդիր չի լինի: Որևէ ֆինանսական բեռ գործատուի վրա չի ավելանում: Ուղղակի ապագա բեռը բերվում է ներկա»,- ասաց նա՝ հավելելով, որ գործատուները կարող են այս գումարի համար օգնություն ակնկալել կառավարությունից: «Կառավարության կողմից քննարկվում են աջակցության մի շարք ծրագրեր, որ գործատուներին պիտի ներկայացվեն հենց այս նպատակների համար»,- նշեց Սարգսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պետք է անհատական գնահատման համակարգ գործի. քննարկվել է Արդարադատության նախարարության 2025-ի հաշվետվությունը
Ատլանտյան օվկիանոսում նավարկող ռուսական «Mariner»-ը կալանավորված է. ԱՄՆ-ն հաստատել է լուրը
Ուղղակի ամոթ է, դադարեք ստեր հորինել և տարածել. Ալեն Սիմոնյան. տեսանյութ
Հայր Գուսանի վճռական քայլով ևս վերահաստատվում է՝ ՀԱՍԵ բարենորոգության հրամայականն այլևս անկասելի իրողություն է
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց է
Մեկնարկել է ձմեռային զորակոչը. զինակոչիկները կծառայեն 18 ամիս․ Պապիկյան
Նոր Սահմանադրության վերաբերյալ «OdaTV»-ի հրապարակումն ամբողջությամբ կեղծիք է. Արդարադատության նախարարություն
Սրտի ռիթմավար սարքի տեղադրում՝ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում. արժեքը՝ 1 մլն 600 հզր դրամ
Լուսան «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Արտաշատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Նարեկ բնակավայրի մշակույթի տան և հողատարածքի նկատմամբ
Դպրոցներից մեկում երեխայի ձեռքը մնացել է ջեռուցման մարտկոցի արանքում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 7-ին
Շրջակա միջավայրի նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են COP17-ի կազմակերպչական ու օրակարգային հարցերը
Նոր նշանակում՝ ՀՀ վարչապետի որոշմամբ
Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում իրականացվել են տեխնիկական հագեցման ու արդիականացման ծրագրեր
Գյումրիում տնակ է հրդեհվել
Ուկրաինան գործընկերների հետ կքննարկի պատերազմի ավարտի հետ կապված ամենաբարդ հարցերը. Զելենսկի
Թուրքիան պատրաստ է աջակցել երկրաշարժից վնասված հայկական եկեղեցու վերականգնմանը. Մաշալյան
Վենեսուելայի ժամանակավոր իշխանություններն ԱՄՆ-ին կփոխանցեն 30-50 միլիոն բարել մաքուր նավթ. Թրամփ
Տավուշում և Սյունիքում գարնանային տրամադրություն է, որոշ բնակավայրերում՝ բարձր ջերմաստիճան. Սուրենյան
Երևանի շտապօգնությունը նոր ավտոմեքենաներ է ձեռք բերել․ վարչապետը ծանոթացել է դրանց հնարավորություններին
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Բալահովիտ բնակավայրում 30 տարի անց նոր մանկապարտեզ է բացվել. ներկա են եղել պաշտոնյաներ. լուսանկարներ
Ջերմաստիճանը զգալի կբարձրանա. առաջիկա օրերին ձյուն է սպասվում
Երևանում բախվել են «Մերսեդես»-ն ու «Տեսլա»-ն. կա տուժած
Աշխատանքային պայմանագրերը 2026թ.-ին կկնքվեն միայն էլեկտրոնային եղանակով, հարթակն արդեն պատրաստ է
Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը. ինչպես դիմել հարցերի դեպքում
Քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հանցավոր ձեռք բերած 140 մլն դրամի գույքն օրինականացնելու համար
Խուլիգանության դեպքի մասնակիցներից մեկը բենզին է լցրել մյուսի վրա. սպանության փորձի նախաքննությունն ավարտվել է
Միջազգային համագործակցության շրջանակում ԲԸՏՄ-ին տրամադրվել է գերժամանակակից անօդաչու թռչող սարք
Ճոճկանում այրվել է մեծաքանակ անասնակեր
Կառավարությունը բիզնեսին կազատի հումքի և սարքավորումների մաքսազերծման վճարներից. Պապոյանը մանրամասնել է
Հիմնականում ավարտել ենք անվտանգության երաշխիքների աշխատանքները, տարածքների հարցը մնում է չլուծված. Ուիթքոֆ
Հրդեհ Օձուն գյուղում․ այրվել են կառույցն ու մեծաքանակ անասնակեր
Հալեպի օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է
Զելենսկին, Մակրոնը և Սթարմերը ստորագրել են Ուկրաինայում խաղաղապահ ուժերի և բազաների տեղակայման համաձայնագիր
Բելգորոդի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով նավթի պահեստ է հրդեհվել
Մխչյանում պետական աջակցության ծրագրով հիմնվել է 300 քմ վարդի ջերմոց. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ավտովթար Կապան-Երևան ճանապարհին. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT