Բժշկական սպիրտի գների շատ չնչին բարձրացում է տեղի ունեցել՝ կապված դոլարի արժեւորման հետ․ Գեւորգյան

24/03/2020 schedule17:08

Բժշկական սպիրտի գների շատ չնչին բարձրացում է տեղի ունեցել՝ կապված դոլարի արժեւորման հետ: Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ հավելելով, որ դա չի ազդել ալկոգելի գնի վրա:

«Եթե սկզբնական էտապում դեղատներում ալկոգելի օրական ծավալի պակաս էր լինում, քանի որ մարդիկ մեկ օրվա ընթացքում բավականաչափ մեծ ծավալի էին գնում, այս պահին բոլոր խոշոր ցանցերում կա մնացորդ»,- ասաց Գեւորգյանը։

Խոսելով գյուղատնտեսական մթերքների մասին՝ նա նշեց, որ դրանք իրենց հանձնաժողովի տիրույթում չեն, որովհետեւ չկա գերիշխող դիրք ունեցող. «Բայց հաշվի առնելով, որ հասարակության ստվար հատվածի դա հետաքրքրում է՝ այս մոնիթորինգը եւս կատարել ենք: Եվ ունենք ուսումնասիրություններ՝ խնձոր՝ տեղական, կիվի, վարունգ, նարինջ, բիբար, մանդարին, պոմիդոր եւ բանան: Այստեղ որոշակի ապրանքների մասով կա թանկացման տենդենց, բայց սա նաեւ կապված է սեզոնի հետ»:

ՏՄՊՀՀ նախագահի խոսքով՝ մարտ ամիսը համարվում է գյուղատնտեսական սեզոնի ամենաթանկ ամիսը. «Հաճախ սոցցանցերում շրջանառվում է ամենաթանկ լոլիկը, որը սովորական սպառման սեգմենտի ծավալի մեջ չի մտնում: Իսկ, օրինակ, սովորական լոլիկի գինը 13 օր է՝ կայուն գին է: Ես «Սիթի»-ի ու «Զովք»-ի գներն եմ ասում»։

Նրա խոսքով՝ վերջին 2 օրերին կիվիի ու մանդարինի գները նվազել են՝ չնայած որ մինչ այդ թանկացել էին: Իսկ բրնձի, հնդկաձավարի, ոսպի գները չեն թանկացել:

«Ձեթի գները մարտի 19-ից մի փոքր թանկացել են, բայց դա էական չէ։ Ժամանակ է պետք, որ այս ամենը վերլուծենք, պարզենք, թե ինչով է պայմանավորված թանկացումը: Հավի ձվի գներն աճել են՝ 25 դրամից դարձել 33, այնուհետեւ՝ 40 դրամ: Բայց հանուն ճշմարտության պետք է նշենք, որ նախքան այս իրավիճակը, մեր հանձնաժողովում վարույթ էր սկսվել ձվի գնի՝ ինքնարժեքից ցածր վաճառվելու փաստի հիմքով: Այսինքն՝ մենք այն ժամանակ տեսնում էինք դեմպինգի երևույթներ: Մեր կարծիքով՝ ձվի միջինացված ինքնարժեքը ՀՀ-ում չի կարող պակաս լինել 36 դրամից»,- նշեց Գեւորգյանը։

Նա ասաց, որ չեն թանկացել նաեւ կարագն ու պանիրը եւ երշիկներից որոշ տեսակներ։ Թթվասերի գների էական փոփոխություն եւս չկա, մածունի ու կաթի գները որոշ արտադրողների մոտ նվազել են, որոշ դեպքերում՝ բարձրացել: Ալյուրի գները էապես չեն փոխվել, եւ ընդամենը մեկ-երկու դրամ թանկացում է նկատվել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1481 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին