Սա կլինի հիանալի առիթ՝ կյանքը վերանայելու, ավելի հարստացնելու համար․ այս օրերին ինչ է խորհուրդ տալիս անել հոգեբանը

Այսօր մարտի 25-ն է՝ արտակարգ դրության 10-րդ, իսկ կորոնավիրուսի Հայաստանում հայտնվելու 25-րդ օրը։ Երբ փակ են սիրելի սրճարանները, զվարճանքի վայրերը, իսկ մարդիկ հիմնականում տանն են, լրահոսն էլ ամեն օր թարմանում է ամբողջ աշխարհում եւ Հայաստանում նոր վարակվածների թվերով, անհրաժեշտ է մտածել նաեւ հոգեկան առողջության՝ օրերը որքան հնարավոր է թեթեւ անցկացնելու մասին։

Մեզ հետ զրույցում իր խորհուրդներով է կիսվել հոգեբան, հոգեթերապեւտ Արմեն Կարախանյանը։

Պարոն Կարախանյան, ստեղծված իրավիճակում ի՞նչ խորհուրդ կտաք մեր հայրենակիցներին։

- Վերջերս համացանցում եւ հեռուստատեսությամբ հաճախ եմ հանդիպում հոգեբանների այն կարծիքին, թե վախը բնական երեւույթ է։ Իրականում այն պետք է ոչ թե բնական երեւույթ համարենք, այլ փորձենք հսկողության տակ պահել, հաղթահարել։ Անկախ ամեն ինչից, նման իրավիճակներում պետք է գիտակցել, որ այն բոլորովին չի օգնի այս վիճակը հաղթահարել․ ո´չ  կպաշտպանի վարակվելուց, ո´չ կնպաստի ապաքինվելուն, միայն կխանգարի, ակտիվությունից կզրկի։ Սեփական վախերի մեջ խորանալու փոխարեն՝ պետք է անելիքների վրա կենտրոնանալ։ Ի դեպ կան մարդիկ, նրանց հոգեբանները ինտրավերտներ են ասում, որոնք այսպես թե այնպես մեկուսացվ  ած են իրենց մտքերի մեջ։

- Ի՞նչ անել այս օրերին, երբ ամբողջ օրը տանն ենք անցկացնում։

- Առանձնահատուկ բաղադրատոմսեր չկան։ Առաջին հերթին եթե հնարավոր է աշխատեք տնից, եթե անհնարին է, պետք է գտնել որոշակի զբաղմունքներ, որոնք մեզ համար գրավիչ են, հաճելի եւ ոչ մի արտաքին պայման չեն պահանջում։ Օրինակ՝ ընթերցանությունը։ Համացանցը հնարավորություն է տալիս սիրելի ֆիլմերը դիտելու, սոցցանցերում զանազան նյութերի ծանոթանալու, իսկ օրինակ՝ հարեւանների հետ նարդի խաղալու համար՝ անհրաժեշտ են պայմաններ։ Յուրաքանչյուրն ի վիճակի է իր հետաքրքրության սահմաններում գտնել որեւէ բան եւ ակտիվությունն աշխատանքից տեղափոխել դեպի նոր զբաղմունքներ։ Եթե մշակված հոբբիներ չկան, պետք է վերականգնել այլ տարիքում ունեցածները։ Մեկը ժամանակին սիրել է նկարել, մյուսը՝ երաժշտություն լսել։ Եթե ընդհանրապես չեք զբաղվել ոչնչով, ապա հիմա է պետք դրանք ստեղծել։ Սա կլինի հիանալի առիթ՝ կյանքը վերանայելու, մի քիչ ավելի հարստացնելու համար։

- Ֆիզիկական վարժությունները որքանո՞վ կօգնեն։

- Մեկը սիրում է կարդալ, մյուսը՝ ֆիզիկական վարժություններ կատարել։ Սա ակտիվության այն ձեւն է, որ կարելի է կատարել նաեւ տանը։ Դա կօգնի մեր վախերի, անհանգստությունների մեջ խորանալու փոխարեն՝ կետրոնանալ որեւէ անելիքի վրա, ուշադրությունը շեղել պարապությունից, որովհետեւ այն վատ կարող է անդրադառնալ։ Թե անելիքն ինչ կլինի, դա խիստ անհատական է, ամեն մարդ պետք է ունենա իր ցանկը։

- Իսկ այն մարդի՞կ, որոնց այս ամեն ինչը չի օգնում։

- Եթե ի վիճակի չեն հաղթահարել տագնապները՝ ուշադրությունը շեղելով եւ ստեղծված իրավիճակը շատ ծանր են տանում, նրանց մոտ սկսվում են նեւրոտիկ խանգարումներ, տագնապ, անհանգստություն, ապագայի նկատմամբ վախ, դեպրեսիա, ապա մասնագիտական օգնություն է անհրաժեշտ․ պետք է դիմել հոգեբանների եւ հոգեթերապեւտների։

- Ամբողջ օրը վիրուսի մասին լուրեր կարդալը կարո՞ղ է տագնապն ավելացնել։

- Տագնապն այս օրերի հետ կապված չէ, այդ լուրերը հիմնականում կարող են ազդել այն մարդկանց վրա, որոնք ի սկզբանե հոգեկան ապրումների հետ կապված խնդիրներ ունեն, մինչ այս էլ լարվածությունը թաքնված է եղել նրանց մոտ, ունեցել են ապագայի նկատմամբ վախեր, մտածել են՝ բա որ հանկարծ աշխատանքից հեռացվեն եւ այլն։ Այդ տագնապները որոշակի չափով կսրվեն սահմանափակումների եւ տեղեկատվական հոսքի հետ կապված։ Ես խորհուրդ եմ տալիս որքան հնարավոր է իրենք իրենց մեկուսացնեն բացասական ինֆորմացիայից, լրացուցիչ չկերակրեն իրենց ֆոբիաները։ Զբաղվեն ֆիզիկական վարժություններով, մանկության մուլտֆիլմերը դիտեն, թեկուզ տանը պարան ցատկեն, ցանկացած բան, որը կշեղի իրենց ապրումներից, մեկուսացումից։ Եթե այն շատ սրված վիճակում է, անհրաժեշտ է խոսել մասնագետի հետ, թեկուզ առցանց տարբերակով։ Լավ պատրաստված հոգեբանի համար սա առավելագույնը 3-4 զրույցի ծավալ է։

Մեր հասարակությունն այսօր ի՞նչ վիճակում է, շա՞տ է տագնապած։

- Այսպես հստակ չեմ կարող ասել, քանի որ դրա համար անհրաժեշտ են տվյալներ։ Մասսայական որոշակի խուճապ կարող է առաջանալ՝ հիվանդագին դրսեւորումներից մինչեւ սարկազմ։ Պարզվում է, սակայն, մեր ժողովուրդն այնքան էլ վախեցողներից չէ, հատկապես երբ դիտում ես արտասահմանյան հաղորդումները եւ համեմատում այնտեղի իրավիճակի հետ։ Այստեղ զգուշություն կա, մարդիկ դիմակներ են կրում, ինչը գովելի է, բայց նաեւ զբաղվում են իրենց գործերով։ Դա խոսում է այն մասին, որ մեր ազգին այնքան էլ բնորոշ չէ խուճապի մեջ գցելը, ինչը շատ լավ է․ տագնապահար ազգը պարալիզացվում է եւ ոչինչ ի վիճակի չի լինում կատարել։

- Ասում են, որ սթրեսը կարող է իմունային համակարգի թուլացման պատճառ դառնալ եւ բարձրացնել հիվանդանալու ռիսկը։

- Իմունային համակարգի վրա կարող են ազդել մի շարք գործոններ, սակայն այն հիմնականում կապված է ինքնագնահատականի հետ, երբ այն բարձր է, իմունային համակարգն էլ է բարձրանում։ Դա կարող է բավարար չլինել, բայց որոշակի չափով նպաստել, որ չվարակվես, թեթեւ տանես հիվանդությունը, շուտ ապաքինվես կամ գոնե խուճապի մեջ չընկնես, իսկ ցանկացած սթրես կարող է ազդել դրա վրա։ ժողովրդական լեզվով ասած՝ դուխներդ տեղը պահե´ք։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2752 դիտում

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում