Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրին դիմել է 77 տնտեսվարող

26/03/2020 schedule13:22

2019 թվականի դեկտեմբերին հանրապետությունում մեկնարկել է «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրը: Մարտի 26-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, ծրագրին մասնակցելու համար դիմել է 77 տնտեսվարող: Ծրագրում ընդգրկվելու ցանկություն են հայտնել ֆերմերներ գրեթե բոլոր մարզերից, հատկապես շատ են դիմորդները Արարատի, Լոռու և Արագածոտնի մարզերից:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ ծրագրի նկատմամբ ֆերմերների հետաքրքրությունը բավականին մեծ է: 

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում առաջարկվում է ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման 3 մոդել.

1) 1-ին մոդել՝ միաշերտ կամ երկշերտ պոլիէթիլենային թաղանթով 300-600 քառ․մ թունելային ջերմատուն հողային հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ.մ-ի հաշվով 11850 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխհատուցում 1 քառ.մ-ի հաշվով՝ 4000 ՀՀ դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների, գյուղատնտեսական կոոպերատիվների, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների (18-35 տարեկան), ագրարային ոլորտի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ու գիտաարտադրական կազմակերպությունների համար՝ 1 քառ.մ-ի հաշվով՝ 6000 ՀՀ դրամ,

2) 2-րդ մոդել՝ պոլիէթիլենային թաղանթով 800-3000 քառ․մ միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն՝ հողային հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 24 550 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխհատուցում 1 քառ. մ-ի հաշվով՝ 8 000 ՀՀ դրամ, իսկ 1-ին մոդելով սահմանված արտոնություն ունեցողների համար՝ 1 քառ. մ-ի հաշվով՝ 12 000 ՀՀ դրամ,

3) 3-րդ մոդել՝ պոլիէթիլենային թաղանթով 800-3000 քառ․մ միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն՝ մշակության հիդրոպոնիկ եղանակով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 30 000 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխհատուցում 1 քառ. մ-ի հաշվով՝ 10 000 ՀՀ դրամ, իսկ սահմանված արտոնություն ունեցողների համար՝  1 քառ. մ-ի հաշվով՝ 15 000 ՀՀ դրամ:

Ծրագրի մասնակցության նախապայման է հանդիսանում Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվող ուսուցողական դասընթացների մասնակցության հավաստագիրը։ Ներկա պահի դրությամբ դասընթացների մասնակիցների թիվը կազմում է 33 տնտեսավարող:

Ծրագրի այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում` https://mineconomy.am/page/1448 հղումով:

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարելի է դիմել Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն (հեռ.՝ 011 524 610) կամ Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչություն (հեռ.՝ 011 520 457):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1546 դիտում

Պետության սեփականության իրավունքն է վերականգնվել մի քանի միլիարդ դրամը գերազանցող գույքերի նկատմամբ. դատախազ

Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Թրամփ

Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է, շնորհավորում եմ հաղթած բոլոր ուժերին. վարչապետ

«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանին՝ «Չոոռնի Անո»-ին, տեղափոխել են ՁՊՎ

Կարեն Սիմոնյանը և Ռուբեն Մխիթարյանը պատրաստակամություն են հայտնել քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին

Հրապարակվել են Փարաքարի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական ամբողջական պատկերը

Փարաքար համայնքի 16 տեղամասից 12-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը հայտնի է

ԿԸՀ-ն ներկայացրել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը 60 ընտրատեղամասի արդյունքներով

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան

Սարիկ Մինասյան, Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու 39 տեղամասի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի վեց տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը

ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրիի 21 տեղամասի ընտրական նախնական ձայները

ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի 16 տեղամասից 4-ի արդյունքների նախնական պատկերը

Ինչպիսին են արդյունքները Գյումրու 31/52 ընտրատեղամասում

Գյումրու 31/71 ընտրատեղամասի նախնական արդյունքները

Հայտնի են Գյումրու 31/36 ընտրատեղամասի նախնական արդյունքները

Գյումրու 15 ընտրատեղամասի տվյալների ամփոփմամբ առաջատարը Սարիկ Մինասյանն է, երկրորդը՝ Վարդան Ղուկասյանը

Նախնական արդյունքներ Գյումրու 31/80 ընտրատեղամասից

Ով է առաջատար Գյումրու 31/60 և 31/11 տեղամասերում. նախնական արդյունքներ

Առաջին արդյունքները Փարաքարից. հայտնի են 2 ընտրատեղամասի նախնական տվյալները

Հրապարակվել են Գյումրու 31/11 ընտրատեղամասի նախնական արդյունքները

ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում

Հայտնի են Գյումրու 31/35, 31/63, 31/43 ընտրական տեղամասերի նախնական արդյունքները

Նախնական արդյունքներ՝ Գյումրու 31/12 ընտրատեղամասում

Ինչ նախնական պատկեր ունի Գյումրու 31/02 ընտրատեղամասի քվեարկությունը

Հայտնի են Գյումրու 31/65 ընտրատեղամասում քվեարկության նախնական արդյունքները

Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ու Փարաքարում անցկացված արտահերթ ընտրություններին. ԿԸՀ-ն ամփոփել է օրը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ

Մարդ կա` մեծն իրավաբան է, բայց չգիտի, որ զուտ Ընտրական օրենսգրքով չեն տուգանում. Իոաննիսյանը՝ Մելիքյանին

Գյումրիում և Փարաքարում ընտրություններն ավարտվեցին, տեղամասերը փակվել են. սկսվել է ձայների հաշվարկը

Մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են. Դանիել Իոաննիսյան

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ղեկավար Գինուշ Զատիկյանը կարող է հեռացվել Կարմիր խաչից. հայտարարություն

Սա մասնակցությունը ձեռքով հաշվելու թերթիկ է, որով շատ հեշտ կարող ես տեսնել՝ քանի մարդ է քվեարկել. Իոաննիսյան

Մամուլում առկա որոշ հրապարակումների մասով Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ է սկսել

Ինչքան ուզում եք՝ ձեզ պատռեք. փողով, ընտրակաշառքով ընտրությունների էջը Գյումրիում ընդմիշտ փակված է. Մինասյան

Մի շարք ընտրախախտումներ Պտղունք գյուղի ընտրական տեղամասում. ինչ է արձանագրել վստահված անձը

ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիում և Փարաքարում քվեարկության ցուցանիշները ժամը 17:00-ի դրությամբ

Մեր բոլոր վստահված անձինք ունեն այս թերթիկներից, որոնցով հաշվում են մասնակցությունը տեղամասում. Ալեքսանյան

Գյումրվա անեծք՝ Չոռնի Անոյի հույսին մնաս. Հարությունյան