Երևան
12 °C
Թեպետ Մանվել Գրիգորյանը սեփական դիմումի համաձայն շաբաթներ առաջ դուրս գրվեց հիվանդանոցից եւ այժմ գտնվում է իր տանը, բայց, պաշտպանի խոսքով, նրա վիճակը շարունակում է գնահատվել շատ վատ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պաշտպան Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ տանը գտնվել ասելը հարաբերական է, որովհետեւ այն բուժումը, որ նա ստանում էր հիվանդանոցում, համապատասխան սարքավորումներով ստանում է նաեւ տանը. «24 ժամ միացված են շնչառական եւ սրտի աշխատանքը կարգավորող սարքերը, կարելի է համարել, որ հիվանդանոցում է»: Հարցին՝ եթե բուժման անհրաժեշտությունը դեռ կար, ինչո՞ւ է դուրս գրվել, Գրիգորյանը պատասխանեց. «Դե, նույն պրոցեդուրան անցնում է, գումարած մաքուր օդը, հիվանդանոցում որտե՞ղ պիտի դա ստանար, հո դուրս չէ՞ր գա, հիվանդանոցի բակում զբոսներ»: Ըստ պաշտպանի՝ նա տանը եւս բժիշկների հսկողության տակ է: Թե կոնկրետ որ բժիշկների, ինքը տեղյակ չէ. «Դե, հարազատներն են տանում-բերում, ես չգիտեմ, ճիշտն ասած, բայց դեղերը, սրսկումները, ոտքերի ուռածությունը, այդ բոլորը կան, շաքարի թիվն էլ ամենաշատը կարողանում են իջեցնել 18-20-ի»,- նշեց նա՝ պնդելով, որ Մանվել Գրիգորյանի մոտ նույն վիճակն է, դրական որեւէ տեղաշարժ չկա:
Պաշտպանի կարծիքով՝ եթե անգամ կորոնավիրուսի խնդիրը չլիներ, այդպիսի առողջական վիճակի պայմաններում դատական նիստերը դժվար թե տեղի ունենային. «Եթե մասնագետ էլ չլինես, իրեն որ տեսնես, կհասկանաս, որ թեկուզ մի ժամ չի կարող նիստի մասնակցել, դա բացառված է, 15 րոպե առանց այդ օդի հնարավոր չէ, չի կարող մնալ»:
Հարցին, թե նիստերի շարունակական հետաձգումների վերջն ինչպե՞ս են պատկերացնում, Գուրգեն Գրիգորյանը պատասխանեց. «Չգիտեմ, ուղղակի մարդուն չպիտի այդ վիճակի հասցնեին, այն ժամանակ որ այդքան բարձրաձայնում էինք, ձեւի համար չէինք բարձրաձայնում, ամեն երեք ամիսը մեկ վատթարացում էր գրանցվում, այն ժամանակ թող մտածեին, ոչ թե բերեին հասցնեին մահվան դուռ, հետո ասեին՝ ոնց կլինի»:
Նշենք, որ վերջին դատական նիստի ժամանակ պաշտպանները հայտարարել էին, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին դիմում են հասցեագրել՝ Մանվել Գրիգորյանի՝ արտերկրում բուժվելու հարցով: Գուրգեն Գրիգորյանը մեր զրույցում նշեց, որ նախարարությունից իրենց դիմումին պատասխանել են՝ ասելով, որ այդ հարցը վարույթն իրականացնող մարմնի իրավասության տակ է. «Բովանդակությունը մոտավորապես այն էր, որ եթե դատարանը անհրաժեշտություն գտնի, թող ինքը նման պահանջ ներկայացնի»: Պաշտպանի կարծիքով՝ Գրիգորյանի բուժումն այստեղ անիմաստ է. «Իմ անձնական կարծիքով՝ ուղղվելու հնարավորություն այլեւս չկա, բայց արտերկրի բժիշկներն ասում են՝ շանս, ամեն դեպքում, կա»:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ է արձակվել կալանքից: Մինչ այդ Դատախազության նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրվել, որի պատճառը Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ նոր տեղեկություններն էին: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, ինչպես նաեւ հարկը կամ տուրքը չվճարելու, առանձնապես խոշոր չափերով շորթման, դրանք կազմակերպելու կամ կազմակերպման օժանդակելու համար:
Փակել են ավտոճանապարհը
Ակնալիճ համայնքում գտնվող եւ դեռեւս Մանվել Գրիգորյանին պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերություն տանող ավտոճանապարհը շարունակում է մնալ փակված: Այս մասին մեր զրույցում տեղեկացրեց նրա պաշտպան Գուրգեն Գրիգորյանը:
Նշենք, որ օրեր առաջ ճանապարհի փակվելու մասին Factor.am-ին ահազանգել էին գյուղի բնակիչները՝ ասելով, որ Գրիգորյանի հարազատները հողաշերտով փակել են ավտոճանապարհը, եւ թեպետ ոտքով կարելի է հասնել ջրամբարներին, բայց պետք է մեկ կիլոմետր քայլել: Դա այն ընկերությունն է, որը Մանվել Գրիգորյանը պետությանը նվիրաբերելու պատրաստակամություն էր հայտնել: Դիմումն ընդունվել է, գնահատումը՝ արվել, բայց պետականացումը դեռ ընթացքի մեջ է:
Մեր զրույցում պաշտպան Գուրգեն Գրիգորյանը ավտոճանապարհը փակելը պարզաբանեց բնակիչների՝ բնության հանդեպ անբարեխիղճ վերաբերմունքով, ասաց, որ ոչ մեկի ճանապարհը չեն փակել, դա մարդու սեփական տարածքն է, եւ տարբերություն չկա՝ հողաշերտով կփակեր, թե դարպաս կդներ. «Որ մեկը գա, տեսնի, թե ինչ օրն են գցել. ջրատար խողովակներ կային՝ գողացել են, շինություն կար, քանդել են, ծառերն էլ՝ կտրել, ուղղակի այլանդակ վերաբերմունք է, ենթադրենք՝ Մանվել Գրիգորյանինը չէ, մյուսինն է, պետությանն է, պետության նախաձեռնությունը պիտի լիներ, որ այդ տարածքը պահպանվեր, այսպես ուղղակի ավերում են»: Թե ովքեր են, պաշտպանը չգիտի, ասում է՝ դեպքի վայրում ոչ մեկին չեն տեսել. «Կարծեմ՝ չէ, բայց, ասենք, մեկին տեսնեն, մոտենան, մի բան ասեն, ինչի՞ է վերածվելու. հաջորդ օրը ամբողջ մամուլը հեղեղվելու է, թե նորից մեկին բան են ասում»: Հարցին՝ այս առիթով երբեւէ Ոստիկանություն դիմե՞լ են, եթե գողություն է եղել, գողության փաստով հաղորդում ներկայացրե՞լ են, պաշտպանը պատասխանեց. «Այո՛, մինչ դա 4 հաղորդում եղել է դեռ անցյալ տարվանից, նյութերը նախապատրաստվել են, մնացել են, եթե դա օգուտ չի տալիս, ի՞նչ անենք, չեք պատկերացնի, թե ինչ ձեւով են քանդում»: Դիտարկմանը, որ նյութերի նախապատրաստումից հետո պիտի որոշում կայացվի՝ քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին, պաշտպանը պատասխանեց, որ գործ չի հարուցվել. «Մերժման որոշում էլ չենք ստացել, այդքան հաղորդում ենք ներկայացրել գողության փաստով, ո՞վ ինչ արեց»: Մեր հարցին, թե ավտոճանապարհը փակելով՝ խնդիրը լուծվե՞ց, պաշտպանը պատասխանեց. «Գոնե մեծ տեխնիկայով չեն մտնի, չեն քանդի, թե չէ ոտքով միշտ էլ կարող են մտնել, դեռ այն ժամանակ, երբ պատգամավոր էր, շատ մարդիկ մտել են այդ տարածք, հանգստացել են, ձուկ էլ են բռնել, ամեն ինչ էլ արել են, ոչ մեկը ոչ մեկին բան չի ասել, բայց հիմա բնությունը փաստացի վերացնում են, դա արդարացնել որեւիցե կերպ, անկախ նրանից, թե ումն է, ես չեմ կարող, դա, մեղմ ասած, բարոյական չէ, վանդալիզմ է բնության հանդեպ»:
Նշված հաղորդումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար դիմեցինք Ոստիկանություն, որտեղից նշեցին, որ միայն հստակ ամիս-ամսաթիվը եւ հաղորդում ներկայացնող անձի տվյալները նշելու դեպքում կարող են պատասխանել հարցին: Դրանց վերաբերյալ տեղեկություն պաշտպանը խոստացավ տրամադրել ավելի ուշ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT