Երևան
12 °C
Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող 28-ամյա Տիգրան Կարապետյանը կալանավորվել է, թեպետ օրեր առաջ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Գուրգեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ երիտասարդը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, քանի որ հարազատները գումարը մուծելու հնարավորություն չունեն. «Մենք գրավի չափը թողել էինք դատարանի հայեցողությանը, եւ դատարանն է այն սահմանել 1 միլիոն 500 հազար դրամ: Իմ կարծիքով՝ այժմ փորձում են գումարը հայթայթել, եւ ինչքանով գիտեմ՝ վերջին տվյալներով դեռ չի մուծվել դատարանի դեպոզիտ հաշվին»: Հարցին՝ եթե ամեն դեպքում, հնարավորություն չլինի գումարը գտնելու, դատարանի այդ որոշումը կբողոքարկե՞ն, պաշտպանը պատասխանեց. «Ո՛չ, քանի որ իրենք ասացին, որ կգտնեն գումարը, չգիտեմ՝ հարազատներից, թե մտերիմ շրջապատից, բայց խոսակցությունն այդպես է եղել, որ կգնան, կգտնեն»:
Ինչ վերաբերում է Տիգրան Կարապետյանի՝ իրեն խոշտանգելու վերաբերյալ հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործին, դրանով վերջինս ճանաչվել է տուժող: Սակայն այդ գործով նրա շահերի ներկայացուցիչը Հովհաննիսյանը չէ. այն մակագրվել է հանրային պաշտպանի գրասենյակին, եւ, ըստ ամենայնի, գործով այլ փաստաբան կներգրավվի. «Ես ներկայացնում են նրա շահերը իրեն առաջադրված մեղադրանքի շրջանակներում, մյուս գործով տեղեկություն չունեմ»,- մեր զրույցում ասաց Գուրգեն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ Տիգրան Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ միաժամանակ թույլատրելով գրավի կիրառումը: Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ միաժամանակ պնդելով, որ ոստիկանության Մալաթիայի բաժնում իր նկատմամբ բռնություն են գործադրել: Դրա վերաբերյալ Կարապետյանը հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, ինչի հիման վրա երեկ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները անցնելը, ինչը զուգորդվել է բռնությամբ):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT