Երկրի հակառակ կողմը (2008-08-27)

20/10/2010 schedule11:22

Սկիզբը` նախորդ համարներում 66. սարերից իջան... Մինչ Նովոսիբիրսկ հասնելը Պավելը ինձնից խոսք վերցրեց, որ ես երկու-երեք օր նվիրելու եմ իրեն, այսինքն, որ այդ օրերը Նովոսիբիրսկում իրար հետ ենք անցկացնելու։ Ես սկզբից չեմուչում արեցի, բայց նա հիշում էր, որ խոստացել է ռուսական գլուբինկայում լինելու իմ երազանքը իրականացնել, եւ ասում էր, թե պետք է խոսքի տեր լինի։ Ճիշտն ասած` չնայած աշխարհայացքային անդունդին, որ մեր մեջ գոյություն ուներ, մենք սովորել էինք իրար, ազատ շփվում էինք, իրար քննադատում, անգամ գոռում իրար վրա։

Եւ այն, որ անկեղծ էինք, շփման մեջ արարողակարգ պահելու կարիք չունեինք, փոխադարձ շփումը հետաքրքիր էր դարձնում։ Ես զարմանում էի, թե ինչպես կարող են ազատության իդեալները այդքան խորթ լինել մի երկրում, որի դասականների մեծ մասը այդ գաղափարների ամենաջերմեռանդ պաշտպաններն են եղել։ Պավելը քննադատում էր ռուս դասականներին, նրանց մեղադրում Ռուսական կայսրության բոլոր դժբախտությունների մեջ։ Այդ դասականները վեր էին հանում կայսրության էլիտայի բոլոր ախտերը, եւ Պավելը կարծում էր, որ հենց նրանք ձեւավորեցին այն, ինչպես ինքն էր ասում, ամբոխը, որի իշխանությունը գնդակահարեց Նիկոլայ Երկրորդ ցարին։ Ես հարցնում էի նրան, թե ինչու Նիկոլայ Երկրորդ ցարը 20-րդ դարի մուտքը նշանավորեց խաղաղ երթի ելած քաղաքացիների անխնա գնդակահարությամբ։ Եւ պատասխանը էլի ինձ ցնցեց. - Էդ ցուցարարները գերմանական շպիոններ էին, ջհուդամասոն տականքներ,- պատասխանեց Պավելը, եւ այդ պահին ինձ թվաց, թե «Հայլուր» եմ լսում։ Նրանք, ովքեր չեն ենթարկվում ցարին, նրանք լրտեսներ են. սա է ռուսական ժամանակակից իշխող էլիտայի գաղափարաբանությունը։ Բայց այս գաղափարաբանությունը ներքին խութեր ունի եւ դիլեմաներ։ Այդ էլիտան լավ չի կողմնորոշվում` ինչպես վերաբերվի Լենինին. հիմա նա փրկե՞ց, թե՞ կործանեց կայսրությունը։ Եթե կործանեց, ինչո՞ւ են ռուսները այդքան նոստալգիկ հիշում Խորհրդային Միությունը, եթե փրկեց, ինչպե՞ս բացատրեն ցարի սպանությունը։ Իսկ ահա Ստալինին նրանք պաշտում են, բայց էլի թաքուն։ Երբ Սոլժենիցինը մահացավ, նրանք ուզում էին ցույց տալ, թե լրջորեն սգում են։ Բայց մեկ է, չէր ստացվում, եւ եթե Սոլժենիցինը Արեւմուտքում այդքան հայտնի եւ փառաբանված չլիներ, նրան մի տեղ թաքուն կթաղեին, առանց ավելորդ աղմուկի։ Նրանք Սոլժենիցինին չեն սիրում, որովհետեւ նա ատելություն էր քարոզում Ստալինի հանդեպ, այն Ստալինի, որը Ռուսաստանում ծնկի բերեց ջհուդամասոններին, ծնկի բերեց Եվրոպան, ծնկի բերեց Ամերիկային։ Ինչ վերաբերում է տասնյակ միլիոնավոր կոտորված քաղաքացիներին, դե, քաղաքացին նրա համար է, որ կոտորվի, որովհետեւ քաղաքացին ցարի սեփականությունն է։ Համ էլ ի՞նչ էական է քաղաքացին, էականն այն է` Ռուսաստանը կարողանո՞ւմ է ծնկի բերել ուրիշների, թե՞ ոչ։ - Արի մտնենք ցանկացած գյուղ եւ հարցնենք ցանկացած մուժիկի` եթե պետք է, որ ինքը չորեքթաթ ապրի, բայց դրա արդյունքում Ամերիկան, բոլոր ուրիշները չոքելու են Ռուսաստանի առաջ, ինքը համաձայն է,- բացատրում էր Պավելը։ - Իսկ չի լինի՞, որ մուժիկի արժանապատիվ կյանքը չկապենք Ամերիկային ծնկի բերելու հետ,- հետաքրքրվում էի ես։ - Չի լինի, որովհետեւ Ամերիկան ուզում է կործանի Ռուսաստանը,- բացատրում էր Պավելը եւ ավելացնում,- քեզպեսները կործանեցին Հարավսլավիան։ Նովոսիբիրսկ հասնելով` մենք գիշերեցինք հյուրանոցում. այդ օրը չխմեցինք։ Հաջորդ առավոտյան նախաճաշելուց հետո մենք «Pathfinder» ջիփով մեկնում էինք ռուսական գլուբինկա, մի գյուղ, որ պետք է գտնվեր Օբ գետի ափից ոչ հեռու։ Բարեկարգ մայրուղին շատ շուտով վերջացավ, ու մենք ընթանում էինք մի ճանապարհով, որը հայտնի չէ` երբեւէ եղե՞լ է այդպիսին, թե՞ ոչ։ Բայց ես կտրվել էի իրականությունից, ես չէի նկատում ճանապարհը, ես չէի նկատում իմ ուղեկցին, ես կախարդված էի դաշտավայրով, դաշտավայրը ինձ կախարդել էր։ Առաջ ես նայում` անսահմանություն, աջ ես նայում` անսահմանություն, ձախ ես նայում` անսահմանություն, ետ ես նայում` անսահմանություն։ Եթե որեւէ մեկը կախարդական փայտիկի ուժով անհետանա ու անակնկալ հայտնվի այստեղ, ձեռքին էլ հեռախոս ունենա, չի կարողանա տնեցիներին, իրեն փնտրողներին բացատրել, թե որտեղ է գտնվում։ Ոչինչ չի կարողանա նկարագրել. չի կարող ասել` այ այսպիսի մի սար կա, այսպիսի մի ձոր։ Այստեղ ոչ մի բան չկա, այստեղ միայն հորիզոն է, այստեղ դու նայում ես եւ հասկանում ես, թե ինչ է նշանակում հեռու։ Անակնկալ այստեղ հայտնված մարդը երեւի կհասկանա, որ Ռուսաստանում է, բայց սա քիչ է մխիթարում։ Քեզ` կորածիդ փնտրողներին բացատրել, որ Ռուսաստանում ես, նույնն է, թե բացատրես, որ երկրագնդի վրա ես։ Այսինքն` ինձ Յուպիտերի-բանի վրա ման մի եկեք, ես այստեղ եմ, երկրագնդում։ Դե, բայց գոնե ցորենի արտը չի կարող անսահման լինել։ Պավելին խնդրում եմ կանգնել։ Մեքենայից իջնում եմ, նայում ցորենի արտին։ Գիտակցությունս ասում է, որ սա չի կարող անսահման լինել, գիտակցում եմ, որ սա պետք է վերջ ունենա, բայց եւ զգում եմ, որ այս արտը, այս ցորենի արտը, հնարավոր է, Հայաստանի չափ է։ Հայաստանում հնարավոր չէ մոլորվել, բայց Հայաստանում տներ կան, որոնց մեջ մոլորվում են անգամ դրանց տերերը։ Իսկ սա ընդամենը ցորենի արտ է։ Սա օվկիանոս չէ, սա ցամաք է, բայց որ կողմ նայում ես, հորիզոն ես տեսնում. ցամաքի հորիզոնը լացացնում է։ Հայաստանում հորիզոն չկա, Հայաստանում դաշտավայր չկա, Հայաստանում չես կարող հայացք պարպել, Հայաստանում քո ունեցած տեսողությունը քեզ շատ է թվում, որովհետեւ որ կողմ նայում ես, ինչ-որ բան տեսնում ես։ Հայաստանում անսահմանը տեսնելու միայն մի ուղղության կա` վերեւ, երկինք նայելը, բայց այդ անսահմանը քեզ իրական չի թվում, որովհետեւ չես կարող գնալ այդ անսահմանի ուղղությամբ, չես կարող ստուգել, թե այդ անսահմանը մինչեւ ուր է ձգվում։ Անսահմանի զգացումը իրական է դառնում, երբ գիտես, թե այն մոտավորապես որտեղ է վերջանում։ Եւ ես հիշեցի Աղդամը։ Երեխաներս վազվզում են ավերակ տների արանքում, ես ու կինս մի բլուրի վրա կանգնած նայում ենք դեպի արեւելք։ Սա անսովոր զգացողություն է. կանգնած ենք մի հողի վրա, որտեղ տեր ու տնօրենը հայ զինվորն է, ու այդ հողը դաշտավայր է, իսկական դաշտավայր, ու այդ տեղից երեւում է անսահմանը։ Մենք նայում ենք դեպի արեւելք, ու ինձ թվում է, թե իմ հայացքը զարկվում է Պամիրի լեռներին։ Ես կանգնած եմ այստեղ, իմ արյունակից հայրենակիցների միջավայրում, այստեղ Հայաստանի օրենքներն են գործում, սա դաշտավայր է, եւ իմ հայացքը զարկվում է Պամիրի լեռներին։ Ու ես ամաչում եմ, որ չեմ մասնակցել այդ պատերազմին։ Ես ու կինս նույն բանն ենք մտածում, բայց չենք համարձակվում բարձրաձայնել։ Ի վերջո նա ավելի համարձակ է գտնվում եւ ասում է. - Ինչպե՞ս կարելի է այս հողերը վերադարձնել Ադրբեջանին։ Մենք մեր թերթում քննադատում ենք կոշտ գծի կողմնակիցներին, իսկ շաբաթ-կիրակի ինքներս էլ ասում ենք` ոչ մի թիզ հող թշնամուն։ Ի՞նչ է սա, կեղծի՞ք։ Ավելի շուտ` սրտի եւ ուղեղի հակամարտություն։ Սիրտը ուզում է, ուզում է, որ դաշտավայրը իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո, ուղեղը ասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, եւ առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել` հանուն խաղաղության։ Ու մենք վերադառնում ենք. դաշտավայրը վերջանում է, ուրեմն Հայաստանն է սկսվում։ Կարմիր ավտոբուսը ամեն առավոտ ժամը յոթին Իջեւանի շուկայի դիմացից ուղեւորվում էր դեպի Ղազախ։ Կիրակի օրերը ես ու հայրս գնում էինք Ղազախի ջրամբարում ձուկ բռնելու։ Ահա այստեղ ավարտվում է Խորհրդային Հայաստանը, ու սկսվում է Խորհրդային Ադրբեջանը։ Ու ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող է բնությունը հարմարվել մարդկանց գծած սահմանին։ Ինչպե՞ս կարող է սահմանի այս կողմում ուրիշ բնություն լինել, սահմանի այն կողմում` ուրիշ։ Չէ՞ որ սահմանը մարդիկ են գծում, իսկ բնությունը սահման չի ճանաչում։ Հետո գյուղացի մարդկանց զրույցներից հասկանում եմ, որ ոչ թե բնությունն է հարմարվել սահմանին, այլ մենք ենք հարմարվել բնությանը. «Ով ոտը տափովն ա տվել չէ, մենք ճղել ենք դբա սարերը»,- ասում են գյուղացի ծերունիները։ Եւ դա անում են հանգիստ, շատ հանգիստ, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ։ Փաստորեն, էս Հայաստանը հայրենիք չէ, այլ թաքնվելու, պատսպարվելու տեղ։ Դրա համար էլ մարդիկ այստեղ մի տեսակ թաքուն են ապրում, պատսպարված, տներում ուրիշ բան են խոսում։ Բա Աղդամը, էդ ինչպե՞ս ստացվեց Աղդամը։ Այս հարցի պատասխանը շատ պարզ է թվում եւ հասկանալի. Հայաստանում մարդիկ դուրս եկան իրենց տներից, մարդիկ մի պահ, մի քանի տարի ընդամենը դադարեցին թաքնվել, եւ ահա նրանց հայացքը պարպվելու տեղ ունեցավ։ Մարտի 1-ի առավոտյան ես փախչում էի Ազատության հրապարակից։ Ազատության հրապարակը ինձ Աղդամ էր թվում, Բաղրամյան պողոտայում հարթավայրը վերջանում է, ու սկսվում է վերելքը, վերելքը դեպի լեռներ։ Էլի ինչ-որ մեկը ոտքը գետնին զարկեց, ու էլի մենք փախչում ենք, փախչում ենք դեպի լեռներ։ Խնդիրը էստեղ հայի ու թուրքի մեջ չէ, քավ լիցի։ Խնդիրը իրավունքի մեջ է, խնդիրը ապօրինության, լկտիության բիրտ ուժի առաջ ընկրկելու մեջ է, խնդիրը կանգնելու մեջ է, խնդիրը կանգնել կարողանալու մեջ է, խնդիրը զոհելու եւ զոհվելու պատրաստակամության մեջ է։ Մարտի 1-ին մենք վերադարձանք ու կանգնեցինք։ Կանգնեցինք այնքան, ինչքան հարկավոր էր` ապացուցելու համար, որ կարող ենք կանգնել։ Մարտի 1-ին հայ ժողովուրդը չփախավ, մարտի 1-ին հայ ժողովուրդը ապացուցելու բան ուներ։ Ապացուցեց ու գնաց տուն։ Կարող էր ավելին ապացուցել, բայց դիմացի կանգնածը չնայած օտար, սակայն թշնամի չէր, չնայած օտար, բայց եղբայր էր։ Մարտի 1-ին դիմացի կանգնածը չէր օտար, այլ այն մտածողությունը, որ նրան ստիպում էր սպանել մեզ։ Մարտի 1-ի թշնամին անտեսանելի էր, այդ թշնամին մեր մեջ էր, եւ մենք հաղթեցինք էդ թշնամուն։ *** Ես հիմա կարդում եմ ու զարմանում. իմանում եմ, որ մեզ ուղղորդել է Ամերիկան, իմանում եմ, որ մեզ ուղղորդել է Եվրոպան, իմանում եմ, որ մեզ ուղղորդել են ջհուդամասոնական ուժերը, Սորոսը։ Կարդում եմ ու ձեռքիս բաժակը զարկում եմ պատին. - Կոխեմ քո Ամերիկան, կոխեմ քո Եվրոպան, ընդհանուր առմամբ եւ ըստ երկրների, կոխեմ քո Ռուսաստանը, կոխեմ քո ջհուդամասոնականությունն էլ, Սորոսն էլ վրեն. ո՞վ է այն երջանիկը, որ մեզ կարող է ուղղորդել։ (շարունակելի)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4127 դիտում

Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ

Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին

Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին

Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը

Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան

Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք

ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին

Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ

Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար

Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը

Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ

Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ

Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին

Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին

Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան

GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր

Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին

Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը

Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան

Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին

Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրոյի աջակցություն, կաջակցենք նաև առևտրին. ԵՀ հանձնակատար

Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լայեն

Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով

«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել

ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի . տեսանյութ

Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր

ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները

Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած

Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում

Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել