Ucom շարժական կապի բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման գործիքներից՝ չվճարելով ինտերնետի համար

08/04/2020 schedule15:36

Այսօրվանից մինչև ս.թ. մայիսի 31-ը Ucom-ի շարժական կապի Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս հետվճարային  և u Կանխավճարային ծառայության բոլոր սակագնային պլանների բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման մի շարք կայքերից ու հավելվածներից՝ չվճարելով օգտագործված ինտերնետի համար։ Դրանցից են www.zoom.us կայքը և Zoom հավելվածը, Skype-ը, Viber-ը, նաև WhatsApp հավելվածը, www.armedu.am-ն ու մի շարք այլ կայքեր:

Սա իրականացվում է Ucom ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և ԿԳՄՍ նախարարության հետ գործակցության շրջանակում, որը միտված է խթանելու հեռավար ուսուցումը Հայաստանի ողջ տարածքում:

«Ucom ընկերությունը խիստ կարևորում է որակյալ կրթությունը, իսկ այս օրերին մեր աշխատակիցներից շատերն իրենց կամավորական աջակցությունն են ցուցաբերում մարզերի դպրոցականներին հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման գործընթացում: Տվյալ առաջարկի շնորհիվ, ի դեպ, նույնիսկ u Կանխավճարային 1000 և 1500 սակագնային պլաններից օգտվող բաժանորդներն ընդամենը 1000 կամ 1500 դրամի դիմաց ստանում են առցանց կրթվելու և շփվելու նույնչափ հնարավորություններ, որքան և մյուս սակագնային պլանների բաժանորդները։ Ucom-ը գիտակցում է, որ հիմա առավել, քան երբևէ մարդիկ պետք է շարունակեն առցանց կրթվել ու պահպանել իրենց կապը թե՛ մտերիմների, թե՛ գործընկերների հետ, այդ պատճառով է կայացրել այս բաժանորդամետ որոշումը»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նշենք նաև, որ Ucom-ի շարժական հեռախոսակապի կանխավճարային SIM քարտերը u Պարզ սակագնային պլանով այս օրերին կարելի է ձեռք բերել «Հայ Մամուլի» բոլոր գործող կրպակներից և «Հայփոստ»-ի բաժանմունքներից: Քարտը ձեռք բերելիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և վճարել 1000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին: Առաջարկից օգտվելու համար հարկավոր է անցում կատարել u Կանխավճարային սակագնային պլաններից մեկին՝ հավաքելով համապատասխան ակտիվացման կոդը. *254# կոդը u1000 սակագնային պլանն ընտրելու համար, *251# կոդը u1500 սակագնային պլանին, *252#՝ u2000, ինչպես նաև *253# կոդը u3000 սակագնային պլանին անցնելու համար: Ի դեպ, քարտն ակտիվացնելուց հետո Ucom-ի ծառայությունները կարելի է կառավարել Ucom հավելվածի և ակտիվացման կոդերի միջոցով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1685 դիտում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ