Երևան
12 °C
Նոր կորոնավիրուսով պայմանավորված պանդեմիայի հետեւանքով աշխարհում եւ Հայաստանում մի շարք մշակութային հաստատություններ դադարեցրին գործունեությունը, որոշները սկսեցին առցանց հարթակում ցուցադրել ունեցած մշակութային «պաշարը», որոշները պասիվ վիճակում են, իսկ ընդհանուր առմամբ սա մի նոր փուլ է, որը դեռ հայտնի չէ, թե ինչպես կհաղթահարվի կամ ինչ դրական եւ բացասական ազդեցություն կունենա: «Հայկական ժամանակը» թեմայի վերաբերյալ զրուցել է խորքային ուսումնասիրություն կատարած, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, հանրային կապերի փորձագետ Վահագն Զաքարյանի հետ:
- Արտակարգ դրության ժամանակահատվածում որքանո՞վ են արդյունավետ օգտագործվում հասարակության հետ կապի առցանց գործիքները:
- Վերջին երեք շաբաթվա ուսումնասիրությունը փաստում է, որ արտակարգ դրության ժամանակահատվածում հասարակության հետ կապի կարևորագույն գործիքներից են առցանց հարթակները, մասնավորապես՝ սոցիալական ցանցերը։ Մենք այլևս նոր իրականության պայմաններում ենք։ Փաստ է, որ «նորին գերազանցություն հեռուստեսությունն» արդեն դուրս է մղվում առցանց լրատվականների հետ մրցավազքից, եւ սա կարեւոր ազդակ պետք է հանդիսանա հեռուստաընկերությունների ղեկավարների համար՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ վերլուծություններ իրականացնելու եւ գործառույթների վերանայումներ կատարելու համար։ Ի վերջո, անհնար է մի քանի շաբաթ շարունակ հեռուստադիտողներին էկրանների առջեւ պահել արդեն շատ անգամներ ցուցադրված հեռուստաարտադրանքով։ Այս պարագայում առցանց գործիքների նպատակային օգտագործումը մոբիլիզացնող կարեւոր գործոն հանդիսացավ, եւ անհրաժեշտ է փաստել, որ մեծաթիվ պետական եւ ոչ պետական կառույցներ արագ կողմնորոշվեցին այս հարցում։ Մենք սկսեցինք «տնից թատրոն ու թանգարան գնալ», մեծացավ տնից կատարվող գնումների քանակը, եւ, իհարկե, առավել շահեկան վիճակում հայտնվեցին այն կառույցները, որոնք մինչ համաճարակն արդեն կարեւորել էին առցանց գործիքների կիրառումն իրենց առօրյա աշխատանքում։
- Այս ընթացքում հանրությանն ավելի շատ պիտանի ու կարեւոր ինֆորմացիա՞ է հրամցվում, թե՞, ամեն դեպքում, ինֆորմացիոն աղբը գերակշռում է:
- Միանշանակ դժվար է ասել, սակայն հասարակությունն արդեն բավականաչափ մեդիագրագետ է դարձել, այլեւս մի քանի տարի առաջվա պատկերը չէ, եւ թացը չորից տարբերակելու կարողությունը, ինքնակարգավորվելու բնազդն առցանց տիրույթում դրսեւորող քաղաքացին նոր պահանջներ է թելադրում լրատվադաշտին։ Եվ եթե դարձյալ դիտակետում ունենանք մշակութային կառույցների առցանց գործունեությունը, ապա պետք է փաստել, որ ճգնաժամային այս ընթացքը մեկ անգամ եւս փաստեց, որ մշակույթի դերն իսկապես հիմնաքարային է, եւ որ այստեղ կատարած ցանկացած ներդրում կարեւոր է, անհրաժեշտ։ Մշակույթի, մշակույթի գործչի հասարակությանն առավել մոտենալու կարեւոր ընթացք էր սա, որը մեր հասարակության համար նորություն չէր, պարզապես արդեն մոռացված հին էր դարձել։
- Մշակութային հաստատությունների գործունեությունն առցանց հարթակում ինչպե՞ս է դրսեւորվում:
- Արտակարգ դրության ընթացքում, իհարկե, ի հայտ եկան մշակութային հաստատությունների թերություններն ու առավելությունները հասարակության հետ առցանց հարթակում հետադարձ կապը պահելու հարցում։ Մշակութային հաստատություններից շատերը տեխնիկապես պարզապես պատրաստ չէին առցանց գործունեություն իրականացնելու, այսինքն՝ արտակարգ դրության առաջին տասնօրյակը շատերի համար առցանց գործունեություն իրականացնելու նպատակով զրոյական վիճակից տեղաշարժի ընթացք դարձավ։ Մակերեսային ուսումնասիրությունն անգամ փաստում է, որ մեր մշակութային կառույցների մի զգալի մասը պատրաստ չէր թվային տիրույթում պատշաճ ներկայանալու, շատերը բավարար չափով չունեին նյութեր, դրանք հընթացս սկսեցին պատրաստվել, հավաքագրվել․ սա նույնպես կարեւոր ազդակ պետք է հանդիսանա հետճգնաժամային հենց առաջին փուլի համար։ Մշակութային կառույցներն այլեւս նոր որակի, պահանջմունքների հանդիսատեսի հետ են առնչություն ունենալու, եւ պարտադիր պայման պետք է լինի թվային տիրույթում մշակույթը դիրքավորելու առաջնահերթությունը։ Իհարկե, կարեւոր է նշել նաեւ կազմակերպչական, կրթա-դաստիարակչական, մշակութային, ռեկրեատիվ գործառույթի մասին, որոնք լավագույնս իրագործեցին նաեւ մեր թատրոնները, թանգարանները, գրադարանները, մշակութային տարբեր հաստատությունները, և այսօր էլ շարունակվում է այդ ընթացքը։ Թատրոնների ու թանգարանների զգալի մասն արագորեն արձագանքեց ԿԳՄՍ նախարարության կոչին, եւ առցանց գործունեությունն իրականացրին հասարակության տարբեր տարիքային խմբերի համար, որոնք գտնվում են տանը: Բացի այն, որ քաղաքացուն զբաղեցնելու խնդիր է դրված, նաեւ հանրային կապերի տեսանկյունից սա շատ հարմար առիթ է հանդիսատեսիդ, այցելուիդ տուն գնալու, նրան ներկայանալու, քո գործունեության նկատմամբ նրա մոտ հետաքրքրություն առաջացնելու նպատակով։ Նորից եմ նշում, որ հեռուստատեսության թերի գործունեությունն այս պայմաններում մշակութային կառույցների առցանց գործունեության համար պարարտ հող ստեղծեց։ Արդյունքում կտրուկ աճեցին մշակութային կառույցների ֆեյսբուքյան պաշտոնական էջերի դիտումները, զգալիորեն մեծացավ այդ էջերի հետեւորդների թիվը։ Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիք, եւ ճգնաժամը հաղթահարելուց անմիջապես հետո պետք է օգտագործել այս ընթացքում ձեւավորված ներուժը՝ ներկայանալու համար նոր ծրագրերով ու գաղափարներով։
- Ըստ Ձեր դիտարկման՝ այս իրավիճակում մշակութային հաստատություններից ո՞րը կարող է շահել և ո՞րը տուժել: Եթե, իհարկե, այդպիսիք կան:
- Դրամտիկական ներկայացումների կամ օպերաների տեսագրությունների առցանց ցուցադրությունը կամ դրանց ուղիղ հեռարձակումն արդեն վաղուց տարածված երեւույթ են աշխարհում, սակայն մեր իրականության համար էր մի փոքր խորթ։ Այսօր այդ պատնեշը նույնպես կարող ենք հաղթահարված համարել, սակայն նկատի ունենանք, որ բարձրակարգ ցուցադրություններ հնարավոր չէ իրականացնել մեկ տեսախցիկով, դրանց իրականացման համար լուրջ ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ։ Այս խնդիրը նույնպես արտակարգ դրության ժամանակահատվածում ակնառու դարձավ։ Ի սկզբանե շատ էր խոսվում այն մասին, որ թատերական ներկայացումների առցանց ցուցադրությունը կարող է հետագայում նվազեցնել այցելությունը թատրոններ, սակայն չպետք է մոռանանք, որ ներկայացումների առցանց ցուցադրությունները որեւէ ձևով չեն կարող փոխարինել թատերական միջավայրում մատուցվող գործողությանը, եւ այս դեպքում միանշանակ է, որ կմեծանա ներկայացումը թատրոնում տեսնել ցանկացող հանդիսականների թիվը։ Նաեւ արտակարգ դրության այս ժամանակահատվածում է մեծանալու մշակութային, հոգեւոր քաղցը լրացնելու պահանջը։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբողջ այս ընթացքում շատ է խոսվում սոցիալական հեռավորություն պահելու անհրաժեշտության մասին, ապա մարդիկ դեռ շատ երկար ժամանակահատված հոգեբանական վախեր են ունենալու մարդաշատ վայրերում գտնվելիս, այսինքն՝ այս պարագայում թատրոնները նվազագույնը կես տարի դժվարություն կունենան՝ հանդիսատես ունենալու, սակայն կարելի է մտածել այլընտրանքային ձևերի մասին։ Օրինակ՝ տոմսերի վաճառքն իրականացնել՝ նստատեղերը իրարից հեռու նախատեսելով, կամ հաշվի առնելով եղանակային տաք ժամանակահատվածը՝ որոշ համերգներ, համերգային ներկայացումներ իրականացնել պատմամշակութային կառույցների հարևանությամբ, ինչը և՛ գրավիչ կլինի, և՛ անվտանգ։ Առավել շահեկան վիճակում կհայտնվեն թանգարանները, քանի որ այստեղ այցելուն ինքն է որոշում սոցիալական հեռավորությունը, և ներքին վախերն այս դեպքում առավել քիչ կլինեն։ Սակայն պետք է նկատի ունենանք, որ ինչպես թանգարանները, այնպես էլ թատրոններն ու մյուս մշակութային կառույցները նոր իրականության պայմաններում են աշխատելու, բնականաբար, 2020 թվականին քիչ կլինի նաև թատրոններ, թանգարաններ այցելող զբոսաշրջիկների թիվը։
- Ի՞նչ խնդիրներ ի հայտ կգան արտակարգ դրության ավարտից հետո, ինչպիսի՞ քայլեր է պետք ձեռնարկել հանրության հետ կապերի ընդլայնման ուղղությամբ:
- Նախ անչափ կարեւոր է, որպեսզի պահվեն արտակարգ դրության ժամանակահատվածում արձանագրված դրական ձեռքբերումները, որոնք առկա են հատկապես առցանց տիրույթում․ այլընտրանք պարզապես չկա, եւ շահեկան վիճակում կհայտնվեն այն մշակութային հաստատությունները, որոնք լրջորեն կդիրքավորվեն թվային տիրույթում ու կներկայանան ժամանակի պահանջներից բխող ծրագրային առաջարկներով։ Անհրաժեշտ է նաեւ օր առաջ սկսել մշակույթի ոլորտում ներգրաված հանրային կապերի մասնագետների, մարքեթինգի բաժինների աշխատակիցների վերապատրաստման դասընթացները, որոնք այսօր արդեն կարելի է իրագործել վեբինարների միջոցով, սակայն այստեղ պետք է զերծ մնալ հաճախ կիրառվող տարբերակից, ներգրավել մասնագետների, որոնք տեղայնացված նյութ կմատուցեն, մշակութային դաշտի այսօրվա իրավիճակի հիմնավոր վերլուծություն կանեն եւ, ըստ այդմ, կիրականացնեն դասընթացները։ Հակառակ դեպքում մի այլ երկրում կիրառվող դասագրքային նյութի մատուցումը շատ հաճախ հակառակ ազդեցությունն է տալիս՝ չծառայելով նպատակին։ Այսօր բավականին մեծ թվով թանգարաններ, գրադարաններ, թատրոններ, նույնիսկ գրախանութներ առցանց տիրույթում ի ցույց դրեցին իրենց հարստությունը։ Սա պարզապես հիանալի է, եւ պետք է օգտվել այսօրվա այս հնարավորությունից, որպեսզի վաղը համապատասխան իրադարձային առիթների ստեղծումով մեծացնել այցելուների հոսքը։ Սրա համար լուրջ եւ խորքային ուսումնասիրության անհրաժեշտություն է զգացվում, եւ չպետք է հապաղել հետագա գործողություններում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT