Հայաստանում խոշոր տնտեսվարողների մոտ պարենի պաշարի հետ կապված անհանգստացնող երեւույթներ չկան․ Գեւորգյան

10/04/2020 schedule18:17

Հայաստանում խոշոր տնտեսվարողների մոտ պարենի պաշարի հետ կապված անհանգստացնող երեւույթներ չկան։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։  

«Պարենային ապրանքների քանակը բավարար է ե՛ւ մատակարարների, ե՛ւ արտադրողների մոտ։ Այս վերջին 2 օրերի ընթացքում գների նվազման լավ դինամիկա ենք նկատում, սակայն չի նշանակում, որ գները եկել են փետրվարի մակարդակին։ Հետաքրքիրն այն է, որ գների բարձրացում տեղի չի ունեցել միանգամից, այսինքն՝ այս փաստը եւս կարող է վկայել, որ գներն անմիջապես բարձրացել են ոչ թե կորոնավիրուսի կամ պանդեմիայի հետեւանքով, այլ որոշակի ժամանակ անց»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը։

Նրա խոսքով, օրինակ, ալյուրի գինը թանկացել է մարտի 14-ից սկսած՝ 5 դրամ, այնուհետեւ այդ գինը պահպանվել է մինչեւ մարտի 26-ը. «Սա կարող է պայմանավորված լինել նույն արտարժույթի շուկայի հետ կամ բեռնափոխադրումների ոլորտում կարանտինային ռեժիմի հետ»։

Անդրադառնալով Վանաձորում հացի գնի թանկացման մասին վերջերս բարձրացված հարցին՝ Գեւորգյանն ասաց, որ հանդիպում են ունեցել Վանաձորի հաց արտադրողների հետ։

«Հացի թանկացման խնդիրը կապված է եղել մի շարք գործոնների հետ, որոնք մենք այս պահին ուսումնասիրում ենք։ Մի փոքր կապված է եղել ալյուրի գնի հետ, մի փոքր հատված՝ հացի փաթեթավորման, բայց հիմնական պատճառը սպառման ծավալների նվազման հետ է կապված եղել»,- ասաց Գեւորգյանը՝ հավելելով՝ մտահոգիչ է այն, որ Վանաձորում հացի գների թանկացումը եղել է համատարած, այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտները համագործակցության եզրեր են ունեցել։

Նրա խոսքով՝ ՏՄՊՊՀ վերլուծել է պարենի գները՝ համեմատելով դրանք 2018-ի գների հետ։ Օրինակ՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածում շաքարավազի գինը Հայաստանում եղել է 380 դրամ, կարագի գինը՝ 4600-4700 դրամ, նույնիսկ հասել է մինչեւ 5000 դրամի, ձվի գինը եղել է 60-70 դրամ։

«Հիմա եթե անգամ համեմատենք 2020 թվականի բարձրացված գների հետ, կտեսնենք, որ գները բավական նվազ են այսօր։ Սա նշանակում է, որ իրապես մրցակցությունը շուկայում աշխատում է։ Մենք չենք բացառում, որ կան խնդիրներ, որ կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք այս կամ այն կերպ կչարաշահեն իրենց ունեցած շուկայական իշխանությունը, բայց այս դինամիկան հստակ պատկեր է ցույց տալիս, որ նախ արտաքին շուկաների ազդեցությունը Հայաստանում ճիշտ է կիրառվում։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների միջեւ կա մրցակցություն, սա ցույց է տալիս, որ շուկան փորձում է ինքն իրեն կարգավորել»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1532 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին