Շատ ուրախ եմ, որ ինձ դատի են տվել. Արուսիկ Տիգրանյանը մեկնաբանում է՝ ինչ է տեղի ունեցել (տեսանյութ)

Դերասանուհի Արուսիկ Տիգրանյանը ասել է՝ ինչու է հայտնվել դատական գործընթացի կենտրոնում: Նա սոցցանցերում տեսանյութ է հրապարակել: Դրանում պատմել է, որ «Էքսկլյուզիվ սթոր» խանութից գնում կատարելուց հետո աշխատակիցներն իր ընկերուհու մայրիկին ծաղրել են՝ ՀԴՄ կտրոն պահանջելու համար, ինչի մասին ինքը բարձրաձայնել է:

«1 ամիս առաջ իմ ընկերուհի Եվան իր մայրիկի հետ «Էքսկլյուզիվ սթոր» խանութն է մտել, այնտեղից գնումներ է կատարել Եվայի մայրիկը եւ հետո խնդրել է իր ՀԴՄ կտրոնը: Կտրոնը վերցելուց եւ դուրս գալուց հետո աշխատակիցները նրա հետեւից Եվայի ու այլ հաճախորդների ներկայությամբ սկսել են շատ վատ ձեւով արտահայտվել Եվայի մայրիկի մասին, ծաղրել են նրան, մտածել են, որ հարկայինի աշխատող է եւ այդ համատեքստում նաեւ մեր հարկայինի բոլոր աշխատողներին են վիրավորել ՀԴՄ կտրոն ուզելու համար:

Ի՞նչ եմ արել ես: Որոշել եմ հանրային հնչողություն տալ եւ իմ Ինստագրամի «story»-ի միջոցով տեղեկացրել եմ մարդկանց, որ նրանք իմանան՝ նույն ձեւով կարող է իրենց ծնողը հայտնվել նույն իրավիճակում՝ մտնելով խանութ: Ես շատ ուրախ եմ իրականում, որ ինձ դատի են տվել եւ հայտնվել եմ այս նախադեպի կենտրոնում, քանի որ սա հնարավորություն է, որ ես բոլորիս ուշադրությունը սեւեռեմ այն հարցի շուրջ, որ այսօր Հայաստանում կան լիքը մարդիկ, որոնք կարծում են, թե ծիծաղելի է, որ դու ՀԴՄ կտրոն ես ուզում»,- պատմում է Արուսիկ Տիգրանյանը:

Նա ավելացնում է, որ 2018թ. հեղափոխության ընթացքում իր ընկերուհու մայրիկը, նրա ընտանիքի անդամները պայքարել են՝ ավելի լավ երկիր ունենալու համար: Ընդգծում է՝ անընդունելի է, որ մարդուն ծաղրում են հետեւելու համար այն սկզբունքներին, որոնց համար պայքարել է:

«2 տարի առաջ Եվայի մայրիկը մասնակցել է հեղափոխությանը, այնտեղ նրա տղան պայթյունների պատճառով շատ ծանր վնասվածքներ է ստացել, վիրահատություններ է ունեցել շատ ծանր, ու այդ ամենը նրա համար, որպեսզի նա այսօր կարողանա ապրել այնպիսի երկրում, որտեղ վճարում են հարկերը, եւ այդ հարկերից ձեւավորվում է մեր պետբյուջեն, մեր բանակն ավելի նորմալ սնունդ է կարողանում ունենալ, մեր տատիկ-պապիկները բարձր կենսաթոշակներ են ունենում եւ այլն: Այդքանից հետո արդյոք կա՞ որեւէ խանութ, որի աշխատողներն իրավունք ունեն ծաղրելու Եվայի մայրիկին նրա համար, որ ուզում է իր լուման ունենալ մեր երկրի օրինականացման եւ հարկերի վճարման մեջ: Իմ կարծիքով՝ հակառակը, ցանկացած բարեխիղճ խանութ այս պարագայում պետք է ուրախ լիներ, որ մենք բարձրաձայնում ենք այս խնդիրները, պետք է ուղղեր այդ խնդիրները՝ մեզ դատի տալու փոխարեն»,- ասում է նա:

Արուսիկ Տիգրանյանը նաեւ ավելացնում է, որ ընկերուհու մայրիկը «Նորք» ինֆեկցիոն հիվադնանոցում է աշխատում: Այս օրերին շատ ծանր գրաֆիկ ունի ու 1 ամիս է՝ տուն չի գնացել: Նա իրեն շատ վատ է զգացել, երբ իմացել է դատական հայցի մասին:

«Իմանալով, որ դատական թեմաներ են սկսվել իր՝ ՀԴՄ ուզելու պատճառով՝ շատ վատ առողջական վիճակի մեջ է հայտնվել, եւ ես ուզում եմ նրանից ներողություն խնդրել այս իրավիճակի համար»,- ասում է Տիգրանյանը:

Տեսանյութի վերջում նա նշում է, որ լավ փաստաբանների հետ է համագործակցում: Ասում է, որ դատի վերաբերյալ բոլոր տեղեկությունները կհրապարակի Ինստագրամում: Ավելացնում է, որ հնարավորության դեպքում նաեւ վլոգ կնկարահանի: Այս տեսանյութով ֆեյսբուքյան էջում կիսվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ն անդրադարձել էր թեմային: Մեզ հետ զրույցում հայցվորը նշել էր, որ դրամական փոխհատուցում չի պահանջում, այլ՝ միայն հերքում: Նա վստահեցրել էր, որ Արուսիկ Տիգրանյանի ընկերուհուն ու նրա մայրիկին իրենց խանութում լավ են սպասարկել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12371 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը