Երևան
12 °C
UWC Դիլիջանի աշխատակիցները և ուսուցիչները Դիլիջանի hամայնքային կենտրոնի և Տավուշի մարզպետարանի հետ համագործակցության շրջանակում անցկացնում են մասնագիտական զարգացման անվճար դասընթացներ` Տավուշի մարզի ուսուցիչների համար: Ապրիլի 3-ին մեկնարկած վեբինարների շարքի մասնակիցները հնարավորություն ունեցան ձեռք բերել նոր հմտություններ, մասնավորապես ծանոթանալ տարբեր գործիքների հետ, որոնց կիրառումն ավելի արդյունավետ է դարձնում առցանց ուսուցումը դպրոցում:
Դասընթացներին մասնակցելու համար գրանցվել են Տավուշի մարզի գրեթե 300 ուսուցիչ: UWC Դիլիջանի մասնագետները առաջին 100 մասնակիցներին ներկայացրեցին հեռավար ուսուցում կազմակերպելու իրենց փորձը, ծանոթացրեցին Zoom և Google (Gmail, Google classroom, Google Drive, Google Calendar) ծրագրերին, առցանց գրադարաններին և նշված գործիքներն առցանց ուսուցման ծրագրում ինտեգրելու հնարավորություններին: Բոլոր դասընթացների ձայնագրությունները հասանելի են այստեղ:
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել դասընթացների երկրորդ փուլը, որի թեմաները ընտրվել են Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից մասնակիցների շրջանում իրականացված հարցման արդյունքում:
«Մենք համոզված ենք, որ այժմ մեր բոլորի ուժերը միավորելու և միմյանց օգնելու ժամանակն է: Դասընթացների միջոցով մենք հնարավորություն ստացանք մեր փորձը փոխանցել համայնքի մանկավարժներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակում մեր ներդրումն ունենալ հեռավար ուսուցման զարգացման գործում», - նշում է UWC Դիլիջանի դպրոցի տնօրեն Գաբրիել Աբադը:
«UWC Դիլիջանի ուսուցիչների և անձնակազմի կողմից անցկացվող դասընթացները հրաշալի հիմք են արդյունավետ եռակողմ համագործակցության համար: Մենք համոզված ենք, որ այն կշարունակվի նաև համաճարակից հետո և կխթանի համայնքային տարբեր խնդիրների լուծմանը»,-ասում է Դիլիջանի համայնքային կենտրոնի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը:
«Այդ դասընթացի շնորհիվ ինձ հաջողվում է պատվով իրականացնել, կազմակերպել ուսանելի ու բովանդակալից հեռավար դասապրոցես, ինչի արդյունքում վստահաբար կարող եմ փաստել՝ շահում են և՛ աշակերտներս, և՛ իհարկե՝ ես։ Եվս մեկ անգամ խորին շնորհակալությունս եմ հայտնում այս օրինակելի նախաձեռնության կազմակերպիչներին և իրականացնողներին։ Սիրով կսպասեմ հնարավոր հետագա հանդիպմանը», - ասում է Դեղձավանի հիմնական դպրոցի դասվար Մայրանուշ Մկրտումյանը:
«Շատ շնորհակալ եմ դասընթացը կազմակերպելու համար։ Այն շատ հետաքրքիր, ուսուցանող և հագեցած էր»,- ասում է Լիլիթ Փաշիկյանը:
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT