Երևան
12 °C
Համաճարակի այս օրերին, աշխարհն ավելի քան երբևէ ապրում է նույն կանոններով՝ մի կողմից խելահեղ վազքի մեջ գտնվող նվիրյալ բուժաշխատողներ և ապրելու համար պայքարող միլիոնավոր հիվանդներ, մյուս կողմից տանը մնացած մարդիկ և արտակարգ պայմաններում աշխատող պետություններ։ Աշխարհը սնվում է նույն լուրերով, զգում է նույն կարոտներն ու ապրում նույն կորուստները, իսկ ամենակարևորը՝ աշխարհը և մարդը փորձում են դիմակայել համաճարակի արհավիրքին և մարզվել նոր մարտահրավերներով լի կյանքում՝ վերագնահատելով արևը, օդը, բնությունը, դպրոցը, սիրելիներին, անգամ փողոցի կատուներին։ Այս օրերին, երբ օդային ճանապարհին հայտնվում է հերթական ինքնաթիռը, անհնար է չնկատել նրա թողած հետագիծը՝ աշխարհի 4 կողմերում գաղթականները տուն են վերադառնում։
Covid-19-ը ցնցեց նաև Թուրքիան, ըստ երկրի Առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջայի հրապարակած վերջին տվյալների՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 90.980-ի, իսկ մահացածներինը՝ 2․140-ի։ Վարակվածների թվով առաջատարը Ստամբուլն է, ինչն այստեղ ապրող արտագնա աշխատանքով զբաղվող հայաստանցիների շրջանում խուճապի տեղիք է տվել։ Վերջիններս համաճարակի հետևանքով հայտնվեցին դժվար վիճակում․ շատերը մնացին անաշխատանք, մյուսները ուղարկվեցին չվճարվող հարկադիր արձակուրդի, մինչդեռ գրեթե բոլորն էլ վարձով են ապրում, և վարձավճարը նույնպես խնդիր է։ Նրանց մի մասը չունի կացության իրավունք, առավելևս՝ աշխատանքի իրավունք։ Շատերի անձնագրերի վավերականության ժամկետը վաղուց լրացել է, քանի որ երկար տարիներ չեն վերադարձել հայրենիք։
Թուրքիայում ծնված մի քանի երեխաներ՝ ծնողների անձնագրերի անվավեր լինելու, ինչպես նաև ծնողների ամուսնությունը օրենքով սահմանված կարգով գրանցված չլինելու պատճառով, չունեն Թուրքիայի Հանրապետության ծննդյան վկայականներ, ինչը հայրենիք վերադառնալու ճանապարհին մեծ խոչընդոտներ է առաջացրել։
Սրանք խնդիրների երևացող մասն են, մինչդեռ կան նաև հանրությանն անհայտ կողմեր։ Եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին նրանք արտագաղթել են ընտանիքներով, ապա հայաստանցիների շրջանում առաջացած խուճապն առավել հասկանալի է դառնում, որովհետև օրակարգում է ոչ միայն քաղաքացու հայրենիք վերադարձի կազմակերպումը, այլև ընտանիքների վերադարձը։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն անցած շաբաթ նշեց, որ ապրիլի 8-ին Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ. այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական շրջանակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ:
Թուրքիայից Հայաստան վերադարձած քաղաքացիների մասին տեղեկություն հրապարակեց նաև ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Հարությունյանը․ «Բարի երեկո բոլորին։ Մենք գտնվում ենք մեկուսացման մեջ Լոռու մարզի հյուրանոցներից մեկում։ Իմ և մեր բոլորի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԳՆ-ին, Գագիկ Մուշեղյանին, մեր ՀՀ անվտանգ տեղափոխումը կազմակերպելու համար, հյուրանոցի բժիշկներին և ոստիկաններին ջերմ և հոգատար վերաբերմունքի համար։ Մենք վստահում ենք մեր այսօրվա իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ»։
Պատրիարքարանի մամլո դիվանի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ խնդրո առարկային էր անդրադարձել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն ապրիլի 8-ին հեռախոսազրույց էր ունեցել Պոլսո Հայոց պատրիարք արք․Սահակ Մաշալյանի հետ։ Զրուցի ժամանակ Էրդողանը տեղեկացրել է, որ դյուրացվել է Թուրքիայից ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադարձի գործընթացը։
Ավելի ուշ պատրիարքարանից տեղեկացանք, որ հայաստանցիների մի մասը Հայաստան վերադառնալու համար գրանցվել, սակայն մեկնելու օրը չի ներկայացել։ Հետաքրքիր է՝ ի՞նչն է նրանց ստիպել հետ կանգնել այդ որոշումից, և եթե ի սկզբանե օգնություն են խնդրել։
Մինչ այդ հարցի պատասխանը, արժե նշել, որ Թուրքիայի Հայոց պատրիարքարանը շարունակում է մեկամսյա սննդի ծանրոցներ բաժանել համայնքի կարիքավոր ներկայացուցիչներին, ինչպես նաև հայաստանցիներին։ Ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում հայտնված հայաստանցիներին նաև հատկացվել է դրամական օգնություն։
«Ինչո՞ւ ընտանիքդ չցանկացավ Հայաստան վերադառնալ, չէ՞ որ վիճակն իսկապես լուրջ է»,- այս հարցը տվեցինք Հայաստանից զանգահարած Էմմային: Էմմայի ընտանիքն այստեղ է ապրում, և վերջինս մեզ հետ կապ էր հաստատել՝ երկրում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար։ Նա այժմ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի առաջին կուրսի ուսանող է։ Աղջիկը շատ է անհանգստանում Թուրքիայում գտնվող ընտանիքի՝ ծնողների ու 11-ամյա եղբոր համար։ էմման ասաց, որ անհանգիստ է, որովհետև նրանք չունեն կացության և աշխատանքի իրավունք, ու ներկայիս վիճակով պայմանավորված, մեկ ամիս է ինչ մնացել են անգործ։ «Այո՛, տեղյակ եմ, որ տասնյակ հայաստանցիներ են վերադարձել։ Շատ կցանկանայի նրանց մեջ տեսնել ծնողներիս ու եղբորս, սակայն կան հիմնավոր պատճառներ ( սոցիալական, անձնագրային), որ նրանք դեռևս այդպիսի որոշում չեն կայացնում»,- ավելացրեց Էմման։
Եվ իսկապես համաճարակի օդի մեջ այս օրերին ծանրանում են կարևոր հարցեր՝ Թուրքիայից ՀՀ քաղաքացիների վերադարձը ի՞նչ ընթացք է ստանում և ի՞նչ արգելքներ կան այդ ճանապարհին։ Այս գործի կազմակերպչական մասի պատասխանատվությունն իր վրա է վերցրել գործարար Գագիկ Մուշեղյանը, ով կամավոր կերպով հավաքագրում է ՀՀ վերադառնալ ցանկացող հայաստանցիներին և կազմակերպում վերջիններիս վերադարձի գործընթացը՝ ՀՀ ԱԳՆ-ի, ինչպես նաև թուրքական և վրացական համապատասխան մարմինների անմիջական աջակցությամբ։ Անշուշտ, այս գործում պատրիարքարանը նույնպես իր աջակցությունն է ցուցաբերում։ Գագիկ Մուշեղյանը մեզ տեղեկացրեց, որ այս պահին ՀՀ վերադառնալու համար գրանցված է շուրջ 150 քաղաքացի։ Փաստաթղթային խնդիրները լուծելուց անմիջապես հետո՝ 10-12 օրվա ժամանակահատվածում կկազմակերպվի նրանց ՀՀ վերադարձը։ Մուշեղյանն անդրադարձավ ՀՀ քաղաքացիների փաստաթղթային խնդիրներին՝ մասնավորապես առանձնացնելով Թուրքիայում ծնված, բայց ծննդյան վկայական չունեցող այն երեխաների ՀՀ վերադարձի խնդիրը, որոնց ծնողների անձնագրերի վավերականության ժամկետն անցել է։
«Ինձ մոտ գրանցված քաղաքացիներին այս շաբաթ ժողովի եմ հրավիրել, որպեսզի հստակեցնենք, թե հատկապես նմանօրինակ խնդիր ունեցողները քանի՞սն են և դրանից ելնելով՝ փորձենք խնդիրը ընդհանուր ներկայացնել։ Ես կապ եմ հաստատել ՀՀ ԱԳՆ-ի աշխատակից Արսեն Ավագյանի հետ, ով այդ հարցում փորձելու է լուծման ճանապարհներ գտնել»,- ավելացրեց Գագիկ Մուշեղյանը։
Ստամբուլում ապրող ՀՀ քաղաքացի Հերմինե Ջահանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր ընտանիքը համաճարակի այս օրերին որոշում է կայացրել Հայաստան վերադառնալ, ինչի համար նախապես գրանցվել է ՀՀ քաղաքացիների Թուրքիայից Հայաստան վերադարձը կազմակերպող գործարար Գագիկ Մուշեղյանի մոտ և փոխանցել ձեռքի տակ ունեցած փաստաթղթերը։ Ավելի ուշ նրանց տեղեկացրել են, որ երեխանների վերադարձի թղթերի հետ կապված դժվարություններ կան։ Հերմինեն 2008 թվականից Թուրքիա է եկել և այստեղ եկեղեցով ամուսնացել, սակայն նրանց ամուսնությունը սահմանված կարգով պետական գրանցում չի ստացել, ավելին՝ կացության իրավունք եւս նա չի ստացել։ Վերջինիս երեք զավակները ծնվել են Թուրքիայի Հանրապետությունում, և այդ մասին միայն հիվանդանոցի տրամադրած փաստաթղթերն են փաստում։
ՀՀ վերադարձի արգելքն իր երեխաների ծննդյան վկայականներն են, որոնց ձեռքբերման համար դիմել է Թուրքիայում համապատասխան մարմինների և մերժվել։ 2008 թվականից մինչ օրս նա ՀՀ չի վերադարձել, ինչի պատճառով անձնագրի վավերականության ժամկետը լրացել է։ Նրան հայտնել են, որ պետք է մեկնի Հայաստան և անձնագրի հարցերը կարգավորի, որից հետո միայն գա ու դիմի երեխաների ծննդյան վկայականների համար։ Այս խառնաշփոթը կորոնավիրուսի բերած խնդիրների հետ մեկտեղելիս, պատկերը անհանգստացնող է։ Ի դեպ Հերմինեի 3-րդ զավակը 7 ամսական է, անշուշտ դյուրին չէ երեխաներին թողնել ու մեկնել ՀՀ՝ փաստաթղթային խնդիրները լուծելու, այն էլ, երբ համաճարակի պատճառով սահմանները փակ են։ Մյուս կողմից էլ, այս մարդիկ վարձով են բնակվում, և այլևս աշխատանք չունեն, միակ ելքը վերադարձն է։
Ամուսինները կապ են հաստատել ՀՀ-ում գործող «ԹիԷմ Լիգըլ» փաստաբանական գրասենյակի փաստաբանների հետ՝ տեղեկանալու համար, թե ՀՀ-ում երեխաների ծննդյան վկայականների հարցը արդյո՞ք կարող է լուծվել։ Նրան հայտնել են, որ այս խնդիրը ՀՀ օրենսդրությամբ ենթակա չէ լուծման՝ բացատրելով, որ երեխաները ծնվել են Թուրքիայի Հանրապետությունում, ուստի ծննդյան վկայականները պետք է տրամադրի Թուրքիան։ Ավելին՝ մայրը վերադարձի վկայականով կարող է վերադառնալ ՀՀ, և միայն արտակարգ դրության ավարտից հետո նորից մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն՝ երեխաների ծննդյան վկայականները ստանալու համար։
ՀՀ ԱԳՆ-ն այս խնդրի լուծման համար նրանց տրամադրել է Վրաստանում գործող Բաթումի Հայաստանի հյուպատոսության հեռախոսահամարը։ Հայաստանից փաստաբան Մարգարիտա Պողոսյանը կապ է հաստատել հյուպատոսարանի աշխատակցի հետ, բացատրել խնդիրը։ Հյուպատոսարանի աշխատակիցն ասել է, որ համաճարակի այս օրերին՝ փակ սահմանների դեպքում, անհնար է այս խնդիրը լուծել, սակայն խոստացել է շաբաթվա սկզբին զբաղվել դրանով։
Խնդրին նաև տեղյակ է Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության խմբակցության անդամ Կարո Փայլանը։ Մեզ մնում է հետևել իրադարձությունների զարգացմանը՝ ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը հայ-թուրքական փակ սահմանի համատեքստում՝ առանց դիվանագիտական հարաբերությունների։
Լիլիթ Պողոսյան
Թուրքիա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան
Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին
ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները
Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները
ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում
Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը
Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան
Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին
Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան
Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը
Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին
Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը
ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան
13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ
Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան
Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ
«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ
Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ
Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով
Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են
Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք
Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան
ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT