«Գլորիա» կարի ֆաբրիկայի 2500 աշխատակից այսօր գործի է գնացել, իրավապահներն արգելել են, կանայք՝ ցույց արել (լուսանկարներ)

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի 2500-ից ավելի աշխատակիցներ այսօր առավոտյան գնացել են աշխատանքի: Ժամեր անց գործարան են այցելել ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն ու տեղեկացրել՝ գործարանը իրավունք չունի խախտել պարետի որոշումն ու  աշխատել: Կանայք լեզվակռվի են բռնվել իրավապահների հետ: Իրավապահները հեռացել են, ապա ժամեր անց նորից են այցելել՝ արդեն ղեկավար կազմի հետ:

Կարի արտադրամաս այցելած իրավապահները մեկ անգամ եւս կրկնել են՝ խախտվել է պարետի որոշումը, որին գործարանի աշխատակիցները կրկին բացասական պատասխան են տվել, նշելով, որ իրենց որեւէ մեկը, հատկապես տնօրինությունից, չեն կանչել աշխատանքի, փոխարենն իրենք գործի են եկել իրենց կամքով: Մինչդեռ, նկատենք, որ աշխատակիցները առավոտյան աշխատանքի են եկել ֆաբրիկայի ավտոբուսներով:

Իրավապահները վարչական վարույթ են հարուցել ոչ միայն տնօրենի,  այլ նաեւ բազմաթիվ աշխատակիցների նկատմամբ:

Իրավապահները արգելել են աշխատել, որից հետո գործարանի աշխատակիցները ոտքով, ի նշան բողոքի, քայլելով հասել ու հավաքվել են Հայքի հրապարակում, պահանջելով թույլատրել իրենց աշխատել:

Հայքի հրապարակում էր նաեւ «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը, ով, մեզ հետ զրույցում հաստատեց աշխատակիցների այն խոսքերը, թե աշխատողներին ինքը չէ աշխատանքի կանչել, այլ ինքնակամ են եկել աշխատանքի:

Տնօրենը աշխատակիցներին հորդորում էր որեւէ ավելորդ, հատկապես քաղաքական հայտարարություններ չանել: Բագրատ Դարբինյանին, ի վերջո, հաջողվեց բողոքի ցույցի դուրս եկած աշխատակիցներին հեռացնել հրապարակից: Աշխատակիցների մի մասն էլ, ովքեր ճանապարհին էին, այդպես էլ չհասան Հայքի հրապարակ, տնօրենը նրանց ընդառաջ էր գնացել: Նրանց եւս Բագրատ Դարբինյանը հորդորեց դադարեցնել բողոքի ցույցը՝ նշելով, որ ինքը եւս, աշխատակիցների նման, անորոշ վիճակում է:

Աշխատակիցների խոսքով՝ շուրջ 1 ամիս հարկադիր պարապուրդի մեջ գտնվելով, հայտնվել են սոցիալապես ծանր վիճակում, գործարանից չաշխատած օրերի համարև գումար չեն ստացել, պետությունից՝ եւս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11175 դիտում

96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

«Կրթվելը նորաձև է» շարժումը հասել է սահմանամերձ Բերդավան. այն չի սկսվել ավանդական բանախոսություններով

Մանրանկարչության մեջ ժամանակից մարդու համար գաղտնիքներ կան դեռ. Վարդևար Շամամյան

Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ կան. նրանք ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան

Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Ստորաքարշության շքերթ է. կա՛մ մենք կվերացնենք պարազիտներին, կա՛մ նրանք կվերացնեն պետությունը. Մեհրաբյան

Կրթվելը նորաձև է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր. լուսանկարներ, տեսանյութ

Սերբիայի նախագահը հոսպիտալացվել է. Վուչիչը վաղաժամկետ ավարտել է այցը ԱՄՆ

Հաղթանակի օրը Մոսկվայում սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Կիևում կգա մայիսի 10-ը. Մեդվեդև

«Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին, հետո մեկ այլ ավտոմեքենայի, կոտրել քարե պարիսպն ու կախվել

Մեդիան պետք է լինի չեզոք, փաստահեն՝ զերծ մնալով որևէ քաղաքական ուժի սպասարկելու գայթակղությունից. Բաղդասարյան

Համայն Ռուսիո պատրիարքն այցելել է Բաքու

ՊՆ և ԳՇ ստորաբաժանումների զինծառայողները «Եռաբլուր»-ում մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Պուտինը «կգնահատի» Վիտալի Բալասանյանի նամակը. Ռոբերտ Քոչարյանը Ալիևին մեսիջ է ուղարկել. Բլեյան. տեսանյութ

Պետք է ավելի հայտնի դարձնել, հրաշալի տեղ է. վարչապետն այցելել է Բերդավանի Ղալինջաքար ամրոց. տեսանյութ

Հութիները հայտարարել են իսրայելական ռազմական օբյեկտի հրթիռակոծման մասին

Ակտիվորեն տարածում են՝ իբր «Գույք պարտքի դիմաց»-ը ես եմ ստորագրել. տգիտության բացառիկ դրսևորում է. Սարգսյան

Ձագիկավան բնակավայրում բացվել է «Ապահով» Քաջարանի երեխաների զարգացման համալիր կենտրոնը

ՀՀ ԱԺ աշխատակազմը մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ. տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև կտեղա

ՏԿԵՆ և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի աշխատակազմերը մաքրեցին Հաղթանակ զբոսայգուն հարակից տարածքը. Խուդաթյան

ՀՀ-ում մամուլն ազատ է առավել, քան աշխարհի մեզ հայտնի որևէ կետում, առնվազն ազատ է իշխանությունից. Ալեքսանյան

Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. տեսանյութ

ՄԻՊ-ն այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն. նախորդ այցի ընթացքում արձանագրված որոշ խնդիրներ լուծված են

Զելենսկին մերժել է Պուտինի՝ եռօրյա զինադադարի առաջարկը

«Կամազ»-ը հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածում ու կիսակողաշրջվել. խմելու ջուրն անխնա հոսում է

Մեր երեխաների և երևանցիների հետ մասնակցում ենք համաքաղաքային շաբաթօրյակին. Տիգրան Ավինյան. տեսանյութ

Հայաստանը վերահաստատում է ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը. ԱԳՆ խոսնակ

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է. համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր՝ 34-րդ տեղում է

Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակում է գործել Նովոռոսիյսկի վրա. քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարվել

Թուրքիայում 547 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել

Ինչի հետևանքով է մահացել ՀՀ-ում ԵՄ դիտորդը

Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԱԱ. մայիսի 3-ին և 4-ի գիշերը Հայաստանն ունի 2 մասնակից

Երևանյան շատրվաններն արդեն գործարկվել են. տեսանյութ

Լրագրողական մասնագիտական գործունեությունը պետք է իրականացվի բարձր էթիկական չափանիշներին համապատասխան. ՄԻՊ