Երևան
12 °C
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են պահպանել սերտ կապերը եւ հնարավորինս շուտ շարունակել բանակցությունները անձամբ: Այս մասին ասվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ապրիլի 21-ին տեղի ունեցած տեսակապի արդյունքում: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը, Էլմար Մամեդյարովը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա եւ Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) հաճախ հեռավար խորհրդակցություններ են անցկացնում մարտի կեսից, ներառյալ ապրիլի 21-ին անցկացված համատեղ տեսակապը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այս խորհրդակցություններին նույնպես մասնակցել է:
Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկել են առողջապահական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանում եւ վերջին զարգացումները տեղերում: Նրանք նաեւ դիտարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում իրականացվող հետագա քայլերը՝ համաձայն իրենց կողմից արված համատեղ հայտարարության, որը 2020 թվականի հունվարի 30-ին հրապարակվել է Ժնեւում:
Ընդունվել է, որ COVID-19 համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի պատճառով հետաձգվել է նախկինում համաձայնեցված մարդասիրական միջոցառումների իրականացումը: Նախարարների մակարդակով անցկացվող անձնական հանդիպումները եւ համանախագահների այցերը տարածաշրջան, որոնք համաձայնեցվել են Ժնեւում, նույնպես հետաձգվել են։ Այնուամենայնիվ, այս միջոցառումների նախապատրաստման անհրաժեշտ աշխատանքները շարունակվում են:
Համանախագահները ընդգծել են հրադադարի խիստ պահպանման կարեւորությունը ու ներկա պայմաններում սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալը եւ կողմերին կոչ են արել միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա նվազեցման ուղղությամբ: Նրանք նաեւ ներկա պայմաններում շարունակվող աշխատանքի համար շնորհակալություն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին եւ ընդգծել են մոնիթորինգի շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը:
Հաշվի առնելով այն հսկայական խնդիրները, որոնց ներկայում բախվում է ողջ բնակչությունը՝ առանց հաշվի առնելու քաղաքական սահմանները, եւ որոնք յուրաքանչյուր մարդկային կյանքի արժեքի լուրջ հիշեցում են ծառայում, արտգործնախարարներն ու համանախագահները հույս են հայտնել, որ գլոբալ համավարակին պատասխանելու վճռականությունը ստեղծագործական եւ կառուցողական խթան կհաղորդի խաղաղ գործընթացին:
Համանախագահները ուշադրություն են դարձրել Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի առողջապահական ներկա ճգնաժամի ընթացքում հրադադարի գլոբալ միջոցառումների մարտի 23-ի կոչին եւ համանախագահների մարտի 19-ի հայտարարությանը:
Արտգործնախարարներն ու համանախագահները պայմանավորվել են պահպանել սերտ կապերը եւ հնարավորինս շուտ շարունակել բանակցությունները անձամբ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է. Տիգրան Ավինյան. լուսանկարներ
Առաջիկայում հուշագիր կստորագրվի Հայաստանի և Իրանի դեղերի փորձագիտական կենտրոնների միջև
Գևորգ Պապոյանը ՄԱԿ-ի սննդի համակարգերի գագաթնաժողովի մասնակիցներին հրավիրել է Հայաստան
Չգիտեմ՝ կազդի՞ Ռուսաստանի վրա, բայց տալիս եմ 10 օր՝ սկսած այսօրվանից. Թրամփը կրկին վերջնաժամկետ է սահմանել
Ախուրյանի խճուղում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հետաքրքիր է` ինչպե՞ս կվերաբերվեր Վազգեն Ռշտունին իրեն սպանելու ծրագիր մշակած մեղադրյալի ազատ արձակմանը. Եղոյան
Իսկ եթե դատավորը Ռշտունին լինի՞. Ալեքսանյանը գրառում է արել
Կերանայվեն փոխհատուցման գները. Ավանեսյանը հանդիպել է ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարների հետ
ՀԱՀ-ի՝ Ֆարմանյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ արած հայտարարության մեջ վիճելի պնդումներ կան. Ղազարյան
Սարկավագին ազատելու որոշումը իրավական խեղում է՝ ցուցադրելով ՀՀ դատական համակարգի համակարգային նեխվածությունը
2000-ականներ. Աննա Հակոբյանը մինչհեղափոխական անձնական կյանքից լուսանկարներ է հրապարակել
ՀՀ նախագահն այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը
Հրայր սարկավագ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի
Արտահանման կրճատում ըստ էության չունենք, ընդամենը վերացել է ՀՀ-ով ռուսական ոսկու տրանզիտի պրակտիկան. Պապոյան
Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտայում ապօրինի տեղակայված սննդի կետերը. տեսանյութ
Սադրում էր, ասում՝ ծեծեք ինձ. պատարագը վերածել էր ելույթի. Գրիգորյանը՝ եկեղեցում տեղի ունեցածի մասին
Հիբրիդային պատերազմի սկիզբը տրված է, գները տարբեր են, փողը՝ ռուսական ռուբլիով. Սիմոնյանը սքրինշոթ է հրապարակել
Կկառուցվի ագրոդրոնների ուսուցման կենտրոն. նոր ծրագիր «Իմ քայլը» հիմնադրամի կողմից
Պայմանագիր՝ «60+». Զելենսկին Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ամրապնդելու մասին օրենք է ստորագրել
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանին. ձեռք են բերվել պայմանավորվածություններ
Գեղարքունիքի մարզպետն այցելել է Երանոս գյուղի հիմնանորոգված ու նորաբաց մանկապարտեզ. լուսանկարներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառն ընկել է․ երթևեկությունը դարձել է միակողմանի
Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը՝ համաշխարհային ռեկորդակիր և Եվրոպայի չեմպիոն
Մոսկվայի դատարանը տուգանել է Zoom ընկերությանը
Պեսկովը մեկնաբանել է Լավրովի՝ «պատմության մեջ 1-ին անգամ ՌԴ-ն միայնակ է կռվում Արևմուտքի դեմ» հայտարարությունը
Սյունիքում դատախազական ներգործությամբ վերականգնվել է 51 հզր, քրվարույթներով՝ 93 հզր ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
ՀՀ նախագահը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքում է. տեղի է ունեցել խորհրդակցություն. տեսանյութ
Վանաձորի նախկին քաղաքապետն ու եղբայրը գրավի դիմաց ազատ են արձակվել
Նախարարն ամփոփել է Արագածոտնի մարզի ՆԳՆ ծառայությունների կիսամյակի աշխատանքը. տեսանյութ
Լոռիում 2025-ի առաջին կիսամյակում քրվարույթներով վերականգնվել է 14 միլիոն, դատական ակտերով՝ 3 միլիոն դրամ
Ինչու է աղմկում իրավապաշտպանը, և իրականում ինչու են որոշ քննիչներ ազատվել աշխատանքից. մանրամասներ
Arca համակարգի բնականոն աշխատանքը լիովին վերականգնվել է
Ձորագետի կիրճում «Միցուբիշի»-ն գետում արգելափակվել է
ՃՏՊ-ի հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել և չի տեղափոխվել բժշկական կենտրոն. ՊՆ
Մասիսի և Սևանի ավագանիների նախկին անդամները դիտավորությամբ հայտարարագիր չեն ներկայացրել. վարույթը դատարանում է
MyInvest Academy․ ներդրումների մասին առաջին հայալեզու կրթական հարթակը մոբայլ հավելվածում
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի որոշմամբ՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի չորս խորհրդական ազատվել է աշխատանքից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 29-ին
Չափազանց կարևոր է նոր ստանդարտներին համապատասխան վերակենդանացման ծառայության հստակ մակարդակ ունենալը. նախարար
Հիմնանորոգվում է Ակնալիճ-Զարթոնք-Արևիկ ճանապարհին գտնվող կամուրջը, որն ամբողջությամբ քայքայված է եղել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT