Երևան
12 °C
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ:
Ամրամ Մակինյանի խոսքով՝ Միքայել Մինասյանի դրվագը ներառված է մի գործում, որը ՊԵԿ-ում քննվում է շատ վաղուց եւ որեւէ առնչություն չունի իրենց հետ. «Պարոն Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալների մուտգաքրման համար այն դեպքում, երբ նրա մասով ապացույցները խոսում են ոչ թե մեղադրանքի առկայության, այլ դրա բացակայության մասին»: Ըստ Մակինյանի՝ Միքայել Մինասյանը իր 2017 թվականի հայտարարագիրը լրացնելու համար լիազորել է մի ընկերության, որի աշխատակիցը թվերի հանրագումարի առումով տեխնիկական վրիպակ է թույլ տվել, եւ հայտարարագրում ներկայացրել է ավելի շատ գումար, քան Մինասյանն ունի իրականում, իսկ այդ ֆինանսական միջոցների փոխանցումը իր մի հաշվից մյուս հաշվին դիտարկվել է փողերի լվացում. «Սա վերջին երկու տարում ինձ հանդիպած ամենազավեշտալի գործերից մեկն է, այդ առումով մեզ մոտ տարակուսանք է առաջացրել այն, թե ինչպես է վարույթն իրականացնող մարմինը անձի օրինական միջոցների փոխանցումները, որը ինքը կասկածի տակ չի դնում, դիտարկել փողերի լվացում, եւ ինչպես է հայտարարագրում տեխնիկական սխալը, որից եկամուտ չի առաջանում ապօրինի հարստացման հանցակազմի իմաստով, դիտարկում ապօրինի հարստացում. պիտի շատ վառ երեւակայություն ունենաս, որ այսպիսի մեղադրանք առաջադրես, չնայած ասեմ, որ մեղադրանքը, քննարկելով ու անցկացնելով այն քաղաքական հայտարարությունների լույսի ներքո, որ վերջին ժամանակներում բազմաթիվ անգամներ արել են հայտնի քաղաքական գործիչները նրա անձի վերաբերյալ՝ սպասելի է դառնում»:
Ըստ պաշտպանի՝ Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մոտ մեկ ամիս առաջ՝ մարտի 23-ի մոտակայքում, եւ այս մեկ ամսվա ընթացքում ինքը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի հարցաքննվի հայտարարագիրը լրացրած այդ անձը, ինչը, ըստ պաշտպանի, ՊԵԿ-ն ու Դատախազությունը չեն ցանկանում անել. «Այդ հարցաքննության արդյունքում քրեական գործի համար շատ կարեւոր տեղեկություններ կստանանք, այդ վրիպակը նրա անփութության հետեւանքով է եղել, սակայն քննիչն ու դատախազը, լինելով պրոֆեսիոնալ իրավաբաններ, շատ լավ հասկանում են, որ եթե այդ հարցաքննությունը կատարվի, մեղադրանքը կտեղափոխվի քաղաքական դաշտ»: Մակինյանի կարծիքով՝ նրանց նպատակը Մինասյանին կալանավորելն է. երբ դրան հասնեն, նոր միայն այդ հարցաքննությունը կկատարեն:
Նշենք, որ կալանավորման միջնորդությունը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանին, եւ այն դեռեւս քննարկման փուլում է. «Ո՞նց պատահեց, որ վարույթն իրականացնող մարմինը որպես մեղադրյալ ներգրավելուց հետո սպասեց մեկ շաբաթ, նոր կալանավորման միջնորդություն ներկայացրեց. հարցն այն է, որ մեղադրյալ ներգրավելու ժամանակ հերթապահ են եղել Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավորները, իսկ իրավական հանրությունը գիտի, որ այնտեղի դատավորները աչքի են ընկնում օբյեկտիվ, համարձակ դատական ակտերով եւ շատ լավ հասկացել են՝ եթե այդ օրերին ներկայացնեին միջնորդությունը, հավանականությունը, որ այն կմերժվեր, հարյուր տոկոս է, այդ պատճառով էլ սպասել են Շենգավիթի նստավայրի հերթապահությանը»: Մակինյանը շեշտեց, որ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ առանց հիմնավոր կասկածը փաստող ապացույցների բավարարվել է Գագիկ Խաչատրյանի կալանավորման միջնորդությունը, բավարարվել են Վահագն Հարությունյանի, Սամվել Մայրապետյանի, Արա Մինասյանի կալանավորման միջնորդությունները:
Հարցին՝ այս ընթացքում վարույթն իրականացնող մարմինը Մինասյանին ծանուցում ուղարկե՞լ է, հրավիրե՞լ է հարցաքննության, Մակինյանը պատասխանեց. «Երբ ծանուցում են ուղարկում արտասահմանում գտնվող անձին՝ իմանալով, որ ավիափոխադրումները շատ մեծ խնդրի առաջ են կանգնած այս օրերին, ո՞նց են պատկերացնում նրա վերադարձը»: Մինասյանը, սակայն, այդ մասին ՊԵԿ-ին չի տեղեկացրել. ըստ պաշտպանի՝ հանրային փաստերը ապացուցման ենթակա չեն:
Մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք նաեւ Պետեկամուտների կոմիտե, որտեղից նշեցին, որ կլինի պաշտոնական հաղորդագրություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT