Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերում և պիտի քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. Փայլան

24/04/2020 schedule12:18

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը համոզված է, որ անցյալի իրողությունների հետ առերեսվելու միակ վայրը այդ երկրի խորհրդարանն է։ Ըստ նրա՝  Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նման թեմայով քննարկումներ պիտի տեղի ունենան 100-րդ տարվա կենսագրությունը բոլորող Թուրքիայի խորհրդարանում։

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ընդդիմադիր պատգամավորն այս մասին հայտնել է թուրքական «Evrensel» թերթի հետ զրույցում։

«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերում։ Հայ ժողովուրդը և նրա մշակութային արժեքները ոչնչացվել են։ Ավաղ, 105 տարի շարունակ անցյալի հետ առերեսում չի եղել, դեռ մի բան էլ ժխտողական քաղաքականությունն է շարունակվել»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ շեշտել է Փայլանը։

Նա հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության համար պատասխանատու երիտթուրք ղեկավարներից Թալեաթի և Էնվերի անուններով դեռ պողոտաներ ու զբոսայգիներ կան Թուրքիայում։ Կործանարար նույն քաղաքականությունը, ըստ Փայլանի, այսօր էլ շարունակվում է կիրառվել քուրդ ժողովրդի նկատմամբ։ Ատելության հանցագործություններին վերջ դնելու համար հարկավոր է առերեսվել անցյալի հետ։ Հայ պատգամավորի կարծիքով՝ եթե դա տեղի չունենա, ապա հանցագործությունների կրկնման ռիսկը ավելի հավանական կդառնա։

Փայլանը նաև հիշեցրել է, որ անցած տարիներին՝ սկսած 2013-ից, Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Ապրիլի 24-ին, բայց ոչ մի անգամ չի խոսել Ցեղասպանության հանցագործների մասին։

«Ցավակցելով հանդերձ՝ 105 տարի անց էլ ինքն է հալածանքները շարունակում։ Բանտերում չպետք է լինեն քաղաքական գործիչներ, լրագրողներ»։

Անդրադառնալով այլ երկրների խորհրդարանների՝ Հայոց ցեղասպասպանության մասին բանաձևերի ընդունմանը՝ Կարո Փայլանը նշել է. «Այդ ամենը մեր վերքերը չեն ապաքինում։ Անհրաժեշտ է, որ մեր երկրի խորհրդարանում այդ հարցը քննարկվի։ Աշխարհասպյուռ հայությունը արդարությունը պիտի կարողանա գտնել հենց Թուրքիայի խորհրդարանում։ Վաղը ես խորհրդարանին առաջարկելու եմ առերեսվել Հայոց ցեղասպանությանը և արդարացի անվանում տալ կատարվածին»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3755 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել