Երևան
12 °C
«Օրվա խորհուրդը բազմաթիվ մտորումների առիթ է տալիս»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու ավելացրել. «Օրվա խորհուրդը բազմաթիվ մտորումների առիթ է տալիս: Եվ դրանք ոչ այնքան պատասխաններ են՝ ուղղված պատմությանն ու աշխարհին, որքան կենսական հարցադրումներ մեր ներկայի ու գալիքի համար»:
Մխիթարյանի գրառման մեջ նաև ասված է. «Ի՞նչ է փոխվել մեր տեսակի մեջ դար ու 5 տարի անց: Նախևառաջ, փոխվել է մեր աշխարհընկալման ողնաշարը: Մենք այն հայը չենք, որը հավատում և ոգևորվում էր այն մտքից, թե երիտթուրքերի վարած քաղաքականությունը իրավունքներ էր սահմանելու Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, նրանց մտքի ու մշակույթի թռիչքին հող էր տալու, ի վերջո, մարդակենտրոն էր լինելու: Մեր՝ աշխարհին անվերապահորեն հավատալն ու վստահելն, այսօր վերափոխվել է դեպի ազգային շահերն ու անկախության, ինքնիշխանության առաջնահերթությունը:
Ո՞րն է պատմության մեր դասը, և որքանո՞վ ենք մենք խոհեմ ճիշտ դասեր քաղելու ճանապարհին: Արևմտյան Հայաստանը հայերից «մաքրելու»՝ Օսմանյան Թուրքիայի քաղաքականությունը մեկնարկել և իրագործվում էր դեռևս Հայոց ցեղասպանությունից շատ առաջ. հայերին կոտորել են տասնամյակներ շարունակ, փորձել են խեղդել մեր ազատագրական պայքարի ոգին, խեղճացնել մեր առաջադեմ միտքը, սեփական ինքնությունը ծաղկեցնելու երազանքը: Հետևաբար, ցանկացած ազգի «շարժիչը» կրթված, գիտելիքահենք, սեփական շահը մտքով, սրտով և ուժով պաշտպանող անհատն է, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ ազգային վերազարթոնքը պայմանավորված է, նախևառաջ, որակյալ կրթությամբ և այն ազգային օրակարգի առաջնահերթություն դիտարկելու կամքով:
Ի՞նչ հնարավորություններ մենք ունենք Հայոց ցեղասպանության հետևանքով համաշխարհային ազգ դառնալուց հետո: Այո՛, մենք հիմա գլոբալ ազգ ենք, և սա մեր պետության վահաններից մեկը պետք է լինի: Մեր հռչակած «Ուժեղ Հայաստան, ուժեղ սփյուռք» հայեցակարգը և համահայկական ներուժը, դրա թիրախային և արդյունավետ կիրառումը, ազգային նշանակության հարցերի շուրջ համախմբումը մեզ համար առաջընթացի նոր, ավելի մարտունակ ուղիներ են բացում: Եվ այս հայեցակարգը գլոբալ ազգ-ամուր պետություն բանաձևի լիարժեք իրագործման եզակի հնարավորությունն է: Այս հարցերը, որոնք հաճախ հռետորական են, կարելի է երկար շարունակել, և դրանց պատասխանները յուրաքանչյուրս պետք է մեր մեջ գտնենք: Սակայն մեկ բան աներկբա է. մենք այլևս չենք նվնվում, մենք հաղթահարել ենք զոհ լինելու բարդույթը, մենք, այո՛, չենք հաշտվել մեր վշտի հետ, բայց և չենք պարտվել նրան, մենք այսօր կանք, ուժեղ ենք ու պահանջատեր, իսկ մեր լինելիությունն այլևս երբեք չի դրվի հարցականի տակ»:
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT