Երևան
12 °C
Երեկ գիշեր ժամը՝ 22։ 30-ից 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։ Այս մասին գրում է «Ա1+»-ը:
Աղբյուրի հետ զրույցում Սեդա Սաֆարյանն ասել է, որ բռնություն գործադրողները եղել են մի խումբ (5-6 հոգի) անհավասարակշիռ մարդիկ։ Ըստ տիկին Սաֆարյանի՝ նրանք գիշերը բարձրաձայն հայհոյել են, փեսան էլ դուրս է եկել և փորձել պարզաբանում ստանալ, թե ինչու են հայհոյում և մարդկանց անդորրը խանգարում։ «Փեսայիս խփել են առանց պատճառաբանության, ու էդպես վրա են տվել։ Ուզում եմ հասկանալ, եթե միայն փեսայիս հետ էր խնդիրը, ինչո՞ւ էին նաև կանանց ծեծում։ Էսքան խուլիգանության դեպք էինք տեսել, սենց բան չէի տեսել։ Ուղղակի ապշած եմ»,- ասել է Սեդա Սաֆարյանը, և հավելել, որ ծեծողները բակից մի փոքր էլ հեռացել են, նոր ծեծել, որ չնկարահանվեն։
Այնուհետև կանայք փորձել են միջամտել, սակայն իրավիճակն ավելի է սրվել։ Սեդա Սաֆարյանի խոսքով՝ նույնիսկ հարևաններն են միջամտել, սակայն նրանց նույնպես խփել են։ Ըստ Սաֆարյանի՝ միջադեպին մասնակից ոստիկանության նախկին աշխատակցի կինը զանգել է ոստիկանություն, սակայն ամուսինը հետ է զանգել և տեղեկացրել, որ ամեն ինչ հանդարտվել է, կարիք չկա ժամանել դեպքի վայր։
«Ոստիկանների ասելով՝ իրենց ապակողմնորոշել են, դրա համար իրենք թեև դեպքի վայր գալու մտադրություն են ունեցել, բայց չեն եկել և հետ են գնացել։ Ասացին՝ մենք կարող էինք բռնել ծեծողներին, եթե ոստիկանության նախկին աշխատողը մեզ չապակողմնորոշեր»,- «Ա1+»-ին պատմել է Սեդա Սաֆարյանը։
Գիշերվա մինչև ժամը 03։00-ը տիկին Սաֆարյանն ու հարազատները Ոստիկանության Շահումյանի բաժնում են եղել։ Ըստ Սաֆարյանի՝ այդ ընթացքում էլ ծեծողներին չէին հայտնաբերել և նույնիսկ ինքնությունը չէին ճշտել։ Սեդա Սաֆարյանի խոսքով՝ հարազատները դեռ բուժզզննում չեն անցել։ «Երեխուս գլուխը ցավում է, ասում է՝ ընկած վիճակում քացով խփել են, ձեռքերով գլուխը պահել է։ Աղջկաս տալի ականջին բռունցքով հարվածել են, քացով ծնոտին են խփել»,- ասել է նա։ Սեդա Սաֆարյանը քիչ անց պատրաստվում է կրկին ներկայանալ ոստիկանություն, պարզել, թե ինչ ընթացքում է գործը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT