«Հանրակացարան չենք գնա, օդանավակայանում ավելի հարմարավետ է». ՀՀ քաղաքացիները կրկին «Դոմոդեդովոյում» են

Մի խումբ ՀՀ քաղաքացիներ կրկին հավաքվել են «Դոմոդեդովո օդնավակայանում և հրաժարվում են տեղափոխվել ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից առաջարկված հյուրատներ: Նրանք պնդում են, որ հյուրատներում ոչ հարմարավետ պայմաններ են, ութ հոգու միանգամից մի սենյակում են տեղավորում, իսկ օդանավակայանի նստարաններին, չնայած որ քաղաքացիները ավելի մեծ խմբով են տեղավորված՝ ըստ իրենց, ավելի անվտանգ է և հարմարավետ: Քաղաքաքացիները չեն պատրաստվում ըմբռնումով մոտենալ այն փաստին, որ այս պահին դեսպանատունը արդեն հյուրատներում տեղավորել է թվով 335 քաղաքացու և թերևս, հնարավորություն չունի ևս նույնքանի հատկացնել առանձին-առանձին և չափազանց հարմարավետ պայմաններով հյուրանոցային համարներ:

ՀԺ-ն զրուցեց օդանավայականում այս պահին գտնվող քաղաքացիներից մեկի՝ Սարգիս Մաթևոսյանի հետ, որը պնդեց, որ եթե նույնիսկ ոստիկանությունը իրենց դուրս հրավիրի, իրենք դեսպանատան առաջարկած հանրակացարան չեն գնա ու պատրաստ են ցրվել միայն այն պարագայում, եթե իրենց առաջարկվի ավելի լավ պայմաններ:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում տարածված Աէրոֆլոտ ավիաընկերության կողմից հետաձգված թռիչքին, ըստ քաղաքացիների, խոսքը Կրասնոյարսկ-Մոսկվա-Երևան չվերթի մասին է, որի տոմսերը իրենք գնել են ապրիլի 16-ին: Քաղաքացիները, սակայն, հրաժարվեցին մեզ ցույց տալ այդ տոմսերը և կտրոնները, որոնք կապացուցեն, որ նրանք տոմսը գնել են ապրիլի 16-ին: «Աէրոֆլոտ» ընկերության պաշտոնական կայքում ևս մենք չկա որևէ տեղեկություն ապրիլ ամսվա մեջ իրականացված որևէ ուղղությամբ տոմսի վաճառքի վերաբերյալ: Ավիաընկերությունը կայքում ապրիլի 23- տեղադրել է լուր, ըստ որի մայիս ամսվա չվերթների ցուցակը ենթարկվելու է փոփոխության և ուղևորներն ու նրանք, ովքեր ունեն նախօրոք ձեռք բերված տոմս՝ կարող են երկարացնել դրանց ժամկետը:

Անձամբ Սարգիս Մաթևոսյանը օդանավակայան է եկել մերձմոսկովյան շրջաններից մեկից: Պատմում է, որ վերադարձի տոմս գնել է մարտի 15-ին՝ ապրիլի 1-ին նախատեսված չվեթով Հայաստան վերադառնալու համար, սակայն,«Նորդ Վինդ» ավիաընկերությունը, բնականաբար, հետաձգել է չվերթը և նախօրոք տեղեկացրել, որ այն տեղի կունենա ապրիլի 30-ին: Քաղաքացին տեղավորվել է ընկերների մոտ, ինչ-որ շինհրապարակում, որը վերջերս, նույնպես, փակվել է, բայց երեկ «Նորդ Վինդ»-ը կրկին տեղեկացրել է, որ ապրիլի 30-ի թռիչքը ևս չի կայանա, այն հետաձգվում է մեկ ամսով: Այդ ամենով հանդերձ, Սարգիս Մաթևոսյանը որոշել է ժամանել «Դոմոդեդովո»: Նա պնդեց, որ իրենց են մոտենում օդանավակայանի ինչ-որ աշխատակիցներ և հավատացնում են, որ վաղը նախատեսված է Մոսկվա-Երևան թռիչք: Ըստ նրա, ոստիկանությունն էլ ցանկացել է դուրս հրավիրել նրանց, սակայն, տեղեկանալով, որ վաղը կա թռիչք, ասել է՝ ոչինչ, լավ, կարող եք սպասել:

Ինչքանո՞վ է հավաստի թռիչքի մասին տեղեկությունը, քաղաքացին չկարողացավ ասել: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից մեզ փոխանցեցին, որ վաղը՝ ապրիլի 27-ին Մոսկվա-Երևան թռիչք նախատեսված չէ: Ըստ դեսպանության պաշտոնական էջում հրապարակված տվյալների՝ այս պահին հազարից ավելի քաղաքացի հերթագրվել և սպասում է հնարավոր թռիչքի: Թվով 335 քաղաքացու դեսպանությունը տեղավորել է մոսկովյան հյուրանոցներում և հյուրատներում:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3066 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը