Երևան
12 °C
Պետությունը կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 3-րդ միջոցառման պայմաններում փոփոխություններ է կատարել, որով ավելի շատ տնտեսավարողներ կդառնան ծրագրի շահառու:
Այս մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը՝ ներկայացնելով երրորդ միջոցառման ընթացքը։
Նա հիշեցրեց, որ 3-րդ միջոցառումն ուղղված է այն փոքր ու միջին ձեռնարկություններին, որոնց 2019 թվականի շրջանառությունը կազմել է 24-500 մլն դրամ: Մարգարյանի խոսքով՝ այս պահին ծրագրով 1200 դիմումներից հաստատվել է 461-ը, որը գումարով կազմում է մոտ 5.2 մլրդ դրամ:
Ծրագրում ի սկզբանե ընդգրկված էին հետեւյալ ոլորտների կազմակերպությունները՝ մշակող արդյունաբերություն, կացություն, հանրային սննդի կազմակերպում, փոխադրումներ, պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ, առողջապահություն:
Ավելի ուշ այդ ցանկը համալրվել է հետեւյալ ոլորտներով՝ նախադպրոցական կրթություն, մասնավոր մանկապարտեզներ, սպորտի բնագավառում գործունեություն, սպորտային ակումբներ, լողավազաններ, զվարճությունների եւ հանգստի կազմակերպման այլ գործունեություն, բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման եւ ինտերնետային ակումբների, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն:
«Պայմաններում փոփոխություններ են կատարվել: Եթե նախկինում պնդում էինք, որ ծրագրին դիմող յուրքանչյուր ՓՄՁ-ի անցյալ տարվա յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպետք է լինի ավելի փոքր, քան ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսը, ապա դիմումների արդյունքում տեսանք, որ մի շարք կազմակերպություններ, հատկապես տուրիստական կազմակերպություններ եւ սեզոնային աշխատանք անողներ, այս ֆիլտրի պատճառով դուրս են մնում, որոշեցինք փոփոխություն անել ու սահմանել, որ 2019-ի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառություն չպետք է լինի ավելի, քան ամբողջ տարվա շրջանառության 70 տոկոսը»,- նշեց Մարգարյանը՝ հավելելով, որ սրա արդյունքում շահառուների քանակը կտրուկ աճել է:
Նա ընդգծեց՝ հարկային եւ վարկային բարվոք պատմությունը մնացել է որպես հիմնական պայման, սակայն հարկային պատմության ֆիլտրում փոփոխություն է եղել:
«Նախկինում ասվում էր, որ տնտեսավարողը նախորդ 365 օրում պետք է հարկերի բռնագանձման շուրջ վարույթ չունենա, դրա արդյունքում մի շարք տեխնիկական պատճառներով մի շարք ընկերություններ այս ֆիլտրին չեն կարողանում համապատասխանել: Փոփոխությամբ սահմանվել է, որ պայմանը գործում է, սակայն եթե կազմակերպությունը չի բավարարում այդ պայմանին, բայց դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն, ապա նույնպես կարող է մասնակցել: Սակայն այն կազմակերպությունները, որոնք մասնակցում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հարկային պարտավորություն չունենալու սկզբունքով, վճարում են վարկի տրամադրման 1 տոկոս վճար»,- ասաց փոխնախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻշխան Սաղաթելյանը սուտասան է, աչքիս առաջ եկավ նրա՝ ՀՅԴ գրասենյակ արագ ոստոստալու տեսարանը. Սիմոնյան
Սպասվում է մեծ ծավալի կեղծ լուրերի՝ ֆեյքերի տարափ, միացված է ընդդիմադիրների մասովկան. Հարությունյան
«Իմ Քայլը» հիմնադրամի թիմն Արագածոտնի շահառու ընտանիքներին ուսուցանել է ջերմատնային աշխատանքների կազմակերպումը
Ապօրինի գույքը պահելու վերջին հույսը ՍԴ-ն ջրեց, ԱԺ-ում անցան սանձարձակության․ Սաֆարյան
Իրար մեջ գզվռտոցը, վեճն ինչի՞ մասին է՝ հաջորդ ցուցակներում հայտնվելու ընդդիմադիր մրցույթը սկսված է. Սիմոնյան
ԲԴԽ նախագահը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
Խոսակցությանը միջամտեց հազարից մեկ դահլիճ մտնող Իշխանը, լկտի պահվածքով հրահրեց իրավիճակ. Սիմոնյան
1 վարելահող, 3 արոտավայր. վարչապետը հայտնել է Եղեգնաձորի սեփականությանն անցած տարածքների մասին
ԱԺ-ում լարված իրավիճակն առաջացել է արագավազ Իշխանի խուլիգանական պահվածքի արդյունքում. Հովհաննիսյան
Հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը
Հռոմի պապի հուղարկավորության օրը հայտնի է
ԱԺ-ում լարված միջադեպի պատճառը ընդդիմության կողմից Ցեղասպանության հերքման մասին նախագիծը չէր․ Վարդանյան
Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական
Խոզնավարում կրակոցները, հնարավոր է, արձակվել են ադրբեջանական դիրքերից. ԵՄ դիտորդական առաքելություն
Նիկոլ Փաշինյանի կողմից վարույթներին միջամտելու որևէ դեպք չեմ նկատել. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Ալեն Սիմոնյանը «նախագահական նկար» է հրապարակել ու շնորհավորել Խաչատուրյանին
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները՝ ԵԱ թիմային հաշվարկի հաղթողներ
Մի՛ լսեք մարդկանց, որոնք ուզում են սոցիալական բեռը ձեզ վրա մեծ լինի, որ իրենց փողերը չերևան. Ալեքսանյան
Եթե Գեղամ Մանուկյանը գոյություն չունենար, կարելի էր նրան հորինել. Ձեր ելույթները Ձեզ էլ են ծխեցնում. Կոնջորյան
«Լեքսուս»-ը վրաերթի է ենթարկել տրոլեյբուսի հետնամասում աշխատանքներ կատարող վարորդին
Գառնիկ Դանիելյանը սադրեց, Գեղամ Մանուկյանը հարձակվեց. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց
Ռուբինյանը և դեսպան Սոֆիանոպուլոսը քննարկել են ՀՀ-Հունաստան խորհրդարանական համագործակցության ընդլայնման հարցեր
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության դեպք. տեսանյութ
Երևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովը
ՏԿԵՆ-ը պարզաբանել է՝ ինչ լուծումներ է առաջարկել Քասախ և Պռոշյան համայնքների տրանսպորտային խնդրի լուծման համար
Դիլիջանի Հովհաննես Շարամբերյանի անվան գեղարվեստի դպրոցը հիմնանորոգված և կահավորված է. վարչապետ
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր անդամ ունի
Կոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհը
4 անձի սպանած, ևս 7-ին հրազենային վնասվածքներ պատճառած Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Ապրիլի 22-28-ը Լիմասոլ քաղաքում կանցկացվի սամբոյի Եվրոպայի առաջնությունը
Ապրիլի 23-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ
Գյումրու օդանավակայան տանող ճանապարհին կիրականացվի միջին նորոգում
Ի՞նչ է սպասվում Վատիկանում Հռոմի պապի մահից հետո. մինչ իր վախճանը նա փոխել էր հուղարկավորության կարգն ու ձևը
Վահագնաձոր գյուղի մոտակայքում մեքենան ընկել է Փամբակ գետը
Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման պատարագ Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում
Վատիկանը հայտնել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան պատճառը
Անչափահասները, երիտասարդները թմրամիջոցների թեստ կհանձնեն մասսայակա՞ն, թե՞ կամավորության տարբերակով. ՆԳ նախարար
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը՝ Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ
ԱՄՆ օդանավակայաններից մեկում թռիչքի պահին մարդատար ինքնաթիռ է այրվել
Հունաստանն ու հելլենիզմը պիտի միավորվեն թուրքական օկուպացիայի դեմ. հույն արքեպիսկոպոս
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT