Երևան
12 °C
Ապրիլի 26-ին «Փաստերի ստուգման հարթակը» (fip.am) հրապարակել էր մի հոդված, որտեղ նշված է, որ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանը թաղապետարանի տարբեր հաստիքներում է նշանակել կոռուպցիայի համար նախկինում դատապարտված, խաղաղ ցուցարարների ծեծուջարդին մասնակցած ՀՀԿ-ական մի շարք կադրերի:
Կայքը նաեւ մատնանշել էր, որ Թադեւոսյանի հետ սեփական բիզնեսում փոխկապակցված անձինք թաղապետարանում տարբեր ստորաբաժանումներում են աշխատում: Օրինակ՝ 2020 թվականին Թադեւոսյանն իր տեղակալ է նշանակել Գեւորգ Բադեյանին, իսկ վերջինիս տղան՝ Երեմ Բադեյանը, եւս աշխատում է նույն թաղապետարանի բաժիններից մեկում՝ որպես առաջատար մասնագետ։
Թադեւոսյանի մյուս տեղակալը՝ Կարեն Մկրտչյանը, որը նշանակվել է այս պաշտոնին 2020 մարտին, նույնպես նախկին հանրապետական է, որը 2017-2019 թվականներին եղել է Վարդենիսի քաղաքապետի տեղակալը, իսկ 2017-ի ընտրությունների ժամանակ ակտիվ աշխատել է ՀՀԿ-ի համար:
Թաղապետարանում վերջին նշանակումներից է նաեւ Արամայիս Ավետիսյանը, որը, ըստ fip.am-ի, 2016 թվականի հուլիսի 29-ին՝ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ, մասնակցել է ցուցարարների վրա հարձակումներին: Նա հենց այն քաղաքացիական հագուստով անձանցից է եղել, որոնք ծեծ ու ջարդի են ենթարկել խաղաղ ցուցարարներին: Այդ ժամանակ Արամայիս Ավետիսյանը քաղաքապետարանում որպես բաժնի պետ է աշխատել եւ 2016 թվականի դեկտեմբերին կաշառք ստանալիս բռնվել:
Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով կայքի հրապարակած տեղեկություններին, նկատեց, որ Աջափնյակ վարչական շրջանի ներկայիս ղեկավար Թելման Թադեւոսյանը մինչեւ այդ նշանակումը ղեկավարել է Նուբարաշեն վարչական շրջանը, եւ այդ պաշտոնում իր ցուցադրած արդյունքները հիմք են հանդիսացել, որպեսզի քաղաքապետը նրան առաջարկի ավելի ընդարձակ ու բազմամարդ վարչական շրջանի ղեկավարումը:
«Պարոն Թադեւոսյանը պատվով կատարել է իր պարտականությունները Նուբարաշենում եւ շարունակում է կատարել Աջափնյակում: Ինչ վերաբերում է Թադեւոսյանի վարած կադրային քաղաքականությանը, կամ ներկայումս նրա հետ Աջափնյակում աշխատող այս կամ այն պաշտոնյային, կարծում եմ՝ ավելի տեղին է լսել հենց նրա մեկնաբանությունը: Համենայն դեպս ներկայումս կամ նախկինում այս կամ այն կուսակցության անդամ լինելը բացարձակ հիմք չէ՝ անձի կատարած աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար»,- ասաց Կարապետյանը:
Ըստ fip.am-ի՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը տարբեր պաշտոնների է նշանակում իր հետ միասին Երեւանի մետրոպոլիտենից արտոնյալ գնով տարածք վարձակալելու սխեմաների մասնակցած անձանց: Ուսումնասիրության համաձայն՝ Թելման Թադեւոսյանին նախկինում պատկանած «Զառա» ՍՊԸ-ն 2013 թվականին Երեւանի մետրոպոլիտենի հետ 25 տարով տարածքի վարձակալության պայմանագիր էր կնքել՝ վարձակալելով «Սասունցի Դավիթ» կայարանի 38․4մ² մակերեսով նախասրահը։ Ընդ որում, «Զառա» ՍՊԸ-ն հիմնադրվել էր այդ պայմանագրի կնքումից 18 օր առաջ։ Թեեւ ստեղծման պահին «Զառա» ՍՊԸ-ի բաժնեմասերի 100 տոկոսը պատկանել է Թելման Թադեւոսյանին, սակայն հետագայում 50 տոկոսն օտարվել է մետրոպոլիտենի աշխատակից Գուրգեն Մինասյանին, իսկ 2018 վականին հուլիսին Թելման Թադեւոսյանը մնացած 50 տոկոս բաժնեմասն օտարել է հենց վերը նշված Երեմ Բադեյանին։
Հակոբ Կարապետյանը նկատեց, որ համատեղ բիզնես ունենալու կամ ճանաչած մարդուն նշանակելու մեջ որեւէ խնդիր չի տեսնում: Ըստ խոսնակի՝ թերեւս միակ խնդիրն այն է, որ Թադեւոսյանը նշանակել է մարդու, որը նախկինում դատապարտված է եղել կաշառակերության համար: «Քաղաքապետարանը խնդիր է տեսնում այն տեղում, որտեղ դրանք օրենսդրականան մակարդակում են, եթե օրենսդրությունը չի արգելում նշանակել այս կամ այն պաշտոնին, ուրեմն տվյալ նշանակումն արդեն դա անողի պատասխանատվության դաշտում է»,- եզրափակեց Կարապետյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT