Երևան
12 °C
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը որոշել է կարանտինի ընթացքում անակնկալ մատուցել իր լսարանին: Այսօր՝ ապրիլի 29-ին, ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանված է «Ինչո՞ւ» երգի հիման վրա: Խոսքերի հեղինակը Լաուրա Հովհաննիսյանն է, երաժշտությունը գրել է ինքը: Երգում խոսվում է մի թեմայի մասին, երբ ինչ-որ մեկի հետ արդեն վերջացած հարաբերություններից հետո նա նորից հայտնվում է քո կյանքում՝ 2-րդ հնարավորություն ստանալու նպատակով:
«Կարծում եմ՝ շատերի հետ պատահել է նման դեպք: Մեզանից ոմանք գուցե տվել են 2-րդ շանս, ոմանք՝ ոչ: Երգում շանս չի տրվում: Տեսահոլովակի սյուժեով փորձել ենք այնպես ներկայացնել, որ, երբ դու փորձում ես ազատվել նախկին հարաբերությունների բոլոր հուշերից, ուզում ես դրանք մի «ճամպրուկի» մեջ հավաքակած ամեն գնով դեն նետել քո կյանքից, քանի դեռ այդ մտքից գիտակցաբար չազատվես, այն շարունակ հայտնվելու է քո ճամփին եւ հիշեցնելու է անցած օրերի մասին: Տեսահոլովակով ցույց ենք տվել, որ, երբ իսկապես գիտակցաբար ազատվում ես այդ հին, անցած, ցավոտ հուշերից, քո առջեւ հայտնվում է լուծումը, եւ եթե ուզում ես վերջ դնել այդ հարաբերությանը, ապա պետք է դա անել ժպիտով, համարել դա ուղղակի կյանքի փորձ եւ անցնել առաջ, այլ ոչ թե տառապել ու հուզվել: Կարծում եմ՝ թե տեսահոլովակի սյուժեն, եւ թե երգի թեման շատերի հոգուն մոտ կլինի»,- նշում է երգչուհին:

Տեսահոլովակի ռեժիսորը Վարուժան Գալտակյանն է: Իր կերպարներով ու ոճով Աստղիկը, ինչպես միշտ, զբաղվել է ինքը: Ըստ նրա՝ ստացվել է գունվոր, ուրախ ու դրական աշխատանք: Այն նկարահանվել է Բյուրականում եւ Երեւանում 2019թ. ամռան վերջին, սակայն ներկայացվում է հիմա՝ կորոնավիրուսի տարածման պատաճռով հայտարարված կարանտինի ընթացքում:
«Այս շրջնում, երբ բոլորս տանն ենք եւ կարիք ունենք լավ եւ դրական էներգիայի, ես ցանկացա իմ հանդիսատեսին թեկուզ հեռվից անակնկալ մատուցել եւ այս դժվար օրերին փորձել նրանց ուրախություն պարգեւել, լավ ու դրական տրամադրություն փոխանցել իմ ստեղծագործությամբ եւ որոշեցի հենց այս շրջանում նվիրել նրանց նոր երգ ու տեսահոլովակ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հանդիսատեսի դատին հանձնելուց հետո մի քանի ժամվա ընթացքում հասցրել է մի շարք դրական արձագանքներ ստանալ:

Աստղիկ Սաֆարյանը բավական հաճախ է տեւական ժամանակուվ լինում Իսպանիայում՝ Բարսելոնայում: Հիմա՝ կարանտինի շրջանում էլ այնտեղ է: Մեկնել է այս տարվա հունվարին՝ Ամանորը նշելու: Հետո սկսվել են սահմանափակումները, ու չի կարողացել վերադառնալ: Ինչպես հայտնի է, Իսպանիայում կարանտինի կանոնները բավական խիստ են, բայց երգչուհին իր մոտեցումներն ունի, չի կենտրոնանում բացասականի վրա:
«Դժվար չէ: Ես փորձում եմ դրական մոտենալ եւ այս շրջանն իմ օգտին ծառայեցնել: Կանոններն այստեղ խիստ են, բայց փորձում ենք պահպանել դրանք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ շատ է կարոտել Երեւանը:

Բացի երգով ու աքսեսուարների մոդելավորմամբ զբաղվելուց՝ Աստղիկը նաեւ բիզնես ունի հենց Բարսելոնայում: Նա առցանց խանութ ունի, որով վաճառում է իր ապրանքանիշի աքսեսուարները: Նշում է, որ կարանտինն իր բիզնեսին չի խանգարել:
«Առցանց խանութի լավ կողմերից էլ հենց դա է, որ այն միեւնույն է շարունակում է գործել: Այստեղ բանակցություններ եմ վարում այլ գործընկերների հետ, քանի որ բիզնեսս ամբողջությամբ վաճառելու առաջարկ եմ ստացել: Տեսնեմ: Ժամանակը ցույց կտա՝ որն ինձ համար լավ տարբերակ կլինի:
Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա Աստղիկ Սաֆարյանը շատ գաղափարներ ունի: Դրանք կապված են թե երգարվեստի, եւ թե իր ապրանքանիշի հետ: Սպասում է սահմանփակումների վերացմանը, որպեսզի կարողանա վերդառնալ բնականոն կյանքին: Հուսով է՝ դա շոտ կլինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT