Մայիսի 4-ից ազատ տեղաշարժի սահմանափակումները կհանվեն․ փոխնախարար

Մայիսի 4-ից որոշում է կայացվելու հանել ազատ տեղաշարժի սահմանափակումները։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

«Այսինքն՝ բոլոր քաղաքացիները ՀՀ տարածքում կկարողանան ազատ տեղաշարժվել։ Միեւնույն ժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը։ Այդ արգելքը մնում է այն պատճառով, քանի որ կա որոշակի ռիսկային մոտեցումներ համավարակի տարածման հետ կապված»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ այս ամբողջ նոր փաթեթի շրջանակում գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են։

«Մնում են որոշ սահմանափակումներ տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ։ Մասնավորապես՝ այդ սահմանափակումները վերաբերելու են մանրածախ եւ մեծածախ առեւտրին։ Սահմանափակումներ գրեթե չեն լինելու մանրածախ եւ մեծածախ առեւտրում։ Միայն պահպանվելու է սահմանափակումը առեւտրի իրականացման վայրերում՝ մոլերում, հանրախանութներում։ Միայն իրենց տարածքում գործող սննդի, պարենային, գյուղատնտեսական արտադրատեսակների խանութները եւ դեղատները կգործեն»,- ասաց փոխնախարարը։

Նա ընդգծեց, որ բացվելու է մշակող արդյունաբերությունը՝ իր բոլոր գործունեության տեսակներով։

«Մենք չենք ունենա որեւէ սահմանափակում մայիսի 4-ից սկսած՝ կախված մշակող արդյունաբերության հետ։ Մշակող արդյունաբերության ոլորտից կբացվի տեքստիլը, կահույքի արտադրությունը, կոշիկի արտադրությունը եւ այլ ոլորտներ»,- ասաց նա։  

Սիմոնյանի խոսքով՝ հանրային սննդի կազմակերպման առումով կգործեն այն ռեստորանները, սրճարանները եւ բարերը, որոնք կունենան բացօդյա տարածք։

«Եթե ունեն փակ տարածքներ, փակ տարածքներում սպասարկում չի իրականացվի։ Միեւնույն ժամանակ բուսաբանական եւ կենդանաբանական այգիները նույնպես կբացվեն, եւ արգելոցների գործունեությունը նույնպես կթույլատրվի։ Սպորտային օբյեկտների գործունեությունը բացառապես կթույլատրվի պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման համար, ինչպես նաեւ կթույլատրվի սպորտային ակումբների գործունեությունը»,- ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ մայիսի 4-ից կթույլատրվեն նաեւ լվացման, մաքրման եւ չոր մաքրման ծառայությունները, գեղեցկության սրահների եւ վարսավիրանոցների գործունեությունը։

«Չսահմանափակված գործունեության տեսակների վերաբերյալ կլինեն հատուկ կանոններ, ուղեցույցներ՝ ըստ ոլորտների։ Ցանկացած ոլորտ, իր գործունեությունից կախված, կունենա ուղեցույց եւ սանիտարահամաճարակային իրավիճակով պայմանավորված նոր կանոններ։ Կանոնները խիստ կվերահսկեն բոլոր տեսչական մարմինները եւ պատասխանատու գերատեսչությունները։ Կխնդրեմ եւ կհորդորեմ մեր բոլոր տնտեսվարողներին, որոնք իրենց գործունեությունն իրականացնելու են, առաջնորդվեն ե՛ւ կանոններով, ե՛ւ ուղեցույցով։ Կանոնները եւ ուղեցույցները կհրապարակվեն կառավարության կայքէջում, ինչպես նաեւ covid19gov.am կայքում։ Մեր թեժ գծերը նույնպես կգործեն. հարցերի դեպքում կարող եք դիմել։ Կանոնների պարզաբանման հետ կապված նույնպես կտրվի համապատասխան խորհրդակցություն»,- ասաց Սիմոնյանը։

Փոխնախարարն ընդգծեց՝ կանոնները կվերաբերեն փակ արտադրական տարածքների, գրասենյակային բնույթի, մանրածախ եւ մեծածախ առեւտրի ոլորտի, հանրային սննդի բաց տարածքներում թույլատրվող, վարսավիրանոցների եւ գեղեցկության սրահների գործունեությանը։

«Այդ վայրերում առկա են որոշակի ռիսկեր եւ կուտակումներ։ Այդ կուտակումներից եւ ռիսկերից խուսափելու նպատակով մշակվել են համապատասխան ուղեցույցներ։ Չափազանց կարեւոր է մեր գործընկերների եւ քաղաքացիների անհատական եւ սոցիալական բիզնես պատասխանատվությունը»,- ասաց նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4877 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս