Երևան
12 °C
Մամուլում տարածված տեղեկությունները առ այն, թե Մոսկվայի հանրակացարաններում դեպի Հայաստան թռիչքի սպասող մի խումբ ՀՀ քաղաքացիներ ջերմում են և բժշկական ապահովագրություն չունենալու պատճառով չեն տեղափոխվում բուժհաստատություններ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
«Կացարաններում գտնվող քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում ջերմաչափվում են: Օրեր առաջ քաղաքացիներից մեկի մոտ ջերմության որոշակի տատանում է նկատվել, որի պատճառը թեթև մրսածությունն է եղել»,- նշված է պատասխանում:
Գերատեսչության պատասխանից պարզ է դառնում նաև այն, որ վերջին շրջանում որոշակի աղբյուրների կողմից հետևողականորեն և նպատակաուղղված տարածվող տեղեկատվությունը, թե իբրև ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները անտերության են մատնված բժշկական ապահովագրություն և բուժման գումար չունենալու պատճառով, ոչ այլ ինչ է, քան ապատեղեկատվություն, քանզի, ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության փոխանցման, ՌԴ-ում գտնվող որոշ ՀՀ քաղաքացիներ նոր տիպի կորոնավիրուսի վարակի ախտորոշմամբ գտնվում են ՌԴ բուժհաստատություններում կամ տնային պայմաններում են անցնում բուժումը։
«Մշտական հիմքով կապ պահպանվում է նաև բուժհաստատությունների անձնակազմի հետ քաղաքացիների առողջական վիճակի շուրջ ծագող հարցերի կարգավորման ուղղությամբ։ ՌԴ-ում ՀՀ դեսպանության խնդրանքով մեր համաքաղաքացիներից ոմանց բուժման հարցերում աջակցում են նաև ռուսաստանաբնակ հայազգի բժիշկները։ Նշենք, որ ՌԴ-ում երկարաժամկետ բնակվող և այս օրերին դեսպանությանը դիմող, մի շարք խրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների մոտ բժշկական ապահովագրության բացակայության պատճառով ծագում են այլևայլ հարցեր, որոնք փորձում ենք կարգավորել աշխատանքային կարգով»։
Սույն թվականի մայիսի 4-ին դեսպանության կողմից տրամադրված «Պրինց պլազա» հյուրանոցից շտապօգնության մեքենայով մոսկովյան Վինոգրադովի անվան կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել 1989 թվականին ծնված ՀՀ քաղաքացի, որը վերջին շրջանում ենթարկվել էր վիրահատական միջամտության (սրտի ստենտավորման)։ Ըստ բուժհաստատությունից դեսպանությանը փոխանված տվյալների՝ քաղաքացին վերակենդանացման բաժնից տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։
«Պրինց պլազա» հյուրանոցում գտնվում է նաև 1996 թվականին ծնված ՀՀ քաղաքացի, որը հղիության հետ կապված որոշակի խնդիրներ ունի։ Վատ ինքնազգացողության պատճառով մայիսի 4-ին հյուրանոց մեկնած Մոսկվայի շտապօգնության աշխատակիցների կողմից քաղաքացուն տրամադրվել է համապատասխան օգնություն։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է քաղաքացու հետ և անհրաժեշտության դեպքում նրան ևս կտրամադրվի համապատասխան աջակցություն։
Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT