Համայնքները պայմանագիր են կնքել նախագծող մի ընկերության հետ, որը համապատասխան լիցենզիայի ներդիր չի ունեցել. մարզպետ

Լոռու մարզում 2020թ-ին ներկայացված պետական սուբվենցիոն ծրագրերից մինչեւ այս պահը կառավարությունը հաստատել է 9 ծրագիր:

Ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից վերջին օրերին քննարկվել և հավանության են արժանացել Վանաձոր համայնքի «Աթլետիկա օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքի, «Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի, «Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի Թատերական 2 հասցեում գտնվող շենքերի հիմնանորոգման ծրագրերը (ընդհանուր արժեքը 112.301 մլն դրամ): 

Հանձնաժողովի հավանությանն արժանացած ծրագրերից են նաեւ Ծաղկաբեր համայնքի 3-րդ փողոցի ջրագծի նորոգման, Արևաշող համայնքի «Յազիկ» թաղամասում մանկական խաղահրապարակի կառուցման, Սարչապետ համայնքի Պետրովկա բնակավայրում հանդիսությունների սրահի վերանորոգման, Նորաշեն բնակավայրի մշակույթի տան դահլիճի վերանորոգման, Ախթալա համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման եւ Շամլուղ ու Ախթալա բնակավայրերի հանդիսությունների սրահների հիմնանորոգման ծրագրերը:

Ավելի վաղ հավանության էին արժանացել նաև Լեռնապատ համայնքի «Համայնքի կարիքների համար գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերում» և Լուսաղբյուր համայնքի «Ոռոգման ցանցի նորոգում» ծրագրերը:

Համայնքների կողմից ծրագրերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 30-նն էր: Ընդհանուր առնմամբ համայնքների կողմից ներկայացվել է 93 ծրագրային հայտ, որոնք պետք է քննարկվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Ներկայացված ծրագրերից, սակայն, տարբեր պատճառներով, ծրագրային 9 փաթեթ արդեն իսկ մերժվել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ ներկայացնելով մերժված ծրագրերն ու մերժման պատճառները.

«Շենավանի հանդիսությունների սրահի նորոգման ծրագիրը մերժվել է, քանի որ խնդիրը հենց շինությունն էր, որը փայտյա շինություն էր, որի վիճակը լավը չէր, եւ ներսը վերանորոգելով մենք հարցը չէինք լուծի: Պայմանավորվեցինք համայնքապետի հետ, որ գումարը տնտեսենք եւ եկող տարի ամբողջությամբ վերակառուցենք շենքը: Նոր Խաչակապի ոռոգման ցանցի նորոգումն է մերժվել՝ ծրագրի եւ ակնկալվող գումարի անհամապատասխանության պատճառով: Աթան բնակավայրի ջրագծի նորոգումը մերժվել է գումարի ու ակնկալվող արդյունքի անհամապատասխանության հիմքով, ինչպես նաեւ ժամկետի խնդիր կար: Դեբետի մանկապարտեզի նոր շենքի կառուցումը մերժվեց, քանի որ համայնքը ներդրման ակնկալիք ուներ «COAF»-ից, բայց եւ պետք է համայնքի մասնաբաժինը ներդրվեր, բայց քանի որ հստակություն չեղավ՝ ծրագիրը անցավ հաջորդ տարի»,- թվարկեց մարզպետը:

«Ստեփանավան-Կաթնաղբյուր տանող ճանապարհը, որ բաց մնաց, չինական կողմի ներդրման բացակայության պատճառով էր: Մեր չինացի գործընկերները նպատակահարմար գտան հաջորդ տարի իրականացնել: Ջրաշենի մանկապարտեզի գույքի ձեռքբերման ծրագիրը մերժվեց, քանի որ նախ փոքր ծրագիր էր, որը հնարավոր է համայնքի միջոցներով իրականացնել: 2 ծրագիր էլ վերջին պահին դուրս մնաց՝ Արջուտ եւ Գյուլագարակ համայնքների ասֆալտապատման ծրագրերը: Խնդիրն այն էր, որ նախագծող կազմակերպությունը, որի հետ համայնքները պայմանագիր էին կնքել, պարզվեց, որ այդ նախագծող ընկերությունը ասֆալտապատման ու ճանապարհաշինական նախագիծ իրականացնելու լիցենզիայի ներդիր չունի, հետեւաբար չէր կարող այդ նախագիծն անել»,- ասաց Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ իրենք դեռ պետք է պարզեն՝ նախագծման համար հատկացված գումարները ինչ պետք է լինեն. «Եթե նախագծող ընկերությունը 1-2 օրվա ընթացքում այդ ներդիրը ստանա քաղաքաշինության կոմիտեից, չի բացառվում՝ մենք խնդրենք, որ ծրագիրը կայանա»:

Ղուկասյանն ասում է՝ փաստացի գործ ունեն համայնքապետարանների ու որոշ համայնքապետերի անփույթ աշխատանքների հետ. «Համայնքը պետք է պարզապես պայմանագիր չկնքեր, բայց կնքել է մի ընկերության հետ, որը չի ունեցել իրավունք նման նախագիծ անելու»: Ծրագրային փաթեթներն արդեն իսկ վերադարձվել են համայնքներին: Նախագծող ընկերությունը բանավոր հայտնել է՝ առաջիկա օրերին ներդիրը կստանան:

Մարզի ղեկավարի փոխանցմամբ՝ հաստատման ներկայացված ծրագրերի ընդհանուր արժեքը գումարային տեսքով կազմում է 4 մլրդ 576 մլն դրամ, որից համայնքների ներդրումը կկազմի 1 մլրդ 632 մլն, այլ ներդրողներինը՝ 335 մլն, իսկ պետության մասնաբաժինը՝ 2 մլրդ 548 մլն դրամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2356 դիտում

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար