Կառավարությունը հաստատեց 17-րդ միջոցառումը․ աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտի ընկերություններին

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների 17-րդ միջոցառման նախագիծը։

Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման պատճառով բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսվարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաեւ խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը եւ առեւտրայնացմանը։

Միջոցառման շահառու են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսվարողները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային եւ վարկային ժամկետանց պարտավորություններ, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձեւով։ Հայտերի գնահատումն իրականացնում են ԲՏԱ նախարարի հրամանով հաստատվող անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովները, որոնք կազմված են ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից եւ պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։

Հարցը զեկուցող ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը նիստի ժամանակ ասաց, որ նախարարությունն իրականացրել է ոլորտի ներկա իրավիճակի ուսումնասիրություն, հարցումներ է իրականացրել 185 ընկերությունների շրջանակներում, որի արդյունքում պարզվել է, որ հարցմանը մասնակցած ընկերություների 54 տոկոսի մոտ ֆինանսական շրջանառության առումով բացասական միտումներ են գրանցվել, իսկ մարդկային ռեսուրսի զբաղվածության ցուցանիշով ընկերությունների՝ միջինում 45 տոկոսի մոտ առաջացել են ազատ ռեսուրսներ:

«Հաշվի առնելով կառավարության որդեգրած այն քաղաքականությունը, որ համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը պետք է փորձել օգտագործել որպես նոր հնարավորություններ՝ հարցմանը մասնակցած ընկերությունների 74 տոկոսը պատրաստակամություն է հայտնել մշակել նոր տիպի արտադրանքներ կամ վերամասնագիտանալ եւ ապրանքատեսակների ստեղծման մեջ ներրդրումներ կատարել: Ելնելով ստեղծված տնտեսական իրավիճակից՝ նախարարությունը ոլորտի տնտեսվարողների համար դրամաշնորհային փաթեթներ է մշակել, որի նպատակն է աջակցել ոլորտի աշխատատեղերի պահպանմանը, ինչպես նաեւ խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանն ու առևտրայնացմանը»,- ասաց նախարարը:

Նորարարական դրամաշնորհների առավելագույն չափը 10 մլն դրամ է, կարող են դիմել վերջին երկու տարիներին ՀՀ-ում գրանցված ու պրոդուկտ ստեղծած ընկերությունները: Կայացած ընկերություններին հատկացվելիք դրամաշնորհների առավելագույն չափը 20 մլն դրամ է: Այս դեպքում ընկերությունը պետք է 2 տարուց ավելի Հայաստանում գրանցված լինի եւ պատրաստ լինի նոր պրոդուկտներ ստեղծել: Երրորդ կետով համաֆինանսավորման դրամաշնորհներ կտրամադրվեն այն ընկերություններին, որոնք փաստաթղթերով կներկայացնեն, որ ներդրումներ ունեն: Համաֆինանսավորումը տրամադրվելու է 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 30 մլն դրամ: Սա վերաբերում է այն ընկերություններին, որոնց ֆինանսավորել են ներդրող «հրեշտակները» կամ այլ տիպի ներդրողներ:

Արշակյանը նշեց, որ 2 տեսակի ընկերություններ կան՝ վենչուրային ընկերությունները եւ ներդրող «հրեշտակները». «Դրանք այն ընկերություններն են, անհատներն են, որոնք այս կամ այն նորարական ընկերություններում ցանկանում են ներդրում անել եւ փայաբաժին ունենալ»։

Նախարարը նշեց, որ հայաստանյան ՏՏ ընկերությունների 75 տոկոսից ավելին արտահանման ոլորտում է աշխատում, նրանց մոտ պայմանագրերի որոշակի դանդաղեցում կա այս ճգնաժամի պայմաններում: Հարցումների արդյունքով շուրջ 8 տոկոսի մոտ է ճգնաժամը դրական կամ շատ դրական ազդեցություն ունեցել, բայց 58 տոկոսի մոտ շատ բացասական ու բացասական ազդեցություն է եղել, իսկ ընկերությունների 38 տոկոսի մոտ ընդհանրապես ազդեցություն չի եղել. նրանք բնականոն շարունակում են աշխատել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2567 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս