Մտերմիկ հանդիպում և հաճելի զրույց. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել Շուշիից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել Շուշիից և գրել.  «Մտերմիկ հանդիպում և հաճելի զրույց»: Լուսանկարում Աննա Հակոբյանի հետ են ԱՀ նախագահ Բակո Սահակյանը տիկին Անահիտ Սահակյանը, Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի տիկին Քրիստինա Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի տիկինն ու ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տիկին Գոհար Աբաջյանը:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանն Արցախ է մեկնել առավոտյան, ամուսնու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝  Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առիթով:

ՀՀ վարչապետն ու տիկինը ՀՀ և ԱՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այնուհետ՝ Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, որտեղ ծաղիկներ են դրել շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին: Երկու հայկական հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգելով նրա հիշատակը:

Տպել
2012 դիտում

Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Գիշերը շղթայական ավտովթար է տեղի ունեցել օդանավակայանի մոտակայքում. կան տուժածներ

ՃՏՊ՝ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին. տուժածի վիճակը միջին ծանրության է

Աննա Հակոբյանը շնորհավորել է հայ խաղաղապահներին տոնի կապակցությամբ (լուսանկար)

«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով ձեռք են բերվել տվյալներ դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ

Նիգերիայում զինված հանցախումբը հարձակվում է գյուղերի վրա. տասնյակ սպանվածներ կան

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian

Ակունք գյուղում հացատուն է հրդեհվել

Մարմաշենում մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. կա ձերբակալված

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Հրդեհ է բռնկվել Արտավազ գյուղի անտառում

ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել

Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիա

Վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել․ Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք չի կարող բացառել, որ կվերադառնանք կարանտինի, բայց մինչ այդ կլինեն այլ խստացումներ. վարչապետ