Երևան
12 °C
Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Ըստ հրապարակված վերջին տվյալների՝ երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվը աստիճանաբար նվազում է։ Հիշեցնենք, որ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում առաջ է անցել Իրանից։
Մայիսի 11-ից սկսած Թուրքիայում համավարակի կանխարգելման նպատակով արված սահմանափակումները մեղմանալու են, և հանրությունը վերադառնալու է նոր կանոններով սահմանված կյանքի։ Հայտնի են նոր շրջանի կարգադրությունները. Վարսահարդարներն ու սափրողները ժամադրությամբ են հաճախորդ ընդունելու։ Մարդիկ առևտրի կենտրոններ դիմակներով են մտնելու և տեղում կատարվելու է ջերմաչափում, վերելակները չեն աշխատելու։ Խանութների հանդերձարանները ախտահանվելու են, դրամարկղերի մոտ վճարումների ժամանակ հաճախորդների միջև պահպանվելու է 2 մետր հեռավորություն։
Քոլեջների և բուհական ընդունելության քննությունների ժամանակ աշակերտներին բաժանվելու են դիմակներ և ախտահանիչ նյութեր։ Քննության ժամանակ աշակերտները պետք է նստեն՝ պահպանելով անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը։ Զորակոչերն ու զորացրումները պետք է սկսվեն մայիսի 31-ին։ Այդ պատճառով զորացրվելու պատաստվող 65 000 զինվոր մոտակա Ռամազանի տոնը կնշեն զորանոցներում։ Այս կիրակի առաջին անգամ 4 ժամով փողոց դուրս գալու հնարավորություն կստանան 65 տարեկանից բարձր քաղաքացիները (նրանք կարող են մոտակա վայրեր գնալ, անհրաժեշտության դեպքում՝ հարազատների ուղեկցությամբ և չեն կարող օգտվել հանրային փոխադրամիջոցներից, պարտավոր են պահել սոցիալական անհրաժեշտ հեռավորությունն ու կրել դիմակներ)։
Այս մեղմացումներին ընդառաջ՝ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեր առաջ քաղաքացիներին կոչ արեց խստագույնս հնազանդվել կանոններին և չդիմել այնպիսի ռիսկերի, որոնք վերստին կհրահրեն համավարակը։ «Եթե կանոններին չհնազանդվենք, ապա գինը բոլորով պիտի վճարենք»,- զգուշացրեց նա։
Այս մեղմացումներն այստեղ ապրող հայաստանցիների մի մասի մոտ այսպես ասած «բարի լուր» է, քանի որ, նրանց կարծիքով հույս կա, որ վիճակը հետզհետե կկարգավորվի և կվերադառնան աշխատանքի։ Մինչ նրանք համավարակի՝ Թուրքիայի համար այս ռիսկային փուլում համբերատար և լավատեսորեն սպասում են վիճակի կարգավորմանը, մյուսները՝ շաբաթներ առաջ վճռել են հայրենիք վերադառնալ (վերադարձողների մեջ կան հայրենադարձվող ընտանիքներ) և համբերատար սպասում են իրենց գնալու օրվան։ Շատ ընտանիքներ այս օրերին ապաստան են գտել իրենց մտերիմների տանը, քանի որ հանձնել են իրենց վարձակալած տները, ավելին՝ մյուս անհարմարությունների հետ մեկտեղ (մեկ սենյակում՝ 2 ընտանիք, 5 երեխա, հեռավար դասեր) նաև մնացել են առանց դրամի։
Ինչպես գիտենք՝ Թուրքիայից Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպչական մասի պատասխանատվությունն իր վրա է վերցրել գործարար Գագիկ Մուշեղյանը։ Նա Թուրքիայում կամավոր կերպով հավաքագրում է ՀՀ վերադառնալ ցանկացող հայաստանցիներին և կազմակերպում վերջիններիս վերադարձի գործընթացը՝ ՀՀ ԱԳՆ-ի, ինչպես նաև թուրքական և վրացական համապատասխան մարմինների անմիջական աջակցությամբ։ Գագիկ Մուշեղյանից տեղեկացանք, որ Թուրքիայից Հայաստան ՀՀ քաղաքացիների երկրորդ խմբի վերադարձը կկազմակերպվի մայիսի 14-ից մինչև մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում։ Այս պահին 191 ՀՀ քաղաքացի Հայաստան վերադառնալու որոշում է կայացրել և գրանցվել։
«Ցուցակները վերանայել և վերջնական ճշտումներ ենք կատարել, բոլոր փաստաթղթային հարցերը՝ լուծել։ Կարանտինային ռեժիմի փոփոխությամբ պայմանավորված՝ 7 կամ 4 ավտոբուսով է իրականացվելու մեր քաղաքացիների տեղափոխումը։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ ուղևորի ուղեբեռը սահմանափակ է՝ 1 ճամպրուկ և մեկ ձեռքի պայուսակ (ինչը դժգոհություն է առաջացրել մեկնողների շրջանում)։ Վերջիններս թուրքական սահմանից դեպի վրացական սահման ոտքով են անցնելու և իրենք են ձեռքով տանելու իրենց ուղեբեռը։ Ընդ որում այդ ամենը պետք է կազմակերպվի արագ և առանց իրարանցում ստեղծելու։ Ի վերջո նրանք սահման են անցնելու համաճարակային արտակարգ իրավիճակի պայմաններում։ Մեզ այս մասին սահմանապահ ոստիկաններն են տեղեկացրել։ Թուրքական կողմից ոչ մի խնդիր չունենք, սպասում ենք, որ մոտ օրերս Հայաստանը պետք է լուր տա, որ երկրորդ խումբը արդեն կարող է ճանապարհ ընկնել»,- ասաց Գագիկ Մուշեղյանը։
Ավետիքի և Արփինեի ընտանիքը՝ 3 անչափահաս երեխաներն ու ամուսնու ծնողները Թուրքիայից ՀՀ հայրենադարձվող ընտանիքներից մեկն է։ Նրանք նույնպես սպասողական վիճակի մեջ են․իրերը հավաքել և անհամբեր սպասում են գնալու օրվան։
2003 թվականին Ավետիքի ծնողները Գյումրիից Թուրքիա էին եկել արտագնա աշխատանքի նպատակով, որովհետև այդ տարիներին աշխատանք չկար և գոյատևելու խնդիր ունեին։ Հետագայում նրանց միացան նաև 2 որդիները։ Մեծ որդին՝ Ավետիքը, ամուսնացավ Արփինեի հետ,և նրանք բնակություն հաստատեցին Թուրքիայում, որտեղ էլ ծնվեցին իրենց 3 մանկահասակ երեխաները։ Մեզ հետ զրույցում Արփինեն պատմեց, որ իրականում Հայաստան վերադառնալու մտադրություն չունեին․դեռ 2 տարի Թուրքիայում մնալու ծրագիր ունեին, սակայն համավարակը նրանց անսպասելի որոշում կայացնելու խնդրի առաջ կանգնեցրեց։
«Համավարակից առաջ բոլորս էլ աշխատանք ունեինք և վաստակում էինք բավարար չափով գումար մեր կարիքները հոգալու համար։ Իրականում Թուրքիան մեզ աշխատանքից բացի ոչիչնչ չի տվել, իսկ այդ նույն աշխատանքը Հայաստանում չկար։ Մենք այստեղ վարձով էինք ապրում, իսկ տանտերը համավարակի այս օրերին համառորեն տան վարձն էր պահանջում։ Քանի որ հիմա չենք աշխատում, նաև չենք կարողանում վճարել։ Լավագույն տարբերակը՝ վերջնականապես հայրենիք վերադառնալն է։ Ճիշտ է, Հայաստանում տուն չունենք, բայց ժամանակավորապես պետք է ապաստան գտնենք իմ հայրական տանը։ Տարիներ շարունակ հայրենիքից հեռու ապրել ու հիմա երեխաների հետ մշտական բնակության նպատակով վերադառնալ, նորից անտուն մնալ, հեշտ չէ։ Շատ երկար եմ սպասել հայրենիք վերադառնալու օրվան, սակայն և՛ տխուր եմ, և՛ ուրախ։ Տխուր եմ, որովհետև օրեր առաջ հայրիկս մահացավ և հիմա ոչ թե պետք է նրան կարոտած գրկեմ (18 տարի միմյանց չենք տեսել), այլ՝ այցելեմ իր շիրիմին։ Ուրախ եմ, որովհետև մեր երեխաների ապագայի բոլոր ծրագրերը կապված են Հայաստանի հետ և վերադառնում ենք հայրենիք, որ այդ ծրագրերն իրագործենք»,- պատմեց Արփինեն։
Հ․Գ․ Հիշեցնենք, որ մեկնել ցանկացող մի քանի ընտանիքների երեխաններ, ովքեր Թուրքիայի Հանրապետությունում են ծնվել, ծննդյան վկայականներ չունեին։ Այդ երեխաների ՀՀ վերադարձը կազմակերպելու հարցը շաբաթներ առաջ խնդիր էր, քանի որ ծնողների անձնագրերի վավերականության ժամկետն անցել էր, ինչի պատճառով էլ Թուրքիայի Հանրապետությունը նրանց երեխաներին ծննդյան վկայականներ չէր տրամադրում։ Վերադարձի վկայականների միջոցով ծնողները կարողացել են Թուրքիայի Հանրապետությունում ստանալ իրենց երեխաների ծննդյան վկայականները (ծննդյան վկայականները հեշտ չեն տրամադրել․դրսևորվորվել է ընդգծված կամայականություն) և հուրախություն մեզ՝ նրանք նույնպես վերադարձողների շարքերում են։
Լիլիթ Պողոսյան,
Թուրքիա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև
Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդմանն առնչվող հարցեր
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը
Պարո՛ն Պապոյան, մեծացնենք աջակցությունը. վարչապետն այցելել է Արագածոտնում հիմնված դեղձի և կեռասի ինտենսիվ այգի
Էն թիվը, որ քննարկել ենք, չեն տալիս, տալիս են 3000 դրամ, 2 պեռաշկի, Կոլա կամ ջուր. նոր ձայնագրություն
«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել
Նախընտրական շրջանի հետ կապ չունի, 2 տարով են տեղակայվելու. Բաղդասարյանը՝ ՀՀ-ում ԵՄ երկրորդ առաքելության մասին
Հիմնանորոգվում է Փարպի-Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը. վարչապետ
Վրաստանի ՊՆ-ում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը. տեսանյութ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի՝ դատախազության գործունեության գնահատման զեկույցը ԶԼՄ-ները սխալ են ներկայացրել
ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները կնվազեն մինչև 40%-ով. Պետրոսյան
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարը, Թեհրանը սա որակել է որպես խորամանկություն. անորոշությունն աճում է
Նախատեսվում է 200 նոր 18-մետրանոց էլեկտրական ավտոբուսների և 71 նոր տրոլեյբուսների ձեռքբերում. Փաշինյան
Արայիկ Հարությունյանը և Մեծ Բրիտանիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին
2 միկրոավտոբուս լինի, հերիք է, որ կից համայնքներից տեղափոխի երեխաներին. Ալագյազում նոր մանկապարտեզ է գործում
Հիմա ո՞վ է հիշում՝ ինչպիսին է եղել այն նախկինում. վարչապետը ցույց է տվել Երնջատափ գյուղի նորակառույց ճանապարհը
Երնջատափ բնակավայրի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին
Ամենաարագը կլինի երկաթուղային էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին
Սիզրանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով բնակելի շենք է փլուզվել. կան զոհեր և տուժածներ
Գալյանը, Ավանեսյանն ու Մանասյանն այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
Ըստ Heritage-ի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի»՝ Հայաստանն աշխարհի 176 երկրի շարքում 52-րդն է
Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 22-ին Հայաստանը մեկ մասնակից ունի
Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Արարատի մարզով անցնող Ներքին Չարբախ-Դարակերտ ավտոճանապարհը
Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզը վերակառուցվել է. այցելել է վարչապետը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է դրամահավաք
Բռնել ենք անունը ընտրակաշառք ենք դրել, դու մի ասա՝ ընդամենը ծննդյան նվերներ են, այն էլ՝ նախորդ տարվա. Չախոյան
10 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Հօգուտ Արտաշատ համայնքի կբռնագանձվի 61 մլն 665 հզր դրամ. պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
Խոստացել էինք 7 տոկոս տնտեսական աճ, ցուցանիշն ապահովել ենք 7,6 տոկոսով․ վարչապետ
Միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը․ սա պատմական փոփոխություն է Հայաստանում․ վարչապետ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ հարցեր են քննարկվել
Ներկայացվել են ՀՀ 2024-40 թթ․ ժողովրդագրական ռազմավարության հիմքում ընկած գաղափարախոսությունն ու սկզբունքները
ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունները ռազմավարական են․ Սենատի անդամները ծանոթացել են հաստատված խաղաղության գործընթացին
Պարոն կալուգացի Սամո, Ձեր քաղաքական թիմը իրապես կարողացել է կառուցել կրկես․ Ալեքսանյան
Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՄԱԶԾ MAP 2.0 ծրագրի խորհրդի նիստին
«Դրուժբա» խողովակաշարի վնասված հատվածի վերանորոգումն ավարտվել է․ Զելենսկի
Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն
Երևանի բնակարաններից մեկում օտարերկրացու դի է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT