Երևան
12 °C
Ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած արյունալի միջադեպերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների թիվը հասել է 24-ի. նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել Ազատության փողոցում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի եւ ապօրինի զենք-զինամթերքի համար:
Այս մասին այսօր հայտարարեց Քննչական կոմիտեն՝ հավելելով, որ որոշում է կայացվել եւս 4 անձի ձերբակալելու մասին:
Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու: Հիվանդանոցում գրանցվել էր 2-րդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ եւ վնասվածքներ հասցրել վիրավորներից մի քանիսին: Ընդհանուր առմամբ, վիրավորվել էր 5 հոգի, այդ թվում՝ վիրավորներից մեկին խնամողը: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանք տեղափոխվել էին Երեւան: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է մի քանի քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում: Քրգործը հարուցվել է, մասնավորապես, սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի, գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու եւ զանգվածային անկարգությունների փաստերի առթիվ: ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ էլ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել էր ծառայողական քննություն, որը ընթացքի մեջ է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեղադրյալներից մեկի փաստաբան, հանրային պաշտպան Արթուր Հարությունյանը որոշ մանրամասներ հայտնեց՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ խնդրելով չհրապարակել իր պաշտպանյալի անունը: Վերջինս Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բռնության գործադրմամբ, գույքի վնասմամբ կամ ոչնչացմամբ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Պաշտպան Արթուր Հարությունյանի խոսքով՝ մեղադրանքը վերաբերում է Գավառի հիվանդանոցում տեղի ունեցած միջադեպին. ըստ նախաքննական մարմնի՝ հիվանդանոցի մուտքի մոտ, ապա նաեւ՝ ներսում, նա հարվածել է շուրջը գտնվող իրերին, կոտրել, ինչը, սակայն, նա հերքում է. «Իմ պաշտպանյալը, իմանալով կատարվածի մասին, լսելով, որ համագյուղացիներից մարդ է մահացել, որոշներն էլ հիվանդանոցում են, գնացել է այնտեղ, ինչպես ասում են, բոլորը գնացել են, ինքն էլ է գնացել, դեպքի վայրում այդ օրը այդ ժամին լինելու հանգամանքը պաշտպանական կողմը չի վիճարկում, բայց զանգվածային անկարգության որակման ենթակա արարք, որպես այդպիսին, նա չի կատարել»: Ըստ Հարությունյանի՝ «Բավականաչափ մեծ քանակությամբ մարդ է հավաքված եղել, կոնկրետ թիվ չի ասել, բայց ասել է, որ շատ էին, եւ ես չեմ կարծում, թե հաշվի առնելով՝ ինչ դեպք է տեղի ունեցել՝ ինչ-որ մեկը կկարողանա հստակ ասել, թե ինքը ինչ էր անում հիվանդանոցի մոտ, ինքը կարող էր պարզապես հայտնվել այնտեղ, որովհետեւ եթե ոչ ամբողջ գյուղը, գյուղի մեծ մասը այնտեղ է եղել, բայց այնտեղ հայտնվելու հանգամանքը ինքնին չի ենթադրում որեւէ հանցավոր կամ օրենքով արգելված արարք կատարելու մտադրություն»: Մեր հարցին՝ հիվանդանոց ներխուժելու նպատակը ո՞րն է եղել, պաշտպանը պատասխանեց. «Իր ասելով՝ ման էին գալիս իրենց համագյուղացիներին, ընկերներին, սակայն ոչ մի ակտիվ գործողություն չկատարելով՝ այդ պահին գիտակցել է, որ անելու բան չունի, դուրս է եկել եւ հեռացել»: Դիտարկմանը, որ մարզպետի խոսքով՝ հիվանդանոցի տարածքը տեսանկարահանվում էր, եւ տեսանյութերը իրավապահներին են տրամադրվել, պաշտպանն ասաց, որ մեղադրանք առաջադրելու օրվա դրությամբ նրա մեղադրանքի հիմքում տեսանյութի մասին խոսք չի եղել. «Եթե անգամ քրեական գործում նման տեսանյութ լինի, բավականաչափ ժամանակ է պետք, որպեսզի նախաքննական մարմինն այն ուսումնասիրի, զննի, հետեւություններ անի, եւ եթե տեսնի, որ ինչ-որ գործողություններ կան, որոնք պիտի ավելացվեն այս կամ այն անձի մեղադրանքի ծավալում, որեւէ ձեւով սահմանափակված չէ դա անել»: Հարցին, թե այդ պարագայում ինչի հիման վրա է նախաքննական մարմինը իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրել, պաշտպանը պատասխանեց, որ եղել են ականատես վկաների ցուցմունքներ, որոնց հետ իր պաշտպանյալը նաեւ առերեսվել է: Թե քանիսն են նրանք եւ ինչի շուրջ է եղել առերեսումը, պաշտպանը չմանրամասնեց՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիությունը, միայն նշեց, որ իր պաշտպանյալը պնդել է սեփական դիրքորոշումը:
Ինչ վերաբերում է Ազատության փողոցում, ինչպես նաեւ՝ դրան նախորդած ժամանակահատվածում Գավառի եւ Նորատուսի բնակիչների միջեւ տեղի ունեցած միջադեպերին, Արթուր Հարությունյանի խոսքով՝ դրանց հետ իր պաշտպանյալը որեւէ առնչություն չունի: Հարությունյանի տեղեկություններով, սակայն, ողջ պատմությունը չնչին բանից է սկսվել, եւ քանի որ հանգեցրել է մարդկային կորուստների, իր պաշտպանյալի նկատմամբ վտանգը լինելու է, մինչեւ իրավիճակը հանգուցալուծում չստանա: Հարցին, թե ինչ նկատի ունի չնչին բան ասելով, Հարությունյանը պատասխանեց, որ խոսքը երիտասարդ տղաների փողոցային վիճաբանության մասին է. «Կատարվածը պետք է դիտարկել այդ ամբողջության մեջ, սա մի դեպք է՝ իր փոքրիկ դեպքերով. չլիներ այդ ամենը՝ չէին լինի Ազատության փողոցի, ապա նաեւ հիվանդանոցի միջադեպերը»,- շեշտեց նա:
Նշենք, որ Հարությունյանի պաշտպանյալի մեղադրանքն առաջադրվել է մայիսի 1-ին, ինչից հետո միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, քննվելով նախաքննական մարմնի միջնորդությունը, որոշել է այն բավարարել: Դատարանի որոշման հետ պաշտպանական կողմը համաձայն չէ եւ այն արդեն բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Դրա վերաբերյալ որոշում դեռեւս չկա:
Հարությունյանը տեղեկացրեց, որ կալանավորման միջնորդության հետ համատեղ դատարանը քննել է նաեւ իր բողոքը՝ պաշտպանյալի ձերբակալման որոշման դեմ, եւ այն ճանաչել ոչ իրավաչափ. «Ձերբակալման որոշման մեջ նշվել էր, որ ականատեսը նրան մատնացույց է արել որպես հանրորեն վտանգավոր արարք կատարողի, իսկ որպես նպատակ նշվել էր նրա կողմից հետագա հանցագործությունների կատարման կանխումը, սակայն ձերբակալման պահին ձերբակալումից առաջ եղած փաստաթղթերով ոչ ես, ոչ դատարանը չտեսավ տեղեկություն, թե ինչ-որ մեկը նրան մատնացույց էր անում որպես հանրորեն վտանգավոր արարք կատարողի, դա հետո է եղել»:
ՔԿ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ քրեական գործով մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են միջադեպին եւ փոխհրաձգությանը մասնակցած անձանց ավտոմեքենաներից 10-ը, որոնք խուզարկվել են եւ դրանցով նշանակվել են մի շարք փորձաքննություններ. «Հայտնաբերվել է նաեւ դեպքի ժամանակ նշված անձանց մոտ գտնված զենքերից 2-ը, որոնցով եւս փորձաքննություններ են նշանակվել»,- ասված է հաղորդագրության մեջ: ՔԿ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ երկու սպանությունների դրվագով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա:
Լուսանկարում՝ փաստաբան Արթուր Հարությունյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT