Երևան
12 °C
Ապրիլյան պատերազմի մասնակից, նախկինում պայմանագրային զինծառայող 35-ամյա Հովհաննեսն Ավանի հոգեբուժարանում ծեծի է ենթարկվել, ապա անօգնական վիճակում մնացել այնքան, մինչեւ ուշքի է եկել եւ առանց որեւէ մեկի օգնության տեղափոխվել հիվանդասենյակ:
Հովհաննեսի եղբոր՝ Արթուրի խոսքով՝ տղամարդն ապրիլի 28-ին էր տեղափոխվել Ավանի հոգեբուժարան: Դեպքն էլ տեղի է ունեցել հենց նույն օրը՝ այնտեղ հայտնվելու առաջին 30 րոպեների ընթացքում: Արթուրի խոսքով՝ եղբայրը ծեծի է ենթարկվել սպասարկող անձնակազմի երկու տղամարդկանց կողմից: Ըստ մեր զրուցակցի պատմածի՝ այդ երկու աշխատակիցները մեկ այլ հիվանդի վրա են գոռգռացել ու անբարո խոսքեր ասել, որին միջամտել է Հովհաննեսը, եւ կռիվ է սկսվել:
«Եղբայրս պահանջել է, որ հիվանդի հետ այդ տոնով չխոսեն ու նորմալ վերաբերվեն: Նրանցից մեկն էլ ասել է՝ լավ եմ անում, արա, պետք լինի կխփեմ, քեզ ինչ: Լեզվակռիվ է եղել, եղբայրս կա՛մ հրել է, կա՛մ խփել այդ ասողին, որից հետո երկու հոգով գցել են գետնին ու լավ ծեծել»,- պատմեց Արթուրը:
Նշեց, որ երբ Հովհաննեսին ծեծել են, նա ուշագնաց է եղել: Բերանքսիվայր արնաշաղախ ընկած է եղել գետնին, բայց այդ վիճակում նրան թողել են: Ոչ ոք նրան որեւէ աջակցություն չի ցուցաբերել: Ապա հաջորդ օրը ծեծի ենթարկող տղամարդկանցից մեկը՝ Թեւան անունով աշխատակիցը, մարդիկ է ուղարկել Հովհաննեսի մոտ, որպեսզի տանեն իր մոտ ներողություն խնդրելու իրենից, այլապես շատ ավելի վատ կլինի: «Ասել են մենք գիտենք՝ դու որտեղ ես ապրում, կնիկ երեխուդ կվառենք: Եղբայրս ներողություն է խնդրել, ամեն ինչ անցել է: Ես այդ մասին իմացել եմ մայիսի 10-ին: Եղբայրս կնոջ հետ տեսակապով խոսելիս մի թեթեւ պատմել է, կինն իմ կնոջը նկար է ուղարկել եւ այդ կերպ կատարվածն ինձ է հասել»,- պատմեց Արթուրը:
Դեպքը լսելուց հետո Արթուրը շտապել է հիվանդանոց, սակայն նրան մուտքից ներս չեն թողել: Այնուհետեւ դիմել է ոստիկանություն: ՀՀ ոստիկանությունը նրա բողոքից հետո այցելել է Ավանի հոգեբուժարան, Հովհաննես Աղաջանյանին հարցեր տվել: «Եղբորս լսել, վերջում տակը գրել են՝ բողոք չունի: Ընդունենք, որ ասել է՝ բողոք չունեմ, իրավունք ունե՞ն նման հիվանդին՝ ստացիոնար բուժում ստացող՝ առանց ներկայացուցչի հարցեր տալ ու առանց ուսումնասիրելու՝ հենց այդ ասածը հիմք ընդունել»,- տարակուսեց նա:
Արթուրի խոսքով՝ դեպքի մանրամասներն ինքը պարզել է աստիճանաբար, եղբոր հետ խոսելու եւ աշխատակիցների հետ թեթեւ վեճերի արդյունքում: Եղբորը մայիսի 11-ի գիշերը տեղափոխել է Ավանի հոգեբուժական կենտրոնից, այն մտավախությամբ, որ այնտեղ կարող է անվտանգ չլինել նրա համար. «Ես չգիտեի, եթե նա այդտեղ մնա, կլուսացնի, թե չէ»:
35-ամյա Հովհաննեսը խաղաղապահ զորքերի զինվորական է եղել, Ապրիլյան պատերազմի ժամանակ վախից է ձեռք բերել հոգեկան հիվանդություն: «Աֆղանստան էլ է գնացել, այնտեղ էլ ծանր դեպքի է ականատես եղել, ապրիլյանի ժամանակ էլ կողքը մարդ են խփել, ընկել է իր վրա ու... Զորամասի հոգեբուժարան էլ է պառկել, հետո, երբ զորացրեցին, հիվանդությունը կրկնվեց: Արդեն մենք ստիպված եղանք տեղափոխել ստացիոնար բուժման»,- պատմեց Արթուրը: Հովհաննեսն ամուսնացած է, ունի 7-ամյա տղա:
Արթուրը խոսել է ե՛ւ բուժող բժշկի, ե՛ւ բաժնի վարիչի, ե՛ւ հոգեբուժարանի այլ աշխատակիցների հետ: Գլխավոր պատասխանատուները դեպքի մասին լսել են իրենից, համենայնդեպս իրեն այդպես են ներկայացրել:
Բուժող բժիշկն Արթուրին ասել, որ հիվանդին հարցրել է դեմքի կապտուկների մասին, նա էլ պատասխանել է, որ ընկել է: Սակայն Արթուրը վստահեցնում է՝ ընկնելու հետեւանքով չէր կարող եղբոր դեմքի ու մարմնի տարբեր հատվածներ կապտել ու այտուցվել. «Մորուքի տակից հետ ամբողջը կապույտներ են, բայց իրենք ասում են ընկել է: Սանիտարկաները տեսել են ու ինձ պատմել, որ վեճ է եղել»:
«Հայկական ժամանակը» կապ հաստատեց Հովհաննեսին բուժող բժշկի՝ Բագրատ Բերբերյանի հետ, սակայն վերջինս չցանկացավ մեր հարցերին պատասխանել: Նշեց, որ կատարվածի մասին լսել է, գործը ոստիկանությունն է քննում, սպասում են նրանց պատասխանին: Նա միայն հաստատեց այն տեղեկությունը, որ հիվանդին տեսնելով դեմքն այդ վիճակում, հարցրել է, թե ինչ է պատահել, իսկ վերջինս էլ ասել է, որ ընկել է: Ենթադրյալ ծեծի ենթարկող տղամարդկանց հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Հոգեբուժարան մեր զանգերն անպատասխան մնացին:
ՀՀ ոստիկանությյունից հայտնեցին, որ ծեծի վերաբերյալ ահազանգ ստացվել է ոստիկանություն: Հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT