Մայիսի 17-ի չվերթով ՌԴ-ից Հայաստան է վերադարձել 229 քաղաքացի (տեսանյութ)

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն է վերցրել դեպի Երևան:

«Այս չվերթով Հայաստան է վերադարձել 229 քաղաքացի։ 

Նշենք, որ դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Սոչիից (մայիսի 19-ին), Կրասնոդարից (մայիսի 23-ին), Մոսկվայից (մայիսի 25-ին), Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)։

Մոսկվայից կազմակերպվող չվերթի առնչությամբ ցուցակագրված քաղաքացիների հետ կապ կհաստատվի առաջիկա օրերին։

Միևնույն ժամանակ ցավով պետք է նշենք, որ մի շարք հերթագրված քաղաքացիներ, որոնք հեռախոսակապի միջոցով վերահաստատել էին մայիսի 15-ի և 17-ի չվերթներով Հայաստան մեկնելու իրենց պատրաստակամությունը, չեն ներկայացել օդանավակայան՝ զրկելով այս օրերին Հայաստան վերադարձի սպասող բազմաթիվ քաղաքացիների ստեղծված հնարավորությունից։

Հերթագրումով հաստատված, բայց չվերթին չներկայացած քաղաքացիները առաջիկա թռիչքների համար չեն դիտարկվելու»,- նշվում է հաղորդագրությունում։

Տպել
689 դիտում

Հայաստանում 1 օրում կորոնավիրուսից 8 մահ է գրանցվել, եւս 5 մահ՝ այլ պատճառով. 372 նոր դեպք է հաստատվել

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում ներառված է 38 հարց

ԱԺ-ում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները․ պատգամավորները նիստն սկսեցին շնորհավորանքով

Նարեկ գյուղի վերջնամասում մեքենան դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել. վարորդը մահացել է

Ցախաց քար հուշարձանի տարածքում խորովածի մանղալը հանվել է (լուսանկարներ)

Պարզվել է Վանաձորում կրակոցներ արձակողի ինքնությունը. նրան որոնում են. գտել են «Վինչեստեր» հրացանը

Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով (տեսանյութ)

Գյումրիում 3 մեքենայի վթարի հետեւանքով մեքենաներից մեկը բախվել է ռեստորանի պատին. կա տուժած

ԱՀԿ-ն դադարեցրել է հիդրօքսիքլորոքինի փորձարկումները կորոնավիրուսի բուժման համար

ՄԻՊ աջակցությամբ առաջիկայում զինծառայող ամուսինները կկարողանան ծառայության անցնել նույն զորամասում. Արման Թաթոյան

Նորագավիթ 8-րդ կմ-ի շենքերից մեկի մոտ գտնվող անասնագոմը մասնակի փլուզվել է

Վթար «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ծննդատան մոտակայքում. մոպեդի վարորդը հոսպիտալացվել է

Covid-19-ը մենակ չէ. 2020-ին հրդեհներ, ջրհեղեղներ, բերքի անբավարարություն ու մորեխների ներխուժում է կանխատեսվում

Ուկրաինան և Թուրքիան բանակցում են օդային հաղորդակցությունը վերսկսելու շուրջ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը 3․721 բանտարկյալի ներում կամ պատժի մեղմացում է շնորհել

Տանկային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել

ԵՏՀ կոլեգիայի նիստ է կայացել. որոշումներ՝ միության տարածքում սննդամթերքի անվտանգության եւ պարենային ապրանքների մասին

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել