Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստից հետո Սանասարյանը կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ:
Նա նախ անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպմանը. «Փետրվարին հանդիպում են հայտնի բլոգեր, КВН-ի մասնագետը եւ համապատասխան անձի փեսան ու Արթուր Վանեցյանը, դրանից հետո, երբ մեր գործողությունների արդյունքում ուսումնասիրվելու էր «Գրիգոր լուսավորիչ» բ/կ-ն, որի տնօրենն էր Միքայել Մինասյանի հայրը, իմ վերաբերյալ գործ է հարուցվում»: Սանասարյանը ասաց՝ քանի որ վերջերս մոդայիկ է օդում հարցեր կախելը, ինքը եւս հարց է բարձրացնում. «Արդյո՞ք Կադիրովի ֆան կլուբի ներկայացուցիչը միայն սուրհանդակի դերակատարություն է իրականացրել, թե՞ նաեւ իմ վերաբերյալ գործ կարելու զրույցներ են եղել»,- նշեց նա:
Անդրադառնալով ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ադյանի կողմից ԱԱԾ քննիչներին հասցեագրված դիմումներին, որով վերջինս խնդրել է իրեն կանչել առանձնազրույցի առանց իր պաշտպանի ներկայության՝ Դավիթ Սանասարյանն ասաց. «Ինֆորմացիան արդեն կա, որ Սամվել Ադյանի վրա ճնշումներ են գործադրվում, որպեսզի իմ դեմ ցուցմունք կորզվի, եւ դրան զուգահեռ, Ադյանը, որը դա չի ուզում, որից պահանջում են բան, որը իրականության հետ կապ չունի, քննիչին նամակ է գրում, որ իրեն հրավիրեն առանց պաշտպանի, բա հարց է առաջանում. ինչո՞ւ պիտի առանց պաշտպանի, որը իր վստահելի մարդն է, գնա քննիչի մոտ, պարզ է, չէ՞, ինչի մասին է խոսքը. քննիչը ասում է՝ գաս ինձ մոտ, պայմանավորվենք, թե ինչ ես Սանասարյանի դեմ գրելու»: Սանասարյանի կարծիքով՝ պատահական չէր, որ սկզբից իր դիմումներում Ադյանը չի հիշատակում Սանասարյանի մասին, խնդրում է պարզապես, որ իրեն ընդունեն, հետո մեկ էլ գրում է, որ Սանասարյանի վերաբերյալ բան ունի ասելու: Ըստ նրա՝ սա հին մեթոդ է եւ արված է նրա համար, որ ցույց տան, թե որեւէ ձեւով չեն ճնշել նրան:
Հարցին, թե ի վերջո ի՞նչ է Ադյանը գրել իր ցուցմունքում, Սանասարյանը պատասխանեց. «Գրել է՝ Դավիթ Սանասարյանը տեղյակ է եղել, որ ինքը կապ է ունեցել «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ»: Հարցին՝ ինքը կարծում է, որ Ադյանին ճնշե՞լ են, Սանասարյանն ասաց. «Ես համոզված եմ, որ ստիպել են, հակառակ դեպքում մարդը, որը մեղադրվում է ինչ-որ բանի մեջ, ինչո՞ւ պիտի գնար առանց պաշտպանի, որը նրան պիտի պաշտպանի իրավական ողջ գործընթացներում»:
Սանասարյանը նշեց, որ քրեական գործի հարուցումից հետո Ադյանի հետ այլեւս չի շփվում, նրա հետ միայն առերեսման ժամանակ է առնչվել:
Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին ուսումնասիրվեցին գործում առկա փաստաթղթերը, այդ թվում՝ Սանաասարյանի եւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առցանց նամակագրությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 1-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT