Ստուգումներ՝ անձնագրային և վիզաների վարչությունում. պետն ու աշխատակցուհին խախտել են հանրային ծառայողի էթիկայի կանոնները

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն՝ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում 2020 թ․ հունվարի 25-ին հրապարակված մի կնոջ դիմումի հետ: Գրառման մեջ ասվել էր, որ կինը շուրջ 20 տարի Կանադայում բնակվելուց հետո, 2019 թվականի հուլիսին վերադարձել է Հայաստան: ՀՀ քաղաքացիություն ու անձնագիր ստանալու համար դիմել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, ինչպես և այլ գերատեսչություններ, սակայն պատկան մարմինների ծառայողների մասնագիտական ցածր որակի արդյունքում գործընթացը տևել է շուրջ հինգ ամիս, բացի այդ, իր նկատմամբ ցուցաբերվել է անհարգալից վերաբերմունք։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ կինը 2019թ. հուլիսի 30-ին դիմել է ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության անձնագրային բաժին` ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու խնդրով: Քանի որ կինը Կանադայում փոխել էր ազգանունը, ուստի նա ուղղորդվել է ՀՀ ԱՆ ՔԿԱԳ Կենտրոնի և Նորք-Մարաշի տարածքային բաժին՝ ազգանվան փոփոխության վերաբերյալ ակտ ստանալու համար։

ՔԿԱԳ մարմնի կողմից տրամադրված ամուսնության ակտի հիման վրա նույն թվականի հոկտեմբերի 24-ին կինը դիմել է ԱՎՎ Մաշտոցի անձնագրային բաժանմունք և 2019 թվականի հոկտեմբերի 31-ին, այսինքն՝ ԱՎՎ դիմելուց շուրջ երեք ամիս անց, ձևակերպվել է ՀՀ քաղաքացու անձնագիրը, որը ստացել է 2019 թվականի նոյեմբերի 14-ին:
Միաժամանակ պարզվել է, որ ոստիկանության ԱՎՎ քաղաքացիության բաժնի պետը, կնոջն անձնագրային բաժին ուղղորդելիս, դրսևորել է քաղաքացիական ծառայողին ոչ հարիր վարքագիծ և նրան սպասարկել է անքաղաքավարի ու բարեվարքության նորմերի խախտումներով։

Բացի այդ, անձնագրային բաժնի աշխատակցուհին սպասարկելիս նրա հետ վարել է անհարկի խոսակցություն: Տեղեկանալով, որ նա Հայաստան է վերադարձել Կանադայից, մեղադրական տոնով հարցրել է, թե ինչու է վերադարձել: Իմանալով, որ վերադարձը կապված է ՀՀ Վարչապետի հայտարարության հետ, հնչեցրել է վիրավորական արտահայտություններ ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցչի հասցեին, հայտարարել, թե՝ «Փաշինյանը բոլորիդ խաբել է»։

Այսինքն, ըստ ոստիկանության տեղեկատվության, պետն ու աշխատակցուհին խախտել են հանրային ծառայողի էթիկայի կանոնները։ Իր հերթին, ՀՀ ոստիկանության ԱՎՎ անձնագրային բաժնի պետը դիմող կնոջը ժամանակին հստակ չի ներկայացրել գործող կարգը և միայն երկու ամիս անց է պարզաբանել, որ անհրաժեշտ է դիմել ՔԿԱԳ տարածքային բաժին։ Այսինքն՝ նա ևս ոչ պատշաճ է կատարել իրեն վերապահված պարտականությունները։

Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով անձնագրային բաժնի աշխատակցուհին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ մյուս երկուսին հայտարարվել է «Խիստ նկատողություն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4200 դիտում

Լիանա Գյուրջյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Տաթև Հակոբյանը՝ պոկում վարժության արծաթե մեդալակիր

Պուտինի առաջարկած 30-ժամյա հրադադարը՝ փոխադարձ մեղադրանքներով. մարդասիրությո՞ւն, թե՞ դիվանագիտություն

Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Երբ ատելության խոսքի թիրախ են դառնում ղարաբաղցիներին քննադատողները, նույն խումբը ծպտուն չի հանում. Ղազարյան

Կրթվելը նորաձև է» շարժման 26-րդ կանգառը Թալինում ընթացել է առանձնահատուկ ակտիվությամբ. լուսանկարներ

Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն. Սինիրօղլուն՝ Փաշինյանին

Արա Աղանյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում, Պետրոս Պետրոսյանը` 5-րդը

«Օպել-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել գետի ափին. վարորդը հոսպիտալացվել է

Շնորհավորում ենք Սուրբ Հարության տոնի կապակցությամբ. ԱՄՆ դեսպանատուն

Մասիսում բախվել են մեքենաներ․ կա վիրավnր

Այս տարի Զատիկը միասին նշում են ռուս և հայ եկեղեցիների ծխականները. ՌԴ դեսպանությունը շնորհավորել է

ԱՄՆ-ում փոքր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Հռոմի պապն աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար

Վրաերթ Կոտայքի մարզում. 63-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է

Վստահ եմ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի մերձավոր շրջապատն ականջալուր կլինի նրա պատգամին. Հարությունյան

Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր

Թուրքիայում որոշ չվերթներ չեղարկվել են, որոշները` հետաձգվել

Աշտարակի խճուղում մեքենան բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավnր

Մարզերում և Երևանում կդիտվեն կարճատև անձրևներ, տեղ-տեղ՝ քամու ուժգնացում

Իրանում ուսումնական ուղղաթիռ է կործանվել, օդաչուները վիրավոր են

Մեզ չեն հետաքրքրում դաշտից դուրս խոսակցությունները, սա մեր լավագույն խաղերից մեկն էր. Մխիթարյան

Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել

Ձերբակալվել են Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ

Մոսկվայում վայրէջք է կատարել գերության մեջ եղած 246 ռուս զինծառայողի տեղափոխող օդանավը

Դիլիջանում տնակ է հրդեհվել

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Սպանություն Երևանում. հիվանդանոց տեղափոխված 16-ամյա տղան մահացել է, կան վիրավորներ

ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում

Եվրոպայի առաջնություն. մրցահարթակ դուրս կգան Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը և ևս 4 հայ ծանրորդ

Քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի հարության տոնը

Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մշակութային ճամփորդներն այսօր բացահայտեցին օպերայի և բալետի հետաքրքիր աշխարհը

ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ

Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի

«Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են մարզիկներ 14 երկրից

Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց

Այս տոնական օրը թող ամրացնի մեր միասնականությունը և պատասխանատվության զգացումը՝ ապագայի հանդեպ. նախագահ

Գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող, թայֆայական կառավարում. Հովհաննիսյանը մանրամասնում է