Պարապ են մնացել՝ թող փողոցների սովետական անունները փոխեն. մտավորականները կողմ չեն «Զվարթնոցը» Ազնավուրի անունով կոչելուն

Մի քանի օր է՝ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով կոչելու առաջարկը: Այս գաղափարը հակասական կարծիքներ է առաջ բերել, եւ դատելով արձագանքներից՝ կարելի է ասել, որ այնքան էլ չի ողջունվել:

Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Շառլ Ազնավուրի անունը հավերժացնելու համար առաջարկում է Ամիրյան փողոցն անվանակոչել շանսոնյեի անունով: Ամիրյան փողոցին տալ ազնավուրյան շունչ (փողոցը կրում է հայ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Արսեն Ամիրյանի անունը)։

«Ազնավուրը Հանրապետության հրապարակում բազմաթիվ համերգներ է տվել, հիշում եմ՝ ժողովուրդը կանգնած էր Ամիրյան փողոցում ու լսում էր նրան: Իսկ ո՞վ է Ամիրյանը, ի՞նչ է արել Հայաստանի համար, ինչո՞վ է կապված հայ ժողովրդի ու պետության հետ, ընդհանրապես պարզ չէ: Նա եղել է Բաքվի հայ, լրագրող: Հարցրեք յուրաքաչյուր երեւանցու, թե ով է Ամիրյանը, նա չի իմանա, իսկ ով էլ գիտի, կամաչի»,- ասաց Բաբայանը:

Նկատեց, որ երբ 2018 թվականին շրջանառվում էր օդանավակայանին Ազնավուրի անունը տալու առաջարկը, այդ ժամանակ էլ է արտահայտել իր կարծիքը. բացարձակ կողմնակից չէ «Զվարթնոց»-ի անունը փոխելուն: Բաբայանի կարծիքով՝ անիմաստ է նորից այս թեման առաջ քաշել ու սեւեռել այն էլ համավարակի այս օրերին, երբ բազմաթիվ հրատապ հարցեր կան: «Հայերեն մի լավ բառ կա՝ պարապ մնալ: Այս պարտադիր կանգառը բերեց նրան, որ մարդիկ պարապ են մնացել, իսկ պարապ մնալու ժամանակ միշտ ինչ-որ նախաձեռնություններով են լցվում: Աշխատող պետությունում նման նախաձեռնություններ շատ քիչ են լինում, դրանք հիմնականում գալիս են, երբ դու թախտին պառկած ես, անելու գործ չունես ու ասում ես՝ լավ կլիներ, որ այս ինչ բանն էսպես լիներ»,- նկատեց նա: Վերջինս նաեւ նշեց, որ Հայաստանում ԽՍՀՄ տարիներից մնացած բազմաթիվ անվանումներ կան, որոնք անգամ արժանի չեն, որ կոչվել են, էլ ուր մնաց, որ շարունակում են չփոխվել: Բաբայանն օրինակ բերեց խորհրդային ժամանակների քաղաքական գործիչ Միխայիլ Կալինին: «Ինչո՞ւ պիտի այդ մանկապղծի անունով կոչվի մեր փողոցներից մեկը»,- ասաց նա:

Թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց՝ փոփոխության մեջ իմաստ չի տեսնում, որովհետեւ օդանավակայանն անուն ունի: Վերջինիս կարծիքով՝ Հայաստանում անվանափոխելու շատ բան կա, բայց՝ ոչ օդանավակայանը: Ըստ Բոյաջյանի՝ պետք է փողոցների անուններ փոխվեն: Հատկանշական է, որ մեր երկու զրուցակիցներն էլ օրինակ բերեցին նույն անունը՝ Միխայիլ Կալինին: «Օրինակ՝ ամառները գնում եմ Դիլիջան, այնտեղ բոլոր փողոցները սովետական թվի անուններով են: Այնտեղ տուն ունենք, որ «Կալինին» փողոցի վրա է, այդ անունը պետք է փոխվի»,- ասաց նա:

Երգիչ, երգահան, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը եւս չի ողջունում «Զվարթնոց»-ի անունը փոխելու գաղափարը:

Իսկ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մի այսպիսի գրառոմ է կատարել. «Օդանավակայանը եթե կոչվի, ապա պիտի կոչվի նախ՝ Նարեկացու, Թումանյանի, Չարենցի, Սարյանի, Քոչարի անունով, նոր՝ որեւէ այլ մարդու։ Օրինակ՝ Արամ Խաչատրյան հայ սիմֆոնիկ երաժշտության ռահվիրայի անունով չպիտի կոչվի, քանի որ նա Հայաստանը չընտրեց իր ապրելավայր։ Վիլյամ Սարոյան մեծության անունով չպիտի կոչվի»,- գրել է Մարտիրոսյանը։ Նաեւ կարծիք է հայտնել, որ մենք պետք է տարբերություն դնենք այն մեծերի միջեւ, որոնք իրենց օրինակով արժեւորել են Հայաստանը ավելի, քան որեւէ այլ պետություն։
«Իսկ եթե մեծությունը ճանաչում ենք պոպուլիստորեն, թե որքան շատ մարդ է ճանաչում կամ ընդունում, կամ այդ անվանակոչությունից որքան մեծ դիվիդենտ կստանանք, ապա պիտի կոչենք Քիմ Քարդաշյանի անունով։

Հ.Գ. Զվարթնոցից այնկողմ արհեստական (մարդու ստեղծած) գագաթ չկա»,- հավելել է նա։

Նշենք, որ երբ օրեր առաջ այս քննարկումները ծավալվեցին, Հանրային խորհրդի նախագահ Ստյոա Սաֆարյանը հայտնել էր, որ օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով կոչելու առաջարկությամբ ՀՀ Կառավարությանն է դիմել «Ազնավուր» հիմնադրամը եւ հայազգի մեծանուն գործչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ Ավելի ուշ Նիկոլա Ազնավուրը արձագանքել էր Հանրային խորհրդի հրապարակմանը՝ նշելով, որ այս տարվա հունվարին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով կոչելու հարցով։

Ըստ Նիկոլա Ազնավուրի՝ տարեսկզբին նամակով դիմել էր վարչապետին ոչ թե օդանավակայանի անվանափոխության առաջարկով, այլ արձագանքել էր արդեն իսկ մեկնարկած նախաձեռնությանը։

Հիշեցնենք՝ կառավարությունը նման առաջարկով էր հադես եկել դեռեւս 2018 թվականին, երբ շանսոնյեն հեռացավ կյանքից: Այն ժամանակ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով քաղաքացիներին հրավիրում էր՝ մասնակցելու «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու թեմայով հանրային քննարկմանը: Քննարկմանը մասնակցել ցանկացողները պետք է լրացնեին նախարարության առաջարկած հայտաձեւը, որպեսզի մասնակցեին: Նախարարությունը, վերոնշյալ հայտարարությունից հետո արժանանալով քննադատական վերաբերմունքի, դադարեցրել էր քննարկման մասին հայտարարությունները, ու թեման փակվել էր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5018 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս