Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը եւ նրա որդին Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել երկու կամ ավելի անձանց նկատմամբ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաեւ առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով եւ շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաեւ՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչության հատկանիշներով:
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ նշելով, որ որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի եւ խմբի 2 անդամների նկատմամբ հետախուզում է հայտարարվել, եւ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու վերաբերյալ:
ՔԿ-ի պաշտոնական հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2015թ. օգոստոսի 27-ից Հ.Շ.-ն աշխատել է Գեղարքունիքի մարզի Սևան-Դիլիջան մայրուղու՝ Ցամաքաբերդից հարավ (պանսիոնատ) տեղամասում գործող՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող, վերջինիս որդու սեփականությունը հանդիսացող «Նորալուսին» ՍՊԸ-ի «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում՝ որպես գործադիր մարմնի ղեկավար: Հ.Շ.-ն 2015թ. դեկտեմբերից մինչև 2016թ. հուլիսը Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Հայկական Բանկ» ԲԲԸ-ից ստացել է ընդհանուր՝ 52.000.000 ՀՀ դրամ վարկ, որի մի մասն օգտագործել է ռեստորանահյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունն ապահովելու համար, իսկ մնացած՝ 30.000.000 ՀՀ դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություն հիմնադրելու համար՝ միաժամանակ պատշաճ կատարելով վարկային պարտավորությունները:
Ռուբեն Հայրապետյանը որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի հետ, տեղեկանալով Հ.Շ.-ի կողմից «Նորալուսին» ՍՊԸ-ի անվամբ հիշատակված վարկերը ստանալու մասին, կազմակերպել և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 52.000.000 ՀՀ դրամն ստանալու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան-Դիլիջան մայրուղու Ցամաքաբերդից հարավ (պանսիոնատ) տեղամասում գործող, «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում 2016թ. հուլիսի 26-ից սկսած Հ.Շ.-ի կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկել են նրան և առանց իրենց թույլտվության հեռախոսազանգեր կատարելու հնարավորությունից զրկելու համար վերցրել են վերջինիս բջջային հեռախոսը, նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով, պարբերաբար, տևական ժամանակ՝ մինչև 2016թ. օգոստոսի 18-ը Հ.Շ.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, մահակներով, ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ անգամներ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում՝ 2016 թվականի հուլիսի 26-ին, Ռաֆիկ Հայրապետյանն իր ավտոմեքենայով Հ.Շ.-ին տեղափոխել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում գտնվող իրենց առանձնատան բակ, որտեղ հայրը՝ Ռուբեն Հայրապետյանը, հայհոյանքներ տալով Հ.Շ.-ի հասցեին, նրանից պահանջել է 120.000 ԱՄՆ դոլար, որից հետո՝ նույն օրը, Հ.Շ.-ին կրկին տեղափոխել են Սևանի «Հարսնաքար» համալիրի տարածք: Հաջորդ օրը Ռուբեն Հայրապետյանը գնացել է «Հարսնաքար» համալիրի տարածք, հանձնարարել է իր մոտ՝ տնօրենի աշխատասենյակ բերել Հ.Շ-ին, որտեղ էլ որդու ներկայությամբ, լրացնելով Հ.Շ.-ին հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելուն ուղղված մյուսների գործողությունները, հայհոյանքներ տալով, էլեկտրաշոկով հարվածել է Հ.Շ.-ի այտին՝ կրկին պահանջելով 120.000 ԱՄՆ դոլար: Ռուբեն Հայրապետյանի և մյուսների հարվածների և այլ բռնի գործողությունների հետևանքով Հ.Շ.-ին դիտավորությամբ պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ ցավ, որի ընթացքում Հ.Շ.-ի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Հ.Շ.-ի փախուստը կանխելու նպատակով Ռուբեն Հայրապետյանը Ռաֆիկ Հայրապետյանի հետ խմբի անդամներին հանձնարարել է նշված ժամանակահատվածում համալիրի տարածքում տարբեր օրերի հերթապահել և հսկել նրան, այդ ընթացքում՝ 2016 թվականի օգոստոսի 13-ին, խմբի անդամների հսկողության տակ տեղափոխելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման և քննական բաժին՝ վերջինիս անվամբ հաշվառված ավտոմեքենաների առուվաճառքը կատարելու, ինչպես նաև վարկային կազմակերպություններից վարկեր ստանալու համար: Վերջիններս, այդ ընթացքում նաև կիրառելով հոգեբանական բռնություն, պարտադրել են Հ.Շ.-ին համալիրի աշխատակիցների ներկայությամբ մաքրություն կատարել դրա տարածքում՝ այդ կերպ նպատակ ունենալով նվաստացնել նրան:
Ռուբեն Հայրապետյանը՝ հանցակիցների հետ, իրենց վերը թվարկված գործողություններով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով Հ.Շ.-ին՝ ստիպել են վերջինիս իրենց ներկայությամբ զանգահարել և «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիր կանչել ընտանիքի անդամներին՝ նրան ժամանակավորապես տրամադրելով իր բջջային հեռախոսը:
2016թ. հուլիսի 26-ին և հաջորդող օրերին Հ.Շ.-ի կանչով «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիր են եկել վերջինիս մայրը, քույրը, տատը, ընկերները և ընկերուհին, որոնց ներկայությամբ Ռուբեն Հայրապետյանի գիտությամբ Ռաֆիկ Հայրապետյանը հանցակիցների հետ Հ.Շ.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հասցնելով, օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ և ինքնագլուխ իրականացնելով իրենց իրական և ենթադրյալ իրավունքները, Հ.Շ.-ից, վերջինիս ընտանիքի անդամներից և ընկերությունից պահանջել են 57.138.000 ՀՀ դրամին համարժեք՝ 120.000 ԱՄՆ դոլար:
Իրական համարելով Ռուբեն Հայրապետյանի և մյուսների կողմից Հ. Շ.-ի կյանքի և առողջության համար հնչեցված վտանգավոր սպառնալիքները՝ Հ.Շ.-ն Հայրապետյաններին է տվել 238.075 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար արժողության ոսկյա ապարանջանը, 1.428.450 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար արժողության «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենան, որը նշված արժեքով Հայրապետյանները վաճառել են, 952.300 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կանխավճարով գնված «Nissan Muran» մակնիշի ավտոմեքենան, որը Ռաֆիկ Հայրապետյանը վերադարձրել է ավտոմեքենայի նախկին սեփականատիրոջը և որպես կանխավճար տրված 2.000 ԱՄՆ դոլարը հետ վերցրել, նշված գումարի չափով Հ.Շ.-ից պահանջված գումարից հաշվանցում կատարելով, իսկ Հ.Շ.-ի ընտանիքի անդամները վաճառել են իրենց ոսկյա զարդերը, տաքսի ծառայության ավտոմեքենաները, ընկերը տվել է 10.000 ԱՄՆ դոլար և գոյացած 18.236.545 ՀՀ դրամին համարժեք՝ 38.300 ԱՄՆ դոլարը և 240.000 ՀՀ դրամն անձամբ, ինչպես նաև միջնորդավորված փոխանցել են Հայրապետյաններին: Բացի այդ, ընկերուհին նրանց է հանձնել Հ.Շ.-ի կողմից իրեն նվիրած հեռուստացույցը և 450.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդերը: Այդ ընթացքում Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանները պահանջել են իրենց հանձնել տուժողի տատի ապօրինի շինություն հանդիսացող առանձնատունը: Գումարի մի մասը ստանալուց և 2016թ. օգոստոսի 15-ին Հ.Շ.-ի տնօրենի լիազորությունները դադարեցնելուց հետո՝ 2016թ. օգոստոսի 18-ին, նա ազատ է արձակվել, իսկ Հ.Շ.-ի ընտանիքի անդամները, Հայրապետյանների միջնորդությամբ, կազմակերպելով իրենց բնակելի տան օրինականացման գործընթացը, Հայրապետյանները 2016թ. հոկտեմբերի 18-ին դրա նկատմամբ ձևակերպել են իրենց մտերիմ անձի սեփականության իրավունքը և այդ կերպ Հ.Շ.-ին ու նրա ընտանիքի անդամներին զրկել միակ կացարանից՝ էական վնաս պատճառելով նրանց իրավունքներին և օրինական շահերին
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշումներ են կայացվել Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանին և Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խմբի բացահայտված մյուս չորս անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանի և խմբի 2 անդամների նկատմամբ հետախուզում է հայտարարվել և նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Տեղեկացնենք նաև, որ 19.05.2020թ. Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանը զանգահարել է վարույթն իրականացնող քննիչին և հայտնել, որ տեղյակ է ծանուցագրով իրեն Քննչական կոմիտե հրավիրելու մասին, սակայն գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, ցանկանում է վերադառնալ Հայաստան, բայց COVID-19 համավարակի կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումների, հատկապես ավիահաղորդակցության բացակայության պատճառով չի կարողանում վերադառնալ:
20.05.2020թ ՀՀ քննչական կոմիտեն դիմել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանություն և խնդրել՝ աջակցել Ռ.Հայրապետյանին վերադառնալու Հայաստան, քանի որ դեսպանությունն է կազմակերպում ՀՀ քաղաքացիների վերադարձը: Պարզվել է, որ 2020թ. մայիսի 25-ին Մոսկվա-Երևան չվերթ է նախատեսված և դեսպանը պատրաստակամություն է հայտնել՝ Ռ.Հայրապետյանի կողմից դիմելու դեպքում, աջակցել և կազմակերպել վերջինիս վերադարձը:
Այս ամենի մասին վարույթն իրականացնող քննիչը տեղեկացրել է ինչպես Ռ.Հայրապետյանին, այնպես էլ նրա պաշտպանին՝ Ամրամ Մակինյանին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել
Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի
Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում
Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը
Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում
Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ
ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել
Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT