2 անչափահաս երեխա, ամուսինն էլ՝ սահմանին. բուժքույրը հերթափոխով աշխատել չի կարող, տնօրենն էլ ասում է՝ պայմանը միայն դա է

Իջեւանի բժշկական կենտրոն բուժքույր Քրիստինա Բարխուդարյանը դժվարին իրավիճակում է հայտնվել։ ԲԿ-ի տնօրենի որոշմամբ ընդունարանի ցերեկային ռեժիմով աշխատող բուժքույրերը պետք է աշխատեն հերթափոխով, այսինքն՝ 24-ժամյա գրաֆիկով: Այդ տարբերակով աշխատելու հնարավորություն նա չունի, գործից դուրս գալ նույնպես չի կարող։

Քրիստինան 4 տարի նույն ԲԿ-ում է աշխատում, գինեկոլոգիական բաժանմունքի ընդունարանի բուժքույրն է, մանկաբարձուհին։ 2 ամիս առաջ ծանուցում է ստացել հերթափոխային աշխատանքի անցնելու մասին, սակայն իր խոսքով՝ նախապես ոչ ոք իր հետ չի խոսել՝ հասկանալու արդյո՞ք կարող է այդպես աշխատել։

Տանը մայրիկին սպասող 2 անչափահաս երեխա ունի՝ 7 եւ 9 տարեկան, ամուսինը բանակի սպա է, 15 օր շարունակ սահման է պահում։ Իրենք էլ տեղացի չեն, բարեկամներ այդտեղ չունեն։ Ստացվում է՝ հերթապահության ամբողջ օրը երեխաները մենակ պետք է լինեն։ Մեր զրուցակիցը աշխատանքից դուրս գալ եւս չի կարող․ պարտքեր ունեն։

Տնօրենը որպես պարզաբանում նշել է, որ աշխատանքային փոփոխություններ են նախատեսվում, բուժքույրերը պետք է հերթափոխով լինեն, իսկ մանկաբարձուհի ընդունարանում անհրաժեշտ չէ, եւ այդ գործն այժմ Քրիստինան չի կատարում։

Քրիստինայի խոսքով՝ թեեւ տնօրենն ասում է, թե ոչ ոքի չի ազատում, սակայն նույնն է, թե ասի, քանի որ տեղյակ է, որ ինքը հերթափոխով չի կարող աշխատել։

«Ես իրեն բացատրում եմ, որ ունեմ այսքան պարտք, այս աշխատանքն ինձ շատ պետք է, բայց ոչ մի մարդկային արձագանք»,- պատմեց Քրիստինան՝ հավելելով, որ ի պատասխան լսել է, որ իրեն ընդառաջել չեն պատրաստվում։

Տնօրենի այն պարզաբանման էլ, թե պետք է հերթափոխով աշխատեն, որ ժամը 16-ից հետո ընդունող բուժքույր լինի, նշեց, որ ժամը 16-ից հետո ոչ մի կին գինեկոլոգի մոտ չի այցելում։ Կարող է գալ ծննդաբերության ցավեր ունեցողը, ում ընդունում է ծնարանի մանկաբարձուհին։

Քրիստինան այս ընթացքում դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, ստացված պատասխանում նշվել է, որ նման հրաման չի եղել, թե ցերեկային ռեժիմով աշխատող բուժքույրերը պետք է հերթափողով աշխատեն։

Այս ամենը տնօրենին է ցույց տվել, նա էլ մեկնաբանել է, թե ինքն այդպես է կազմակերպում իր հիվանդանոցի աշխատանքը։

Մեր զրուցակիցը 2 դիպլոմ ունի, այժմ համաձայն է աշխատել նաեւ կադրերի բաժնում, նույնիսկ այլ բաժանմունքում՝ որպես բուժքույր։

«Ինձ ընդամենը ցերեկային աշխատանք է պետք, ուրիշ ոչինչ»,- նշեց Քրիստինան՝ հավելելով, որ տնօրենն այս ընթացքում այլ մարդկանց է ընդունել, սակայն իր համար աշխատանք չկա, մինչդեռ 4 տարի նույն կենտրոնում լինելով՝ տեղյակ է, որ կարող է դա առաջարկվել։

Այժմ նա մյուս 4 բուժքույրերի հետ պետք է աշխատի 24-ժամյա հերթափոխով։ Տնօրենն էլ ասել է՝ ոչնչով չի կարող օգնել, թող դիմում գրի, դուրս գա։

Ցերեկային հաստիք, սակայն, չկա

Այս ամենի վերաբերյալ տնօրեն Էդուարդ Գրիգորյանի կարծիքն այլ է։ Ինչպես մեզ տեղեկացրեց, շարժվել է աշխատանքային օրենսգրքով, մարդ չի ազատել, վարձատրության չափ չի փոփոխել։ Եղել է պայմանների փոփոխություն, որը բուժքրոջը ձեռնտու չէ։

Նրա խոսքով՝ Քրիստինա Բարխուդարյանն ի սկզբանե ընդունված է եղել որպես ընդունարանի բուժքույր, ժամանակին ներքին հրամանով կատարել է կանանց կոնսուլտացիայի քույրի պարտականություններ եւս։ Այժմ այդ կոնսուլտացիան չի կատարում, քանի որ դա պոլիկլինիկայի գործառույթ է։ Առողջապահության նախարարի կողմից հրաման է տրվել կազմակերպել ընդունիչ բաժանմունք, ինքն էլ որպես տնօրեն կարծում է, որ ընդունարանում պետք է լինի հերթափոխային աշխատանք։

«Չեմ կարող մարզային հիվանդանոցի ընդունարանը թողնել առանց հերթափոխի, այսինքն՝ ժամը 4-ից հետո հիվանդ գա ու մարդ չլինի, չդիմավորի»,- նշեց նա։

Գրիգորյանի պնդմամբ՝ փոփոխությունների մասին 2 ամիս առաջ է ծանուցել՝ Աշխատանքային օրենսգրքի համաձայն։ Սա վերաբերում է ոչ միայն Քրիստինային, 4 հոգու եւս, որոնք, ըստ Գրիգորյանի, չեն բողոքում։

«Ոչ ոք աշխատանքից չի ազատել, ինքն այս պահին էլ համարվում է ընդունարանի աշխատող, վաղն էլ կարող է գալ հերթապահել»,- նշեց նա՝ հավելելով՝ ամենքս էլ ունենք խնդիրներ, բայց դրանք տարածել ու գործը ձախողել պետք չէ։

Տնօրենը մեզ հայտնեց, որ այժմ համապատասխան ցերեկային հաստիք հիվանդանոցում չկա։ Նա այս մասին նաեւ բուժքրոջ ամուսնու հետ է խոսել, խոստացել, որ մոտ ապագայում եթե ցերեկային քույրի հաստիք լինի, կնոջը կառաջարկի։ Հայտնի չէ, սակայն, թե երբ կլինի այդ հաստիքը։

Այն հարցին, թե արդյոք կադրերի բաժնում կամ այլ բաժանմունքում որեւէ հաստիք չկա, որ հնարավոր լինի առաջարկել բուժքրոջը, բացասական պատասխան տվեց, այս պահին չկա։ 

«Եթե մի հատ ցերեկային հաստիք կգտնենք, ես ներողություն կխնդրեմ բոլորից»,-իր խոսքը եզրափակեց տնօրենը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2265 դիտում

Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան

Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ

Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ

ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում

Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյուքնները

Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար

Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է

Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից

Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները

Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%

Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է

ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել

ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է

Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով

ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի

Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից

Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի

Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է

Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել

Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է

Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%

Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է

Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է

Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17

Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները

Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ

Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան

Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է

ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1

Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում

Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է