Երևան
12 °C
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ խոսեց երկու օր առաջ իր տան վրա տեղի ունեցած հարձակման դեպքի և դրա շարժառիթների մասին:
«Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում, կարծես թե սկզբում կենցաղային բնույթ էր կրում հարցը, բայց ինչ պես երևում է, այդպես չէ»,-ասաց փաստաբանը: Ըստ Աթանեսյանի, սկզբում իրեն թվացել է, որ խնդիրը զուտ կենցաղային բնույթի է: «Մեր տունը գտնվում է Քանաքեռի մասնավոր հատվածում, որին կպած է Քանաքեռի նախկին կինոթատրոնը, որը ներկա պահին գործում է որպես ձայնագրման ստուդիա: Մեր տան մոտ կա խաղահրապարակ, որտեղ երեխաներս գնում, խաղում էին հարևանների երեխաների հետ միասին: 2 օր առաջ այդ ձայնագրման ստուդիայի տիրոջ որդին, 40 տարեկան, պահանջել է, որ իմ երեխաներն այնտեղ խաղալու իրավունք չունեն»:
Տիգրան Աթանեսյանն ասաց, տվյալ անձի հետ ինքը որևէ առնչություն չունի: Հաջորդ օրը Աթանեսյանի բնակարանի և այդ տարածքի միջև պարիսպ է շարվել, որին ըստ փաստաբանի, իր կողմից չի եղել որևէ արձագանք: «Տեսնելով, որ սադրանքին չենք տրվում, 7 տարեկան տղայիս, ով առաջին հարկի պատուհանից նայել է, թե ինչ են անում, հայհոյել են ամենավերջին սեռական հայհոյանքներով: Ուզել են խփել պատուհանիս, կինս վազել է դուրս պատշգամբից, 5-6 րոպե ամենաստոր հայհոյանքները կնոջս հասցեին են հնչեցրել: Ասել են տունը քանդելու են, ու նորից նշել են իմ փաստաբան լինելը: Երեխեքս բոլորը տանը փակվել են, զանգել ինձ»,- պատմեց փաստաբանը:
Աթանեսյանը կատարվածը սադրանք է համարում: Միաժամանակ նշում, որ տան ու երեխաների վրա հարձակումն արդարացում չունի, նույնիսկ այն պարագայում, եթե իր հետ կոնֆլիկտ ունենային այդ մարդիկ: Այնուհետ միջադեպը շարունակվել է կնոջ զանգից հետո տուն հասած Աթանեսյանի հետ: Փաստաբանն ասաց, եթե չլիներ ոստիկանությունը, դժվար է պատկերացնելլ, թե տեղի ունեցածն ինչով կավարտվեր:
«Քանաքեռը փոքր տեղ է, շատ արագ ամեն ինչը ճշտվում է: Ընտանիքիս վրա հարձակվողներից մեկը հայտնի նարկոտիկ վաճառող է ու իր նման ոչնչություներ: Նրանք շատ սերտ կապեր ունեն ներկայիս իշխանությունների հետ: Օրինակ դերասան Հովհաննես Ազոյանն այնտեղ գիշերն ինչ-որ անհասկանալի միջոցառումներ է կազմակերպում: Ես առավել քան համոզված եմ, որ կատարվածն ունի կազմակերպիչներ: Հաշվի առնելով ունեցած սերտ կապերն իշխանության հետ, թե չէ ինչի համար պետք է անընդհատ նշեին իմ փաստաբան լինելն ու իրենց կյանքն ուտելը: Չեմ կարող ասել, թե ցուցում են տվել, որ հենց էսպես անեն, բայց այն, որ իրենց ոգևորել են, ասել են, որ կարող են անել ու մարսել, էդպես է»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց Աթանեսյանը:
Ըստ փաստաբանի, ոստիկանությունը գտնվել էիր բարձունքի վրա, սպասում են դատախազության և քննչական մարմինների գործողություններին: «Ես սպասում եմ քրեական գործի շուտափույտ հարուցում, նյութեր են նախապատրաստվում, հաղորդում ներկայացրել ենք, բացարություն տվել ենք: Պահանջելու եմ, որ այդ անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվություն և բացահայտվի այդ շղթան: Համոզված եմ, որ դա կապված է իմ մասնագիտական գործունեության հետ, և իմ հանրային դիրոքորշման հետ, որն ունեմ՝ կապված այս իշխանության, կառավարության գործունեության հետ»,-ասաց Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ Աթանեսյանը հարձակման էր ենթարկվել նաև 2017 թվականի ապրիլի 27-ին՝ Փաստաբանների դպրոցի տնօրեն, խորհրդի անդամ Սիմոն Բաբայանի, ՓՊ նախագահի խորհրդականներ Վրեժ Խաչիկյանի, Գեւորգ Մկրտչյանի եւ փաստաբան Արսեն Հարությունյանի կողմից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT