«Մեյմանդարի» շուկայի մոտ կայանված մեքենան գլխիվայր շրջելու խուլիգանության համար կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Պարետի որոշման համաձայն՝ հունիսի 2-ից 1 օրով պետք է դադարեցվեր Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդարի» շուկայի գործունեությունը՝ տարածքը ախտահանելու համար։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ պարետի որոշումը ի կատար ածելու նպատակով շուկա էին այցելել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու սննդի անվտանգության տեսչության աշխատակիցները։ Շուկայում գյուղմթերի առուվաճառքով զբաղվող անձինք հրաժարվել են կատարել պարետի որոշումը և շուկայի մուտքերից մեկի մոտ կայանված մեքենան գլխիվայր շրջել։

Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որը փոխանցվել է Վաղարշապատի քննչական բաժին։ Նախաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները հայտնաբերել և բերման են ենթարկել միջադեպին մասնակցած անձանց, կան ձերբակալվածներ։

Այս պահին շուկայի գործունեությունը 24 ժամով դադարեցված է, և կատարվում են սանմաքրման աշխատանքներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես և հնարավոր այլ մասնակիցներ հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Տպել
1742 դիտում

«Իմ քայլը» հիմնադրամի աշխատակիցները եղել են Արարատ և Խաչիկ համայնքներում, քննարկել համայնքների զարգացման տարբեր հարցեր

Աշխատանքային այցով Տավուշի մարզում է եղել ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը

Ադրբեջանական լրատվամիջոցը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

ՀՀ տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Սահմանամերձ Բարեկամավանում մեկնարկել են գերժամանակակից փոստային բաժանմունքի կառուցման աշխատանքները (տեսանյութ)

Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է. վարչապետ

Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ տալով թուրքական իշխանությունները վերահաստատեցին այլատյաց կեցվածքը. ԱՀ նախագահ

Կորոնավիրուսի 489 նոր դեպք և 710 առողջացած, 1 օրում մահացել է 13 քաղաքացի, եւս 3-ը՝ այլ հիվանդությունից

Հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5077 չարտերային չվերթը.այն կկայանա վաղը՝ հուլիսի 12-ին

ՃՏՊ Գրիգոր Հասրաթյանի փողոցում. կա 2 տուժած (լուսանկարներ)

Քաղաքացին ընկել է Աղձք գյուղի ջրանցքը

Հրդեհ է բռնկվել Նարեկ և Դարակերտ գյուղերի միջնամասում

Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 37-ամյա տուժածը հոսպիտալացվել է

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Օտար լեզվի քննության ժամանակ արձանագրվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 27 դեպք

Ոչ մեկը հստակ չի կարող ասել, Նարեկը ուր է, սահմա՞նն է անցել, թե՞ ինչ-որ դեպք է տեղի ունեցել

Ամեն անգամ նմանատիպ դեպքերը մեզ համար կարծես նորություն են, դասեր չենք քաղում․ Մարտիրոսյանը՝ «Յուքոմ»-ի խափանման մասին

Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո կվերականգնվի նախկին ճարտարապետությամբ

30-ամյա Նարեկ Սարդարյանը որոնվում է որպես անհետ կորած

«Աջարաբեթ»-ի գրասենյակում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել