Երևան
12 °C
«Երբ համավարակի մասին խոսում են կառավարող ուժի ներկայացուցիչները՝ վարչապետը, կառավարության անդամները, պատգամավորները, տպավորություն է, թե վարակը քաղաքական-կուսակցական հարց է։
Այնինչ բոլորիս առողջության ու կյանքի հարցերը քաղաքական-կուսակցական հարցեր չեն։ Որովհետև այստեղ չկա երկընտրանք։ Չկա այլընտրանք։ Չկա այլակարծություն։ Չկա բանավեճ»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը: Գրառումն ամբողջությմաբ ներկայացնում ենք ստորեւ.
«Մարդկանց կյանքերը փրկելը, բժիշկների կյանքերը փրկելը, պետության առողջապահության համակարգը փրկելը Հայաստանում ապրող յուրաքանչյուրիս անելիքն է։
Հարգելի՛ լրագրողներ, խմբագիրներ, հրապարակախոսներ, երբ խոսում եք համավարակի ուժգնությունը մեղմացնելու համար դիմակը կարգապահ ու ճիշտ կրելու մասին, դա չի՛ նշանակում, որ պաշտպանում եք կառավարության դիրքորոշումը։
Դա նշանակում է, որ դուք հոգատար եք հանրության հանդեպ ու ձեր խոսքն օգտագործում եք՝ մարդկանց իրազեկելու, պաշտպանելու համար։
Քաղաքացիական հանրույթի հարգելի՛ գործիչներ, երբ կոչ եք անում պահպանել հեռավորություն, լինել պատասխանատու մեր երեխաների ու տարեց հարազատների հանդեպ, դա չի՛ նշանակում, որ քողարկում եք կառավարության սխալները։
Դա նշանակում է, որ դուք իսկապե՛ս ծառայում եք հանրային շահին։
Արվեստի ու մշակույթի հարգելի՛ գործիչներ, երբ միանում եք իրար չվնասելու, իրար չվտանգելու արշավին ու կոչերին, դա չի՛ նշանակում, որ ծառայում եք կառավարությանը։
Դա նշանակում է, որ դուք սիրում եք մարդկանց, որոնց նվիրում եք ձեր երգերը, գրքերն ու ներկայացումները։
Հարգելի՛ գործընկերներ, քաղաքական գործիչներ ու կուսակցությունների ղեկավարներ, երբ խոսում եք իրար հանդեպ պատասխանատու վերաբերմունքի մասին, դա չի՛ նշանակում, որ այլևս չեք քննադատում կառավարությանը կամ դրանից ձեր ընդդիմադիր լինելը պակասում է։
Դա նշանակում է, որ դուք հանրային շահն եք գերակա համարում։
Ցավոք, այս օրերին բոլոր նշածս խմբերի մարդկանցից քչերի խոսքն ենք լսում՝ ուղղված հանրության իրազեկմանը, ուղղված մարդկանց փոխադարձ հոգատարությանը։
Եթե յուրաքանչյուրը մտածում է, որ համավարակից պաշտպանվելու արշավին աջակցող, օգնող, խրախուսող խոսքով կնույնականացվի կառավարության հետ կամ հանկարծ կպակասի քննադատությունը, ապա խնդրում եմ մտածել հետևյալի մասին․ իհարկե, կարող եք այս կառավարությանը թողնել ազատ անկման մեջ ու հետո ընտրել ուրիշ կառավարություն, բայց չե՛ք կարող ընտրել ուրիշ հարազատներ, ուրիշ բժիշկներ։
Ձեր հոդվածները, վիրտուալ ակցիաները, ստեղծագործությունները, քաղաքական ելույթներն այսօր առաջին հերթին մարդկանց համավարակից պաշտպանելու նպատակին կարող են ծառայել։
Այսօր կառավարությունը չէ, որ քննություն է հանձնում, այսօր մեր հանրային համերաշխությունն ու փոխօգնությունն է քննություն հանձնում։
Քաղաքական հարցերի, սխալների ու բացթողումների մասին անպայման կբանավիճենք զուգահեռաբար և նույնքան թեժ, բայց ձեռքերը ծալել համընդհանուր պատուհասի դեմ պայքարում, մեզ թույլ տալ չենք կարող։
Այս հարցում բոլորից խնդրում եմ համագործակցություն ու համերաշխություն, ամենքս մեր գործի մեջ, ամենքս մեր խոսքի միջոցներով։
Միացե՛ք զանգվածային հակահամաճարակային շարժմանը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT