Երևան
12 °C
Ինչպես բոլոր ոլորտներում, ԱԻՆ համակարգում ևս կան կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ: 35 հիվանդից 20-ն արդեն առողջացել, վերադարձել է աշխատանքի, մյուսները բուժման փուլում են: Այս պահին մեկուսացման ցուցում ունի ԱԻՆ 82 ծառայող:
Այս մասին ասաց ճեպազրույցին մասնակցող ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Մենք կարևոր փորձ ունենք, ում շրջապատում հայտնաբերվել է վարակը, նրան ու վերջինիս հետ շփվածներին արագ մեկուսացրել ենք: Սրանով կարողացել ենք այնպես անել, որ ներսում վարակը չտարածվի, այսինքն մեր հիմնական վարակվածներն իրենց շրջապատից են հիվանդացել»,-ասաց նախարարը:
Այնուհետ Ֆելիքս Ցոլակյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց: Ըստ այդմ.
ԱԻՆ 34 աշխատակիցներ ընդգրկված են պարետատան թեժ գծի աշխատանքներում: Ծանրաբեռնվածությունից ելնելով մոտ օրերս նրանց թիվը կքառապատկվի:
119 փրկարար ծառայող ոստիկանության և ԱՆ աշխատակիցների հետ համատեղ ծառայություն է իրականացնում, այցելում մեկուսցման մեջ գտնվող քաղաքացիներին:
20 փրկարարական հաշվարկ մեքենաներով և բարձրախոսներով ներգրավված է հանրապետությունում վարակի տարածումը կանխարգելող իրազեկման գործընթացի մեջ:
2020թ. առաջին հինգ ամիսներին ԱԻՆ «911» ծառայությունը ստացել է 740 հազար ահազանգ: Դրանց թիվն, ըստ Ցոլակյանի, առաջիկայում կավելանա, քանի որ գտնվում ենք հրդեհային սեզոնում:
«911» ծառայությունը միայն կորոնավիրուսի հետ կապված 2264 ահազանգ է սպասարկել:
Կրկնապատկվել է 24/7 ռեժիմով աշխատող ԱԻՆ բժիշկների թիվը՝ հաշվի առնելով ԱՆ, շտապօգնության ծառայության թեժ գծի ծանրաբեռնվածությունը:
ԱԻՆ աշխատակիցների միջոցով մեկուսացման վայրեն են տեղափոխվել մոտ 1000 քաղաքացիներ:
«ԱԻՆ-ն առաջին օրվանից իր ողջ ներուժով միացել է պայքարին: Հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ 911 ծառայության կողմից սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ: Մեր քաղաքացիներից 294-ին տրվել է համապատասխան տեղեկատվություն, 983-ին՝ տրամադրվել է կորոնավիրուսի հետ կապված բժշկական խորհրդատվություն, 987-ին՝ հոգեբանական աջակցություն»,- ասաց Ցոլակյանը:
Անդրադառնալով հոգեբանական ծառայությանը, Ցոլակյանն ասաց, որ իր հրամանով այդ աշխատակիցներն անցել են հեռավարչ աշխատանքի, և քաղաքացին այդ տարբերակով ևս հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորություն է ունեցել:
Հանրապետության հանրային տարածքներում կատարվել է շուրջ 47.000 վարակազերծում 300 փրկարար-ծառայողի ներգրավվածությամբ: Ամեն օր մոտ 1000 վարակազերծում է կատարվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT