Երևան
12 °C
Օրերս կորոնավիրուս է հաստատվել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից մեկի եւ նույն ՔԿՀ-ի հինգ աշխատակցի մոտ. աշխատակիցները մեկուսացվել են, իսկ դատապարտյալը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Այս մասին երեկ մեզ տեղեկացրեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ հավելելով, որ այլ ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների կամ կալանավորների շրջանում վարակի հաստատման դեպքեր չկան:
Արդարադատության նախարարության պաշտոնական տվյալներով՝ փորձանմուշը դատապարտյալից վերցվել է հունիսի 4-ին, եւ դրական պատասխանով պայմանավորված՝ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխման ընթացքում թե՛ դատապարտյալը, թե՛ ուղեկցող անձնակազմն ապահովված են եղել անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակով, ձեռնոցով, ինչպես նաեւ հատուկ արտահագուստով: «Դատապարտյալների հիվանդանոց»-ում դատապարտյալը տեղաբաշխվել է հատուկ կահավորված եւ տեխնիկապես հագեցած առանձնացված կացարանում: ԱՆ-ից տեղեկացրել են նաեւ, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել, եւ թեստավորվել են նաեւ «Կոշ» ՔԿՀ-ում պահվող մյուս անձինք. բոլորի պատասխանները բացասական են։ Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տուբերկուլոզային եւ նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջությամբ դատարկվել էին, որպեսզի հարկ եղած դեպքում օգտագործվեն բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի: Առանձնացված 2 մասնաշենքերը միասին ունեն մինչեւ 150 մահճակալային ֆոնդ:
Նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ դատապարտյալը, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն, 46 տարեկան է. «Այս պահին հիվանդի ինքնազգացողությունը բավարար է, շնչառությունը՝ ինքնուրույն»,- ասաց նա՝ հավելելով, որ վարակակիրը գանգատներ չի ներկայացնում։
Նշենք, որ վարակված դատապարտյալը անազատության մեջ է 2017 թվականի սեպտեմբեր ամսից: Նա դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման թմրանյութերի իրացման համար:
ՔԿՀ-ներում վարակի տարածման վտանգի մասին մեր հարցերին է պատասխանել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը.
- Պարոն Սաքունց, սա առաջին դեպքն է, երբ կորոնավիրուսով վարակվել է ազատազրկված անձը։ Ինչի՞ մասին է այն վկայում, ինչի՞ արդյունք կարող է լինել՝ հաշվի առնելով, որ ՔԿՀ-ներում տեսակցությունների վրա արգելանք է դրված։
- Եթե ընդունում ենք, որ տեսակցությունները փաստացի տեղի չեն ունենում (որովհետեւ ես չեմ բացառում, որ որոշ դեպքերում դրանք տեղի ունենան, դա հերքել կարող ենք միայն, եթե շարունակական հսկողության հնարավորություն ունենանք), ապա վարակի մի քանի աղբյուր կարող է լինել. առաջինը կարող է լինել փաստաբանը, եթե խոսքը կալանավորված անձի մասին է, երկրորդը՝ ՔԿՀ-ի աշխատակիցները, որոնք անմիջական շփում ունեն կալանավորների կամ դատապարտյալների հետ, երրորդը՝ բուժանձնակազմը, որը եւս բժշկական ամենօրյա զննություն է կատարում։ Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ ՔԿՀ-ներում աշխատողներին եւ ՔԿՀ մուտք գործող այլ անձանց, նկատի ունեմ, օրինակ, փաստաբաններին, ուղեկցող ջոկերին, կանխարգելիչ միջոցներ կամ հատկացված չեն կամ եթե պատշաճ հատկացված են, ապա դրանք պատշաճ չեն կիրառվում։ Բոլոր դեպքերում կա խնդիր՝ ապահովելու կարանտինային բոլոր կանոնները ՔԿՀ-ներում։ Ի դեպ, շատ դժվար չէ բացահայտել, թե վարակված դատապարտյալը ում հետ է շփվել, ով է եղել վարակի կոնկրետ աղբյուրը եւ հնարավոր կոնտակտավորներին մեկուսացնել, ինչը լուրջ ծանրաբեռնվածություն կարող է լինել ՔԿՀ-ի համար։
-Կանխարգելման հատկապես ո՞ր միջոցառումները պետք է կարեւորվեն ՔԿՀ-ներում։
-Բոլորը՝ սկսած դիմակներից, ախտահանիչ միջոցներից, եւ հատկապես բժշկական անձնակազմը, որն ամբողջ օրն աշխատում է, պիտի մի քանի անգամ փոխի դրանք, իսկ ես գիտեմ, որ ապահովման տեսակետից այնտեղ խնդիրներ կան։ Եվ մի կարեւոր բան էլ ասեմ. կորոնավիրուսի վերաբերյալ դավադրությունների, դրա իրական չլինելու ապատեղեկատվությունների դեմն առնելու համար նման հիմնարկներում թե՛ բուժաշխատողների, թե՛ ազատազրկվածների շրջանում պետք է իրազեկման, բացատրման շատ մեծ աշխատանքներ կատարվեն, որովհետեւ մինչեւ մարդը չիրազեկվի այդ վտանգների մասին, դժվար է ակնկալել, որ կարելի է հասնել նրա կողմից հիգիենիկ կանոնների պահպանմանը, միայն ստիպելով կամ պահանջելով չես կարող արդյունքի հասնել։
- Այնպիսի խնդիր եք բարձրացնում, որը պետք է լուծել ոչ միայն ՔԿՀ-ներում։
- Ես հասկանում եմ, բայց ՔԿՀ-ները ինֆորմացիոն վակումի մեջ են եւ ռիսկայնության շատ մեծ աստիճան ունեն, այսինքն՝ ռեժիմն այնպիսին է, որ իրար հետ չշփվելու շատ մեծ հնարավորություն չունեն, եւ այդ պարագայում իրազեկելու անհրաժեշտությունը շատ ավելի մեծ է։ Պատկերացրեք՝ որեւէ քաղաքացի, որ ՔԿՀ-ի աշխատող է, հանկարծ մտածի, թե վարակ չկա, թե դա բանի պետք չէ եւ այդպես մոտենա հարցին, այդտեղ պետության պոզիտիվ պարտականության խնդիրը կծագի՝ իր պաշտոնատար անձին կրթելու եւ նաեւ հրահանգավորելու։ Հրահանգավորման խնդիր է, որ ազատազրկվածները ավելի լուրջ մոտենան, հետամուտ լինեն։ Թեեւ վարակի կանխարգելման կանոնները գիտակցաբար խախտելը մտցվեց Քրեական օրենսգիրք, որը շատ ճիշտ էր, բայց այդ խախտումների կանխման միջոցները արդյունավետ կարող են լինել ընդհանուր կրթվածության, տեղեկացվածության եւ հրահանգավորման պարագայում։ Ես գտնում եմ, որ պետք է քննություն իրականացվի՝ պարզելու, թե ոնց է այդ դատապարտյալը վարակվել։
- Վարակված է ՔԿՀ-ի 5 աշխատակից, իսկ մյուս բոլոր ազատազրկվածների թեստերը բացասական են եղել։
- Դե, հիմա դա գալիս է՝ հուշելու, որ աշխատակիցների՞ց է վարակվել... Գիտե՞ք՝ կորոնավիրուսի ամենաայլանդակ առանձնահատկությունը այն է, որ այն կարող է ասիմպտոմ լինել, եւ եթե կա վարակի աղբյուր, ապա պետք է լինեն մեկուսացողներ, պետք է անհրաժեշտություն առաջանա պարբերական թեստավորման, օրինակ՝ առնվազն շաբաթը մեկ անգամ թեստավորեն, որպեսզի 14 օր հետո պարզեն վարակի փաստացի շրջանակը եւ համոզվեն, որ աղբյուրը էլ չկա։
- Հաշվի առնելով ՔԿՀ-ներում շփման այդ նեղ շրջանակը՝ ինչպիսի՞ն կարող են լինել այս դեպքի հետեւանքները։
- Նման հարցադրումը ելնում է այն դրույթից, որ վարակը անխուսափելիորեն պետք է տարածվի, իսկ ես ելնում եմ այն դրույթից, որ անխուսափելիորեն չպիտի տարածվի եւ կարող է չտարածվել։ Իսկ թե դրա համար ինչ է պետք անել, արդեն նշեցի... Հաղթահարած երկրների փորձը ցույց է տալիս, որ մի քանի գործոններ պետք է կիրառել. կարանտինային պայմաններ, թեստավորում եւ առողջապահական պատշաճ միջոցառումներ։
- Պարոն Սաքունց, հայտնի է, որ համավարակով պայմանավորված՝ այս ընթացքում կալանավորների խափանման միջոցներ փոխվեցին, ըստ Ձեզ՝ պե՞տք է արդյոք փոխել նաեւ դատապարտյալների պատժի տեսակների վերանայման քաղաքականությունը։
- Նախ ասեմ, որ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը, ըստ իս, վերանայման կարիք ունի՝ անկախ կորոնավիրուսից, դա կարծես ռուսական ինչ-որ փաստաթղթի թարգմանություն լինի, իսկ հանձնաժողովը, որ դիտարկում է այդ հարցը, չունի հստակ չափորոշիչներ։ Բոլոր դեպքում, կորոնավիրուսը պետք է դիտարկել որպես գործոն, որպես հիմք՝ պատժից ազատելու հարցը քննարկելու. եթե ազատազրկված անձը ունի քրոնիկ հիվանդություն, եւ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս, ապա հաշվի առնելով նրա առողջական վիճակի դինամիկան, տվյալները՝ պետք է դիտարկել ինչ-որ մի փուլում ինչ-որ սկզբունքով պատժի փոփոխման հարցը։ Այսինքն՝ անհրաժեշտ է ներդնել այս մոտեցումը, որովհետեւ ազատազրկման մեջ առողջական խնդիրների պատճառով մահանալը լուրջ մտահոգություն է մարդու իրավունքների տեսանկյունից։ Կարեւոր է նաեւ ռեժիմային փոփոխության հարցը. առանց այն էլ մարդիկ մեկուսացված են, առանց այն էլ պատժախցերը չեն համապատասխանում նվազագույն պայմաններին (օրինակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ն մատչելի չէ հաշմանդամություն ունեցողների համար), պետք է մտածել նաեւ, որ նրանց մեկուսացումը պայմանների ապահովման տեսանկյունից չլինի նվաստացուցիչ, համապատասխանի մարդկային արժանապատվության ապահովման չափանիշներին։ Սա լուրջ մարտահրավեր է, եւ այնպես չէ, որ ոտքի վրա պետք է բոլոր հարցերի պատասխանները տալ, բայց այն արդեն օրակարգային է, եւ առանց ուշացնելու պետք է գտնել այնպիսի լուծումներ, որոնք չեն հանգեցնի ազատազրկվածների իրավիճակների խստացմանը։ Արտակարգ դրությունը ենթադրում է իրավունքների սահմանափակում, բայց լուծվելիք խնդրի բնույթով պիտի որոշվեն այդ սահմանափակումների ծավալն ու չափը։ Այսինքն՝ բոլոր սահմանափակումները պետք է լինեն հիմնավորված։ Օրինակ՝ ազատ տեղաշարժման իրավունքի, հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը լիովին հիմնավորված է, որովհետեւ շփումները հանգեցնում են վարակի տարածմանը, բայց խոսքի ազատությունը ընդհանրապես չի կարող սահմանափակվել, ինչը սկզբում փորձեցին անել, հետո հրաժարվեցին, որովհետեւ խոսքը չի կարող վարակի տարածմանը նպաստել։ Բայց ուզում եմ ասել նաեւ, որ ամեն ինչ միայն նորմերով չէ, վարքագծի խնդիր էլ կա. մարդիկ հղում են կատարում ե՛ւ ճիշտ քայլին, ե՛ւ սխալ քայլին, եւ երբ իրազեկում սկսվեց, պաշտոնատար անձինք սկսեցին դիմակ կրել, դրանց ազդեցությունն ավելի մեծ եղավ, քան ոստիկանների կողմից տուգանքներ կազմելունը: Մարդիկ հիմար չեն, նրանք վերլուծելու, գնահատելու, որոշելու կարողությամբ են օժտված, նրանց արդյունքը դու ես կանխորոշում քո օրինակով, եւ նրանց հետ պետք է մշտապես աշխատել:
Տպագրվել է «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լատվիայի նախագահը Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներին
Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Լատվիայում գտնվող օբյեկտի վրա. հարուցվել է քրգործ. տեսանյութ
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Արարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջ
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումին
Քոչարյանը 1999-ի հոկտեմբերի 26-ին «անգլիական թագուհի» էր, հետո դարձավ Հայաստանի լիիրավ բռնապետ. Ռուբինյան
Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրի երիտասարդների համար
Կիրառվել է 90 կարգապահական տույժ․ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026-ի արդյունքները
24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին
Ծանրամարտի աշխարհի առաջնություն. մրցահարթակ դուրս կգան Էմմա Պողոսյանն ու Վալերիկ Մովսիսյանը
Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
Աննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած Միջազգային քրեական դատարանի նախագահին
Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին
FRONTEX-ի հետ պայմանավորվածությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ արձագանքել սահմանային խնդիրներին
Ավելի քան 53 մլն դրամ՝ Կիրանցի խոնարհված և որպես պահեստ ծառայող եկեղեցու վերականգնման համար. այն պատրաստ է
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարոյական չէ պատերազմի զոհերի թիվը ավելի քան 2000-ով ավելացնելը և դա քաղաքական շահարկման առարկա սարքելը
Մահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները
Սահմանների բացման հարցում կալուգացին վերջապես անկեղծացավ․ պլանների մեջ չի մտնում Հայաստանի զարգացումը
Անդրադարձ է արվել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը
Վեդիում մանկապղծության համար մեղադրվող 2 տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցեր են քննարկվել
Բուսաբանական այգու մոտ ազգությամբ ռուս կնոջ դի է հայտնաբերվել կախված վիճակում
Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
Աննա Ամրոյանը՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
Վայնասուն են բարձրացնում, թե սա Փաշինյանի համար է արվում. իրականում դարակազմիկ իրադարձություն է. տեսանյութ
ՀՀ և Լեհաստանի պաշտպանության նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարություններով
Առաջ ԱԱԾ մի քանի աշխատող էր ՀՀ-ում հսկում ադրբեջանցի փորձագետներին, հիմա ազատ են, վախերը նվազում են. տեսանյութ
Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարարը համագործակցության հարցեր են քննարկել
Ովքեր ունեն Էլեկտրոնային եղանակով քվեարկության իրավունք․ երբ կմեկնարկի այն
ԱՄԷ ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացվել ԲՏԱ ոլորտում ՀՀ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը
Մարգարիտա Սիմոնյանի ողբը Ռուսաստանի ողբն է. ցավացրել ենք, դրա համար վայնասուն է. Արշակյան. տեսանյութ
Առաջիկայում Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ կբացվի
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի տնօրենին
Պատգամավորի երկու թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ
Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի առանձնազրույցը
Երևանում շղթայական ավտովթարի պատճառ դարձած 19-ամյա տղային կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Իվանա Ժիվկովիչը ողջունել է ԿԸՀ հանձնառությունը՝ կազմակերպելու արդար, թափանցիկ և հաշվետվողական ընտրություններ
Փաշինյանը հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8-ի և 9-ի քարոզարշավի ժամանակացույցը
Լեհաստանում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողություն․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT