Երևան
12 °C
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իշխանության և առողջապահության նախարարության գործած սխալների, սխալներն ընդունելու, ազնվության եւ անկեղծության մասին:
«Ես չէի խոսի այս մասին, եթե բազմաթիվ գործընկերներից չլսեի:
Այս հիվանդությունը, որ հիմա ամբողջ աշխարհում կա, նոր է, այդ պատճառով էլ այն կոչվում է նոր կորոնավիրուս: Բազմաթիվ հարցեր կան, որ մինչ օրս պարզ չեն: Ինչքան է տեւում ինտուբացիոն շրջանը, արդյոք ասիմպտոմ վարակակիրները չեն տարածում վարակը, արդյոք դիմակը օգնում է վարակը չտարածելու գործում, արդյո՞ք ջերմաստիճանն ազդում է վիրուսի վրա եւ նմանատիպ բազում հարցեր, որն է լինելու ամենից պահանջվածը այս հիվանդության բուժման ընթացքում՝ մահճակալները, սարքերը, դեղերը եւ այլն: Կա հարցերի լայն շրջանակ, որոնց պատասխանները չկան: Հենց սա է ստիպում տարբեր երկրներին ընդունել այս կամ այն քաղաքականությունը բուժման ընթացքում:
Երեւի շատ քիչ երկրներ կան աշխարհում, որտեղ ոչինչ չի փոխվել: Այս անորոշություններն են պատճառը, որ այո, միգուցե մենք ինչ-որ հարցում թերացել ենք, որոշումը գուցե ուշ ենք կայացրել, ես չեմ բացառում, որ այո, միգուցե այսօր նաեւ ներողություն խնդրեմ որոշ սխալների համար, որոնք կամա թե ակամա տեղի են ունեցել: Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել ու գնահատել իրավիճակը: Ներողություն եմ խնդրում եւ ուզում եմ ասել, որ տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ կայացնելիս գուցե հապաղել ենք։ Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել և գնահատել կատարած քայլերը։ Ես շնորհակալ եմ քննադատներին, երբ նրանք մատնացույց են անում մեր գործողությունների թերությունները։ Դրանք մեզ թույլ են տալիս շտկել ու ճշգրիտ քայլերով առաջ գնալ:
Այդքան չարչկվող եւ թմբկահարվող թոքերի արհեստական օդափոխության սարքերը այդքան էլ պետք չէին, բայց պետք էին սովորական թթվածնի գեներատորներ, որոնք պետք էին գրեթե բոլոր մահճակալներին:
Այս իրավիճակը մեզ թույլ է տալիս հասկանալ շատ հարցերի պատասխաններ, թույլ է տվել հասկանալ՝ ի վերջո սա սովորական գրիպ է, թե չէ:
Եթե մենք ունենայինք մի հայտնի, օրինակ կարմրուկի բռնկում, այդ դեպքում գործողությունների տրամաբանությունն ավելի պարզ էր, այսինքն՝ շատ բան հայտնի կլիներ, սխալվելու հավանականությունն ավելի փոքր կլիներ: Մենք առնվազն այն պահին, երբ հայտարարություններ ենք արել, մենք չենք խաբել եւ մինչեւ հիմա էլ չենք խաբում, չենք թաքցնում գրեթե ոչինչ մինչ օրս եւ կարծում ենք, որ դա մեր ուժեղ կողմն է: Ազնությունն ու անկեղծությունը միշտ լինելու է, բուժման մեթոդներն այսօր էլ կբարձրաձայնվեն:
Ես պատրաստ եմ փոփոխվող որոշումների մասին խոսել եւ նշել, թե ինչու են փոփոխվում որոշումները»,- ասաց նախարարը:
Նա ն հիշեցրեց իր նախկին հայտարարությունը դիմակ չկրելու մասին եւ նշեց, որ անցած կարանտինային 4 ամիսները ու հիվանդության դեմ պայքարը թույլ են տվել հասկանալ, որ այդ հայտարարությունը սխալ է եղել, եւ այժմ հանրային վայրերում դիմակ կրելը նվազեցնում է վարակի տարածումը։
Նա հիշեցրել է, որ իրենց մեղադրում են, թե մի ձեռքը չգիտի մյուսն ինչ է անում, սակայն փոփոխությունները նոր իրավիճակից ելնելով փոխվում են: Արսեն Թորոսյանը բերել է պատերազմի օրինակը:
«Երբ անհայտ թշնամին հարձակվում է քեզ վրա, դու ունես միայն հետախուզության տվյալները՝ ենթադրենք, որ թշնամին ունի 5 տանկ, եւ դու քո պաշտպանությունն ու դիմակահությունը կառուցում ես այդ տվյալների վրա: Որոշ ժամանակ հետո քեզ ասում են, որ իրականում 5 չէ, այլ 45 է, 40-ը թաքնվել էին, դու չե՞ս փոխում քո պաշտպանական մարտավարությունը, կամ երբ ասում են, որ 45 տանկերից բացի, մի քանի հատ էլ հեռահար հրթիռներ ունի, փոխում ես, չէ՞, քո մարտավարությունը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT